Վանաձորի քաղաքապետին թող իրենք ստիպեն՝ աշխատելու իրենց նախանշած ձեւաչափի մեջ.VIDEO
Վանաձորում քաղաքապետի աթոռի շուրջ խմորումները դեռ շարունակվում են :
Մինչ քաղաքապետի ընդդիմախոսները հայտարարում են, թե քաղաքապետը «զորբայությամբ փորձում է իր աթոռը պահել» ու հաստատուն մնալ իր տեղում, դրան զուգահեռ նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը բուռն կերպով գործի է անցել, եւ փորձում է իր քայլերով ապացուցել հակառակի մասին:
Ի դեպ, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործունեության ընթացքում արդեն իսկ մի քանի գործարարների հետ կնքվել են պայմանագրեր, որոնք Վանաձորում ըստ էության կլուծվի զբաղվածության խնդիրը, իսկ բացի այդ կատարվել են նաեւ քաղաքի բարեկարգման աշխատանքներ, որոնք իհարկե շարունակակն բնույթ են կրելու՝ըստ քաղաքապետի:
Ու այս ամենը իրականացվում է այն դեպքում, երբ ավագանու ընդդիմադիր անդամները բոյկոտում են ու անընդհատ տապալում նիստերը, որտեղ կարող էին քվեարկության դրվել քաղաքի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցեր:
Իսկ թե այս պայմաններում ինչպես է շարունակելու աշխատել քաղաքապետը, եւ թե ինչպես է նա տեսնում այս հարցի հանգուցալուծումը, ապա Մամիկոն Ասլանյանի պնդմամբ. «Անկախ նրանից՝ ավագանու ընդդիմադիր անդամները կներկայանան նիստին, թե ոչ, ես մնալու եմ իր սկզբունքին ու խոստմանը հավատարիմ՝ աշխատելու եմ իմ քաղաքի բարօրության համար»:
Այլ մանրամասներ՝առաջարկվող տեսանյութում: