Ամերիկան ինձ ստիպում է ավելի հպարտ զգալ հայ լինելուս համար. «Էմիգրանտներ» սերիալի գլխավոր դերակատար
1in.am-ը գրում է. «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ամերիկաբնակ բեմադրիչ, դերասան, ռեժիսոր Զոհրապ Բեկ-Գասպարենցը:
- Զոհրապ, վաղուց ապրում ու ստեղծագործում եք ԱՄՆ-ում, տեղյա՞կ եք ամերիկյան կինոյի ներկայիս միտումներին: Ըստ Ձեզ՝ ո՞րն է կինոյի, հատկապես հոլիվուդյան կինոյի ասելիքը:
- Կինոն զենք է: Իզուր չէր, որ Կուստուրիցայի «Անդերգրաունդ» ֆիլմով աշխարհը իմացավ նրա երկրի մասին: Ամերիկայում կինոն տեսակ է, որը միևնույն է՝ թելադրում է, ուզենք, թե չուզենք: Կարևորը՝ չեն նկարում այն ֆիլմը, որը ասում է՝ «ով այնպիսի սուտ ասի, որ ասեմ՝ սուտ է, թագավորությանս կեսը կտամ»: Սուտասան հերոս չունեն:
- Զոհրապ, Հայաստանից արտագաղթած արտիստների թվում, կարելի է ասել, առաջիններից էիք, որ գնացիք ստեղծագործելու ու մշտական բնակություն հաստատելու ԱՄՆ-ում: Ինչո՞ւ հենց ԱՄՆ-ը ընտրեցիք որպես բնակության վայր:
- Ամերիկան բոլորինն է: Նրանն է, ով սիրում է օրենք, օրինապաշտ է, հավատքով լի է: Եվ Ամերիկան ինձ ավելի է հպարտ դարձնում, որ հայ եմ:
- Միացյալ Նահանգները գայթակղիչ վայր է հատկապես դերասանների ու երգիչների համար, որոնք գնում են իրենց ամերիկյան երազանքի հետևից: Արդյոք նրանք գալով ԱՄՆ՝ պատկերացում ունե՞ն այն դժվարությունների ու խնդիրների մասին, որոնց ստիպված են բախվել:
- Ամերիկյան այդ երազանքը ոչ ոք չի տեսել ու չի տեսնելու, պարզապես այստեղ արթուն էլ կարող ես երազ տեսնել իրականում, բայց տեսնելուց հետո հասկանալ է պետք, որ երազին հասնելու համար պետք է չարչարվել և հավատալ իսկապես:
- Արդյոք հասուն տարիքում արտագաղթած դերասանը շանս ունի՞ ինքնահաստատվելու ամերիկյան կինոարտադրությունում:
- Ամերիկյան իրականությունը լոտո է՝ կամ շահում ես, կամ ոչ:
մանրամասները` սկզբնաղբյուրում
