ՍԻՄ-ը շարժման այլ կուսակցությունների հետ քննարկում է դաշինք ստեղծելու հարցը
«Իրավունք TV»-ի «Ուրբաթ երեկո» հաղորդման շրջանակում այսօր «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ փակագծեր է բացել, թե ինչ դիրքորոշում ունի շարժումն ու ՍԻՄ-ը` արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ մասնակցության վերաբերյալ:
Հ. Բաբուխանյանը մասնավորապես նշել է, որ այս փուլում ՍԻՄ-ը «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման այլ կուսակցությունների հետ քննարկում է համանուն դաշինք ստեղծելու հարցը:
Մանրամասները դիտե՛ք երեկոյան` Iravunk.com-ում եւ «Իրավունք TV»-ի յութուբյան ալիքում:
