ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ. ՀԵՐՈՍԻ ՓԱՌՔՈՎ.ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆ
NEWSMEDIA.am-ի ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ
ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՎԻՐԵԼ
ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

ԱՅՍ ՏՈՂԵՐԸ ՆՎԻՐՎԱԾ ԵՆ ՄԵՐ ՀԵՐՈՍ
ԶՈՐԻԿ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ
ՀԵՐՈՍԻ ՓԱՌՔՈՎ
Անմահության ջահը ձեռքիդ
Կռվի ելար քաջ Զորիկ,
Խիզախեցիր հանուն հայոց
Նվիրական աշխարհի։
Դեռ գարունը քեզ էր սպասում,
Լի հույսերով քաջ Զորիկ,
Ավաղ աշնան հուժկու քամին
Գարնան արևը մարեց։
Այս գարունը ձմեռ թվաց,
Առատ էր ձյունն այս տարվա,
Երանի թե, աշուն չգար,
Մնար գարուն կյանքն ավա՜ղ...
Հետ չդարձան կռունկները,
Գարուն կյանքեր մոխրացան,
Ծաղիկները դեռ չծաղկած,
Քամին պոկեց, ո՞ւր տարավ...




Խոնարհումս մարտի դաշտում արիաբար ընկած քաջազուններին...
Նարեկ Պապոնց Առաքելյան
