Հայտնի է դարձել «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի հաղթողը
ԱՄՆ-ում կայացել է «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի եզրափակիչը, որի ժամանակ հայտնի է դարձել հաղթողը․ բաղձալի կոչմանն ու գեղեցկուհու թագին այս տարի արժանացել է Մեքսիկայի ներկայացուցիչ Անդրեա Մեսան։
«Նոր «Միսս Տիեզերք» է դարձել Մեքսիկայի ներկայացուցիչը»,- ասված է մրցույթի Twitter-ի էջում:
Եզրափակչի մասնակիցների թվում են հայտնվել նաև Բրազիլիայի, Հնդկաստանի, Պերուի և Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչները։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով «Միսս Տիեզերք» մրցույթն այս տարի անցկացվել է անվտանգության անհրաժեշտ միջոցների պահպանմամբ:
Նշենք, որ հեղինակավոր մրցույթին Հայաստանը ներկայացրել է Մոնիկա Գրիգորյանը։


![]()
![]()
