1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ոչ միայն Սպիտակը, այլ նաեւ իմ տարածաշրջանը կուզենամ տեսնել ծաղկուն,մարդաշատ, ու ամենակարեւորը՝ աշխատանքով ապահովված

Fnews.am-ի զրուցակիցն է թիվ 29 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Արկադի Համբարձումյանը, ում հետ փորձեցինք զրուցել ապրիլի 17-ին Սպիտակ քաղաքում սպասվող ՏԻՄ ընտրությունների շուրջ:

-Պարոն Համբարձումյան, տեղյակ ենք, որ ապրիլի 17-ին Սպիտակ քաղաքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Առաջադրված թեկնածուները Սպիտակի նախկին եւ ներկայիս քաղաքապետերն են: Հետաքրքիր կլիներ իմանալ Ձեր դիրքորոշումը թեկնածուների վերաբերյալ: Հատկապես որ այս մարզում եւ հայրենի Սպիտակ քաղաքում Ձեր հեղինակությունը բարձր է եւ Ձեր խոսքն արժեք ունի:

-Առաջադրված թեկնածուներն այո, երկուսն են, եւ ես նրանց լավ եմ ճանաչում: Ժամանակին նրանցից յուրաքանչյուրն էլ ժողովրդի կողմից վստահություն է ձեռք բերել: Կարող եմ ասել, որ աշխատել են իրենց ուժերի ներածին չափով: Իհարկե անսխալական մարդ չկա, բայց եւ պետք է նկատենք, որ նրանք իրենց աշխատանքային տարիներին ե՛ւ հաջողություններ, ե՛ւ բացթողումներ են ունեցել:

-Իսկ կոնկրետ Ձեր դիրքորոշումը թեկնածուներից որեւէ մեկին սատարելու վերաբերյալ այնուամենայնիվ կհայտնե՞ ք: Եթե իհարկե, գաղտնիք չէ...

-Ես Ձեզ ասեմ, որ իմ ժողովրդից ես գաղտնիքներ չունեմ: Տարածաշրջանում կատարվող իրադարձությունները միշտ էլ եղել են իմ ուշադրության կենտրոնում: Այս պարագայում սատարել մեկին՝ կնշանակի նեղացնել մյուսին: Օրենքով սահմանված կարգով մրցակցության դաշտն ազատ է, թող պայքարեն, ում կընտրի ժողովուրդը՝ նա էլ կհաղթի:

-Պարոն Համբարձումյան, իսկ չկա՞ որոշակի պատկեր, կամ, այսպես ասած, հավաստի տեղեկություններ, թե ում հետեւից կգնա ժողովուրդը:

-Ես, ճիշտն ասած, սոց.հարցում չեմ անցկացրել եւ չեմ էլ պատրաստվում նման բան անել, քանի որ արդեն ասացի՝ դաշտն ազատ է, թեկնածուները թող պայքարեն եւ ստանան իրենց արժանի քվեն: Բայց եւ ասեմ, որ ես թեկնածուների հետ հանդիպել եմ, զրուցել ու հորդորել, որ մրցակցությունն ընթանա առանց ինտրիգների ու ավելորդ լարվածության: Այսինքն՝ պետք է տեղի ունենան օրենքի տառին ու բառին համապատասխան ընտրություններ: Ես հարգում եմ իմ ժողովրդին, եւ ինձ համար կարեւորը ժողովրդի քվեն է: Իսկ թե ով կընտրվի Սպիտակի քաղաքապետ՝ կորոշի ժողովուրդը, եւ այդ մասին էլ, բնականաբար, դուք  էլ կիմանաք:

-Շատ լավ: Օգտվելով առիթից, ուզում էի նաեւ տեղեկանալ Ձեր հետագա անելիքների մասին: Տեղյակ ենք, որ այս տարածաշրջանում մեծ թվով աշխատատեղեր եք ստեղծել: Առաջիկայում ինչ նոր անելիքներ կլինեն: 

-Այո, 2015 թվականին կառուցել ենք թռչնաֆաբրիկան եւ համակցված կերերի գործարանը, որտեղ այս պահին աշխատում է շուրջ 200 մարդ: Իսկ ոլորտի ընդլայնման հետ կապված, արդեն իսկ աշխատանքներ են սկսվել (ի դեպ, 50 տոկոսով ընդլայնվելու են այդ աշխատանքները), ինչը հնարավորություն կտա ավելացնել եւս 30-40 աշխատատեղ: Նպատակ ունենք նաեւ այս ոլորտում ներդրումային ծրագիր իրականացնել՝10-15 մլն դոլարի չափով: Այս պահին տարվում են նախագծային աշխատանքներ: Կիրականացնենք նաեւ գյուղմթերքի մթերման հետ կապված աշխատանքներ, այսինքն՝ գյուղացին հնարավորություն կունենա իր բերքն իրացնել տեղում: Ընդհանրապես Սպիտակ քաղաքում նպատակ ունենք ստեղծել 500-700 աշխատատեղ: Ամեն դեպքում, եկեք փակագծերը չբացենք: Աշխատանքները տարվում են, դուք էլ, կարծում եմ, հետեւողական կլինեք:
-Եւ վերջում մեկ հարց եւս. ո ՞ րն է Սպիտակ քաղաքի վաղվա օրվա Ձեր տեսլականը:

-Ոչ միայն Սպիտակը, այլ նաեւ իմ տարածաշրջանը կուզենամ տեսնել ծաղկուն,մարդաշատ, ու ամենակարեւորը՝ աշխատանքով ապահովված:

Սերժ Սարգսյանը չէ, որ սեղմել է Էրդողանի եւ ... Թասիբ ու նամուս ունեցող գյումրեցին չի ների այ... Ակնկալում եմ, որ կարճ ժամանակում կհրապարակվի ... Վտանգված է ամբողջ Արցախ աշխարհն ու Մայր Հայաս... Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է ար... 16-ամյա տղային ծեծի ենթարկած Դիլիջանի քրեական... Նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրե... ԱՀ ՄԻՊ-ը դիմել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ձերբակալված քննիչները մեղադրվում են իրեղեն ապ... Ձերբակալվել են Արաբկիրի բաժնի քննիչներ. ՔԿ ԱՄՆ-ում հայկական եկեղեցիների ղեկավարները Բայդ... Հաստատվել է պաշտոնական այցով ՀՀ եկած անձանց ո... Ծեծկռտուք եւ կրակոցներ Սամվել Բաբայանի թիմակի... Գայանե Մարտիրոսյանի գործով առաջին դատական նիս... Շուշիի ոդիսականը այսօրվա «փրկիչ» գեներալների ... Մայիսի 31-ը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային... Առաջիկայում մի շարք պաշտոնյաների ձերբակալությ... Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Երե... ՄԻԵԴ–ն ավարտել է ՍԴ նախկին անդամների դիմումնե... Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ քաղ... Կնոջս ու որդուս նկատմամբ այս գործողություններ... Կա խաղ, ու մեծ խաղ, եւ թելեր...որով իրար եք շ... Հայ զինծառայողների առեւանգումը կատարվել է Շիկ... ԱԹՍ-ները հարվածել են Մոսկվայի երկու բնակելի շ... ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարած...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Եթե բնակչությունը իմանա մեր կորուստների մասին... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... VIDEO.Արցախում խոշտանգված զինվորի, «Զոն»-երու... ՌՈ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ ...
Ծեծկռտուք եւ կրակոցներ Սամվել Բաբայանի թիմակիցների միջեւ «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի թիմակիցների միջեւ հերթական «ռազբորկան» է եղել, որն ուղեկցվել է ծեծկռտուքով ու կրակոցով։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 28-ի երեկոյան․ Բաբայանի թիմակիցներից մեկը որոշել է հաշիվ պահանջել ՏԿԵ նախկին նախարար, Բաբայանի աջակից Հայկ Խանումյանից, ով, ըստ մեր աղբյուրի, անհարգալից է արտահայտվել ի Առաջիկայում մի շարք պաշտոնյաների ձերբակալություններ են սպասվում «Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման փակ նիստում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ուշագրավ հայտարարություններ է արել։ Փակ նիստի գլխավոր թեման եղել է Հայաստանում ազգային անվտանգությանը սպառնալիք դարձած նարկոթրաֆիքինգը։ ԱԱԾ տնօրենը խոստովանել է, որ թմրամիջոցների իրացման թե՛ ծավալներն են մի քանի անգամ մեծացել, թե՛ տարիքն է երիտասարդացել, եւ այն մեծ ու վտանգավոր տարա ՄԻԵԴ–ն ավարտել է ՍԴ նախկին անդամների դիմումների քննությունը «Հրապարակ» թերթը գրում է․ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ավարտել է Սահմանադրական դատարանի նախկին անդամների դիմումների քննությունը, արդեն սպասվում է ՄԻԵԴ վճռի հրապարակումը։ Հիշեցնենք, որ 2019 թվականին, առանց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, Ազգային ժողովը Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացրեց, որի հետևանքով ՍԴ երեք դատավոր՝ Հրանտ Նազարյանը, Ալվինա Գյուլումյանն ու Ֆելիքս Թոխյան «Իրավունք». Ինչո՞ւ մինչեւ հիմա չի հաջողվել դպրոցներում խուսափել դրամահավաքներից «Իրավունք» թերթը գրում է. «Ամեն տարի դպրոցի« Վերջին զանգի» օրերին եւ ավարտական երեկոներին ընդառաջ ակտիվանում է դպրոցներում կատարվող դրամահավաքների թեման: Ինչո՞ւ մինչեւ հիմա չի հաջողվել խուսափել այդ երեւույթից, ի՞նչ է պետք անել դրա համար, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից: - Այն, որ դպրոցներում դրամահավաքներ կան, կոռուպցիոն երեւույթներ կան, այն բանի հետեւա Կամո Ցուցուլյանը չի կարողանում կտրվել ոստիկանական համակարգից «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 21-ին, երբ Շենգավիթի դատարանի բակում բողոքի ակցիա էր ընթանում, ՀՀ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այնտեղ էր: Նա եկել էր՝ փրկե՞ր ոստիկանության համակարգի իր նախկին գործընկերներին, թե՞ չի կարողանում կտրվել ոստիկանության համակարգից եւ զբաղվել փրկարար ծառայության գործերով: Հարցն, իհարկե, պարզել չկարողացանք, բայց այն կա ու մնում
website by Sargssyan