ՊԵԿ-ը 2018-ի հունվար-օգոստոսին իրականացրել է 619 համալիր ստուգում՝ առաջադրելով լրացուցիչ 13.5 միլիարդի պարտավորություն
2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին իրականացվել է 619 համալիր ստուգում և առաջադրվել է լրացուցիչ 13.5 միլիարդ դրամ պարտավորություն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ համալիր հարկային ստուգումների քանակը նվազել է շուրջ 16 տոկոսով», - ասաց նա:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ չնայած ստուգումների քանակի 16 տոկոս նվազմանը՝ ակտերով արձանագրված գումարը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.5 միլիարդ դրամով կամ 12.8 տոկոսով:
2018-ի հունվար-օգոստոս ամսիներին «զրոյական» փակված համալիր ստուգումների ակտերի թիվը կազմել է 110, որը 31 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ: