1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մենք կմիավորենք Արցախը Հայաստանին` ՌԴ-ի հետ միութենական պետության շրջանակներում

Այսօր,  Արցախի Հանրապետության անկախության  30-ամյակի առթիվ մենք դիմեցինք  ՍԻՄ նախագահ, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համահիմնադիր Հայկ Բաբուխանյանին:

- Պարոն Բաբուխանյան, Դուք քաղաքականության մեջ եք 1988 թվականից: Եղել եք Արցախյան պայքարի ակունքներում: Ձեր մասնակցությամբ ընդունվել են բազմաթիվ որոշումներ, որոնք վերաբերվում են Արցախին: Ի՞նչ կասեք ասյօր: Ինչո՞ւ  այսօր մենք չունենք տոնական տրամադրություն:

- Ինձ համար եւ մեր կուսակցության համար տոն է եղել ոչ թե Արցախի անկախության հռչկաումը, այլ դեկտեմբերի 1-ը` Արցախի Հայաստանին վերամիավորման օրը: Ի սզվբանե 1988-ից  խնդիրը դրված էր վերամիավորման նպատակով: Այո՛, մեր կուսակցության ջանքերով 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունվեց վերամիավորման որոշումը, որը հետագայում, կրկին մեր կուսակցության ջանքերով, վերահաստատվեց Հայաստանի անկախության մասին հռչակագրով եւ այդունահանդերձ դարձավ եւ մինչ օրս էլ մնում է Հայաստանի սահմանադրության դրույթ: Ցավոք, 1991-ին ՀՀՇ-ականներին հաջողվեց փոխել արցախյան շարժման տրամաբանության հունը եւ վերամիավորումից անցում կատարվեց  դեպի  Արցախի անկախություն: Սակայն  թե՛ Արցախի անկախության հռչակման պահին, թե՛  անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը այդպես էլ չճանաչեց Արցախի Հանարպետության անկախությունը: Դա բերեց  անորոշության, երկիմաստության եւ ճողվածության, ինչպես  աշխարհում հարցի ընակլման առումով, այդպես էլ մեր երկրի ռազմավարության եւ հայ ժողովրդի ինքնաընկալման տեսակետից: Այդ ամենի բացասական հետեւանքները մենք տեսանք նաեւ  արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ: Մի խոսքով, կիսատ-պռատ որոշումների արդյունքում, երբ ասվում էր «ա»-ն, բայց չէր ասվում «բ»-ն,  մենք այսօր  չենք կարող լիաթոք նշել  Արցախի անկախությունը: Այս 30 տարիների մեջ մենք ունեցանք մեր ազգի համար կատաստրոֆիկ կորուստներ սկսած Շահումյանից ու Գետաշենից, վերջացրած Հադրութով ու Շուշիով: Բայց մենք այս ընթացքում ունեցել ենք  վերամիավորման որոշում եւ զգալի չափով այն իրականացրել ենք: Այնպես որ մենք տոնելու ենք դեկտեմբերի 1-ին Արցախի  Հայաստանին վերամիավորման 32-ամյակը:

-  Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Արցախի վերաբերյալ մեր քաղաքականությունը ներկայումս:

- Մեր բազմաթիվ ռազմավարական ու մարտավարական սխալների արդյունքում եկել-հասել ենք շատ բարդ իրավիճակի: Այսօր Արցախը չորս կողմից շրջապատված է թշնամիներով եւ Հայաստանի հետ կապված է մի նեղ միջանցքով, որը ցանկացած պահի կարող է փակվել թշնամու կողմից: Հաշվի առնելով մեր բանակի վիճակը, ժողովրդի ոգին ու տրամադրությունները, տնտեսության հնարավորությունները եւ այլ գործոններ պետք է  հասկանալ, որ ռազմական ուժով ինքնուրույն մենք չենք կարող ոչ միայն ապահովել Արցախի անվտանգությունը, այլեւ` Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Մեր միակ ճիշտ ճանապարհն է ամրապնդել մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ռուսաստանի, որն այսօր հանդիսանում է Արցախի անվտանգության եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության երաշխավորը: Մեր կուսակցությունը նախաձեռնեց «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը, որի նպատակն է ձեւավորել Ռուսաստանի հետ նոր մակարդակի հարաբերություններ, ընդհուպ միավորվել միութենական պետության շրջանակերում: Մենք այստեղ ենք տեսնում  նաեւ Արցախի հարցի  լուծումը: Այսինքն` Արցախը ԽՍՀՄ կազմում եղել է սահմանադրական սուբյեկտ` ԼՂԻՄ, իր սահմաններով, ինքնակառավարման մարմիններով եւ այլն: Մենք գտնում ենք, որ այժմ էլ Արցախի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի սահմաններով պետք է դառնա միութենական պետության սուբյեկտ: Այդտեղ պետք է անցկացնել հանրաքվե այդ նպատակով: Ընդ որում, դա պետք է անել մոտակա 4 տարիներին, մինչեւ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի մանդատի ժամկետի լրանալը:  Մենք կմիավորվենք Արցախի հետ Ռուսաստան-Բելառուս-Հայաստան միութենական պետության շրջանակներում:

- Այո՛, ԼՂԻՄ-ը ԽՍՀՄ-ի սհամանադրությամբ սահմանված ինքնավարություն էր, սակայն չէ՞ որ 1923 թվականին  այն տրվեց Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ: Արյդո՞ք այս անգամ էլ այդպես չի լինի:

-Նախ նշենք, որ Արցախի ինքնավորությունը, թեկուզ Ադրբեջանական ԽՍՀ կազմում, թույլ տվեց 66 տարիների ընթացքում պահպանել այդտեղ հայությունը եւ անհրաշեժտ պահին ձեւավորել Արցախի Հանարպետություն: Ցավոք, այսօր Արցախի փաստացի տարածքը  ավելի փոքր է, քան ԼՂԻՄ-ը եւ մենք ունենք խնդիր վերականգնելու Արցախի տարածքային աբողջականությունը ԼՂԻՄ-ի սհամաններում եւ ազատագրելու Արցախի օկուպացված տարածքները: Իսկ ինչ վերաբերվում է պատմական  անդրադարձին,  ապա  խոշորագույն սխալն այն էր, որ 1920-ական թվականներին հույսներս դրել էինք Անգլիայի ու Ֆրանսիայի վրա ու վերջիններիս դրդմամբ հակադրվում էինք Ռուսաստանին: Ադրբեջանում սովետական կարգերը հաստատվեցին 1920 թվականի ապրիլին: Հայաստանում դրանք կարող էին հաստատվել մայիսին, սակայն դա տեղի ունեցավ միայն  նույն թվականի դեկտեմբերին: Այդ ընթացքում մենք կորցրեցինք Կարսը, Սարիղամիշը, Իգդիրը, օկուպացվեց Շիրակի մարզը:  Թուրքերը գրավեցին Սյունիքը, Արցախը, Գանձակը: Ստորագրվեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, որով Հայաստանը, ըստ էության, դառնում էր Թուրքիայի վիլայեթ: Այդ ամենն իր հետեւանքներն ունեցավ հետագա տարիների  տարածքային  վեճերի  լուծումների  տրամաբանության վրա: Հույսով եմ, որ Հայաստանի վերնախավում գոնե այժմ, երբ մեր սխալների հետեւանքով կորցրեցինք տարծքներ թե՛ 20-րդ , թե՛ 21-րդ դարում, այսքանից հետո կգտնվեն հեռատես մարդիկ եւ  Հայաստանը կգնա  մեր նախանշած ճանապարհով:

- Իսկ եթե Ադրբեջանը  փորձի խոչընդոտել այդ ծրագրի՞ն:

- Անկասկած, փորձելու է: Բայց մենք պետք է գոնե այս անգամ  առաջանցիկ  քայլեր կատարենք եւ կարողանանք Ռուսաստանի հետ ձեւավորենք միութենական պետություն: Միաժամանակ պետք է հզորացնենք մեր բանակը, զարգացնենք տնտեսությունը եւ Լոս Անջելես կամ Գերմանիա կամ Կրասնոդար փախնելու փոխարեն մնանք եւ պայքարենք մեր երկրի համար: Եթե այդպես լինի, ապա վստահ եմ, որ Ադրբեջանը կոնֆլիկտի չի գնա, իսկ եթե անգամ սկսի երրորդ արցախյան պատերազմը, ապա կկրի ծանր պարտություն: Այլ ճանապարհ մենք չունենք:

ՍԻՄ լրատվական ծառայություն

Iravunk.com

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan