1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Զատիկյանի կիսադրու բացումը Բերձորում.Քաշաթաղի հայացումն անշրջելի է.photo

Այս օրերին, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Ռուսաստանը տարբեր մակարդակներով անընդունելի հայտարարություններ, ակնարկներ են հնչեցնում Արցախի, Հայաստանի հետագա ճակատագրերի ու նրանց միմյանցից բաժանելու, մեկուսացնելու տարբերակների մասին, խորհրդանշական միջոցառումներ են տեղի ունենում Հայաստան-Արցախին կապող Լաչինի միջանցքում` Բերձորում: Պայքարի, ամրության, պատասխանատվության նոր լիցք են տալիս Վահան Զատիկյանի անվան Երդման պուրակի բացումը Բերձորում և խմելու ջրի ջրագծի բացումը` Ներքին Սուս գյուղում:
Մայիսի 18-ը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի և Արցախի ազատագրման գործում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Բերձորի ազատագրության 22-րդ տարեդարձն էր: Այն մեծ շուքով նշելու էին եկել ԼՂՀ վարչապետը, ԼՂՀ ԱԺ նախագահը, Արցախի ժողովուրդը, ինչպես նաև ազատամարտիկներ, երկրապահներ, մարզպետներ, հյուրեր Հայաստանից ու հայաբնակ տարբեր բնակավայրերից:
Տոնական միջոցառումները մեկնարկեցին Բերձորի ՙՓառքի հուշահամալիրից՚: ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Արցախի իշխանության անունից շնորհավորեց ու շնորհակալություն հայտնեց Լաչինի հաղթանակը կերտողներին և հայ ժողովրդին, անդրադառնալով Բերձորի նշանակությանն ու հայացմանը. ՙՇատ կարևոր հանgրվան է և' Բերձոր քաղաքի ազատագրումը, և' Հայաստանին միավորվելու ազատագրական պայքարի այս կետը, որն արդեն 22 տարի է, ինչ մեզ հետ է: Եվ այս հաղթարշավի հետ մեկտեղ մենք այս օրն օգտագործում ենք, որպեսզի նորից միասին հավաքվենք և գնահատենք բոլոր այն մարդկանց սխրագործությունները, որ կարողացել են կյանքի ճանապարհը բացել շրջափակված Արցախի համար… Բոլորովին այլ իրավիճակ էր, երբ 92 թվականի մայիսի 18-ին` Բերձորի ազատագրմամբ, այստեղ`այս կետում, միացան Արցախն ու մայր Հայաստանը: Դա մեր Ղարաբաղյան շարժման, մեր ազատագրական պայքարի, մեր գոյապայքարին բոլորովին այլ շունչ ու արդյունք` նշանակություն բերեց…Քաշաթաղի շրջանի կազմավորման 20-ամյակն է արդեն նշվում և դա նշանակում է, որ մենք երկու տասնամյակ բոլորս ձեզ հետ միասին այս տարածքին նորից վերադարձնում ենք հայկական շունչը, հայկական ոգին, հայ բառը:

Այսօր այստեղ են Քաշաթաղի ազատագրման մասնակից բազմաթիվ մարդիկ…, ազատարարների հաջորդ սերունդն է այստեղ, նրանց երեխաներն են, իսկ դա նշանակում է, որ այս տարածքի հայկականացումն արդեն անշրջելի է… Եվ այս կյանքի ճանապարհը, որը 1992 թվականին եղել է հույսի, հավատի ճանապարհ, կարծում եմ այսօր էլ հաջորդ տարիներին էլ լինելու է Արցախի զարգացման ճանապարհը: Ուրեմն բոլորս տրամադրվենք, որ հենց այստեղ, այս տարածքում բոլորս միասին և' Հայաստանից, և' Արցախից, և' ընդհանրապես հայկական աշխարհից միասնական մեր հաջորդ երազանքները կապված են լինելու մեկ միասնական ուժեղ պետության հետ…
Հանդիսավոր մասի բացումից հետո ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ, տոնական օրվա հետ կապված, ԼՂՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին Քաշաթաղի շրջանի զարգացման մեջ ներդրում ունեցած անձինք` ՙՄալաթիա՚ ջոկատի հրամանատար, ՀՀ ԱԺ պատգամավոր, հանգուցյալ Վահան Զատիկյանի այրին, Երևանի թիվ 90 դպրոցի տնօրեն`Սոխակ Խոցանյանը, ՙՖրանսիայի աջակցություն ինքնավար Արցախին՚ կազմակերպության նախագահ Արա Նավոյանը, ինչպես նաև ազատամարտիկներ և Քաշաթաղի շրջանի վարչական մասի աշխատակիցներ:
Արցախի ազատամարտիկների միության կողմից ևս պարգևատրումներ եղան. մոտ մեկ տասնյակ ազատամարտիկներ պարգևատրվեցին ՙՀայրենյաց պաշտպան՚ մեդալով:
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը ևս շնորհավորական ուղերձ էր հղել և ԵԿՄ հուշամեդալներ, պարգևներ պատրաստել ազատամարտի մասնակիցների համար, որոնք հասցեատերերին հանձնեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն խաչատրյանը:
Տոնակատարության մասնակիցների հաջորդ կանգառը Բերձորի թիվ 2 դպրոցն էր, որն անվանակոչված է ՙՄալաթիա՚ ջոկատի հրամանատար և հիմնադիր Վահան Զատիկյանի անվամբ, և որի բակում էլ տեղի ունեցավ նրա կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Այն այսուհետ կհիշատակվի որպես Վահան Զատիկյանի անվան ՙԵրդման պուրակ՚: Կիսանդրու բացումը վերապահվեց Վ. Զատիկյանի տիկնոջը` Սոխակ Խոցանյանին: Կազմակերպիչները նույնիսկ մի փոքրիկ բնաբան-երկտող էին պատրաստել օրվա առիթով. դպրոցի փոխտնօրեն Հայկանուշ Դավթյանը fnews.am-ի հետ զրույցում բացեց անակնկալի փակագծերը. ՙԱսում ենք` Վահա'ն, գործդ, փառքդ, վահան մեզ համար, հրաշալի օրինակ` 163 աշակերտների համար… Մենք անակնկալ ենք պատրաստել շրջանի համար. լավագույն գործերի երդման անկյուն է լինելու, քանի որ շատ նպատակային է տեղը` Արցախ-Հայաստան միջանցքում է: Վահան Զատիկյանով ընդունելու ենք մեր հյուրերին, Վահան Զատիկյանով ճանապարհելու՚:
Հենց նրա ոգով էլ նոր վահաններ, հայրենասերների նոր սերունդ է դաստիարակվելու կրթօջախում, ազատագրված հայրենիքում` շենացնելով այն և դրանով իրականացնելով Վահանի ու կռված տղաների նվիրական երազանքը:
Իսկ ինչպիսին էր Վահան Զատիկյանը. եթե մեկ նախադասությամբ նկարագրելու լինենք` կասենք. Վահանը անօրինություններից ժողովրդին պաշտպանող մի պատնեշ էր, ում առեղծվածային կորուստը դարձավ ազգային ողբ: Նրան շատ ավելի լավ գիտեր հորեղբոր որդին` Սերգեյ Զատիկյանը, ով իր բացման խոսքում մի քանի կարևոր շեշտադրումներ արեց. ՙ..Այսօր Արցախ աշխարհում դարձյալ տոն է, հաղթանակի տոն` …մայիսյան բոլոր հաղթանակների` Ավարայրով սկսված, Սարդարապատով, Մեծ հայրենականով, Շուշիով շարունակված և Լաչինի, Բերձորի ազատագրումով ավարտված տոն: Հաղթանակի այս երկար շղթան, որոնցից յուրաքանչյուրը մեզ իրավունք է վերապահել հարատևել, հնարավորություն է տալիս մեծ ցնծությամբ նշելու այս օրը, որովհետև հայրենիքի համար մարտի ելած մարտիկի համար չկա նվիրյալ այլ բան, քան սուրը փառքով պատյան դնելը: Այդ սուրը փառքով պատյան դրվեց մեր հերոսական ժողովրդի հավաքական կամքով և … նախկինում` ֆիդայիների, այժմ` ազատամարտիկ-երկրապահների յուրօրինակ նվիրումով:…

Այդ շղթայի ամենապինդ օղակներից մեկն էլ Վահան Մյասնիկի Զատիկյանն է… Նա իր ապրած կյանքի յուրաքանչյուր օրով պատասխանել է. ինչու է ապրել: Հայրենի Ջավախքի ասպետական լեռներից իջած ուրախ մի պատանի, թրծվելով երևանյան քուրայում, մարզական իր կեցվածքով, հայրենիքի վտանգի առաջին իսկ պահին, ոչ միայն խառնվեց հայոց արծիվների խմբին, այլև եղավ առաջապահներից և սլացավ արցախյան լեռներ` Մաճկալաշեն, Երասխավան, Կոռնիձոր, Գետաշեն… Ինքը մինչ Արցախում կռիվ էր տալիս նենգ թշնամու հետ, Երևանում ընտրվեց Շահումյանի շրջգործկոմի նախագահ: Վահանի հաջորդ առաքելությունը բացահայտվեց պաշտոնավարման տարիներին. Վահանը երբեք նշանակովի պաշտոններում չի աշխատել, միշտ ընտրվել է: Ընտրվել է առանց կեղծիքների: Նրա քարոզարշավները իր ապրած կյանքն էր, իր կենսագրությունը: …Վահանը մարտի բռնվեց ժամանակի անողոք բարքերի` զոռբայության, ամենաթողության և անօրինությունների հետ: Նա իր համառությամբ ծառանալով, ըմբոստանալով, հոգու ցավը խեղդելով քայլեց ժողովրդանվեր, աստվածահաճո իր գործով և աշխատանքով: Նա իր միջով անցկացնելով մարդկային ցավի բարձր լարման հոսանքը, ցավն իրեն պահեց, իսկ շրջապատին տվեց լույս ու ջերմություն: Նա միշտ թույլի ու անզորի կողքին էր. ովքեր կյանքի հանդեպ հույս հավատ այլևս չունեին, Վահանի հետ հանդիպումից հետո նոր լիցք էին ստանում, վերածնվում և շարունակում էին իրենց բնակոնոն կյանքը:… Վահան անունը դարձել էր խղճի և արժանապատվության խորհրդանիշ…՚: Սերգեյ Զատիկյանը, ավարտելով խոսքը, իր շնորհակալությունն ու խոնարհումը հայտնեց Վահան Զատիկյանի այրուն` Սոխակ Զատիկյանին, և մորը` Անյուտա Զատիկյանին նշելով, որ նրան պետք է դասել հայոց մեծ մայրերի դասին:
Նա նաև Զատիկյան ընտանիքի անունից շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին` հրամանատարին, մեծարելու և հիշատակը վառ պահելու համար:
Տիկին Խոցանյանը fnews.am-ի հետ զրույցում ևս շնորհավորեց Հայաստանի ու Արցախի ժողովրդին մայիսյան հաղթանակների կապակցությամբ և մաղթեց հայոց աշխարհին, աշխարհասփյուռ հայությանը` հանգիստ, խաղաղ, ապահով կյանք, միասնականություն, անկախ բոլոր հանգամանքներից, իրավիճակներից: Նրա խոսքով` մեր միասնության մեջ է մեր ու Արցախ աշխարհի ուժն ու միասնությունը:
Այո, Լաչինի միջանցքի վրա գտնվող Զատիկյանի պուրակի կողքով անցնելիս այսուհետ պետք է հիշել ու երդվել` անել ամենալավը ազգի համար և երբեք չփակել հայի հույսի ու կյանքի այս ճանապարհը:

 

Էլմիրա  Մարտիրոսյան

 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan