Այ քեզ բան. այսինքն ով բանակին օգնում ա, նրա մերձավոր շրջապատն ու յուր զավակները բանակ չպիտի գնա՞ն....
Այ քեզ բան... այսինքն ով բանակին օգնում ա, նրա մերձավոր շրջապատն ու յուր զավակները բանակ չպիտի գնա՞ն....
Ծառուկյան ընտանիքն այս ամբողջ տարիների ընթացքում բանակի ու երկրի համար այնքան բան է արել, որ շատերը պատկերացնել չեն կարող․ ԳՐԵԼ Է ԲՀԿ-ական մի ակտիվիստ...ըստ էության անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի Հայկական Բանակում չծառայելու փաստին...
Հ. Գ 1
Այ քեզ բանՙ այսինքն ով բանակին օգնում ա, նրա մերձավոր շրջապատն ու յուր զավակները բանակ չպիտի գնա՞ն....
Բոլորն էլ համաձայն կլինեին իրենց ողջ ունեցվածքը տալ, նվիրաբերել բանակին. անգամ իրենց կացարանները, միայն թե իրենց որդիներն այսօր իրենց կողքին լինեին... որ նորից Մա՛մ, կամ Պա՛պ կանչող լիներ....
Կարիք չկա նոր հեծանիվ հորինելու, կամ հեքիաթներ մոգոնելու, երբ ամեն բան մեկից մեկ պարզ է...
Տարիներ շարունակ Ծառուկյանն է հենց իրավունք ունեցել էս երկրի բարիքներից օգտվելու, էս երկրի սպառողի հաշվին հարստանալու, բարգավաճելու, Խոսրովի անտառներում ուղղաթիռներով «վոյաժներ» անելու, քեֆ-ուրախություններ կազմակերպելու, եւ այսպես շարունակ ....
Ծառուկյանն էր, որ «կամուֆլյաժ նիվեքով» Շան Գրիլայի «մատույցներում» ջոկատ կազմեց, որը երեւի մոլորվեց «Կորեայի Ձոր»-ում՝ հավանաբար այն շփոթելով Քարին Տակի հետ:
Քիչ էր մնում ասեիք՝ Ծառուկյանը Սպարապետ Վազգեն Սարգսյանն ա ...
Ալիեւի հարազատ, համարյա վերջինիս «բաջանաղ Լուկաշենկոյի» ընկեր Ծառուկյանին... հիմա դուք օգուտ ե՞ ք տալիս, թե՞ վնաս. էս ՁԵՐ Գյուլնազ տատի հեքիաթներով....
ՀՀ-ի սպառողի հաշվին Ծառուկյանն այսօր պետությունից հարուստ է, ու կարող....եւ որեւէ մեկը «աչք չի գցում» Ծառուկյանի հարստությանը....էնպես որ Ծառուկյանն ինչ արել է բանակի համար, պետք չի հիմա էլ մարդկանց «աչքը մտցնել»...
էդ օգնած գումարի չափով՝Ծառուկյանը երեւի իր առյուծներին ա կերակրում՝ դուք դրել մի գիտահետազոտակա՜՜՜նՙ միտահետազոտակա՜՜՜ն...
Իսկ մտածել ե՞ք. եթե Ծառուկյանի, Մոնումենտի դղյակատարերի՝ ԱԺ-ի նմանությամբ ապարանքների,Ելիսեյան Պալատների նմանությամբ դղյակների տերերի որդիներն ու մերձավոր շրջապատն էլ կանգնած լիներ առաջնագծում ՝ մենք ի՞նչ պատկեր կունենայինք այսօր....
Միգուցե այս պատերազմում բոլորվին այլ ելք ունենայի՞նք , ո՞վ իմանա....
Քանզի չմոռանանք, որ թե՛ ֆինանսապես, թե՛ անձնական ու գործնական կապերով նրանք այնքան են բարգավաճել այս տարիների ընթացքում, որ ի վիճակի էին ներկայիս իշխանականներից ... ձեռքերն ավելի լայն բացելու...
Հ. Գ 2
Մարդ Աստծո, 102 կյանք փրկած ԱՆՄԱՀԱՑԱԾ ՀԵՐՈՍԻ ԾՆՈՂԸ նման բան չի խոսում, հիմա դուք դրել՝ Ծառուկյանից հայ-հայ է ուզում եք Անդրանիկ փաշա կերտել...
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
