Մահացել է սիրված երգիչ Հայկոն
Քիչ առաջ մահացավ սիրված երգիչ, երգահան Հայկոն։Նա ընդամենը 44 տարեկան էր:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայկոն վարակվել էր կորոնավիրուսով, նրա վիճակը ծայրահեղ ծանր էր, և նա բժիշկներին էր դիմել այն ժամանակ, երբ թոքերի 80 տոկոսն արդեն ախտահարված էր: Օրեր շարունակ երգիչը բժիշկների հետ պայքարում էր իր կյանքի համար:
Ցավակցում ենք երգչի ընտանիքին և հարազատներին:
