«Ծառուկյան դաշինք»-ը կմնա որպես «դաբրյակ» կուսակցություն.VIDEO
ԱԺ պատգամավոր, «Արեւմտահայոց ազգային համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ Արագած Ախոյանը, վերջին երկու տարիներին լրջագույնս զբաղվում է արեւմտահայկական խնդիրներով, համահայկական մշակութային ծրագրերով:
Fnews.am-ի հետ զրույցում Արագած Ախոյանը կարծիք հայտնեց, որ մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ` հատկապես թշնամական պետությունների հետ չկա քաղաքացիական հասարակության երկխոսություն, որը կոչվում է փափուկ դիվանագիտություն: Նա նաեւ կարեւորեց, որ արտաքին քաղաքականության մեջ մենք լուրջ անելիք ունենք, եւ որ ինքն էլ (ինչպես միշտ, այնպես էլ հիմա) իր մասով ձեռքերը ծալած չի նստելու, եւ շարունակելու է նույն ջանասիրությամբ գործունեություն ծավալել արեւմտահայության շրջանում:
Ինչ վերաբերում է ներքին քաղաքական գործընթացներին, մասնավորապես նրան, թե ի՞նչ քաղաքական պատկեր ունենք ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, ապա Արագած Ախոյանի կարծիքով, ունենք այն ինչ ունենք, ու այստեղ էլ՝ ըստ նրա ամենակարեւորն այն է, որ ազգի ընտրյալները կարողանան ճիշտ օգտագորել քաղաքական այդ ամբիոնը:
Հարցին, թե խորհրդարան անցած քաղաքական ուժերի մեջ ո՞վ է իրական ընդդիմությունն ու այլընտրանքը, ապա պատգամավորի դիտարկմամբ, մենք ունենք գործիչներ ովքեր ընդդիմադիր են, (խոսքն իհարկե վատ դերասանական հմտություններ ունեցող ընդդիմադիրների մասին չէ), եւ ունենք գործիչներ՝ ովքեր «լյուբիտել» են:
Իսկ թե ի՞նչ կարծիք ունի նախկին ԲՀԿ-ականը «Ծառուկյան Դաշինք»-ի մասին, ապա ըստ նրա. «Ծառուկյան դաշինք»- ը կմնա որպես «դաբրյակ» կուսակցություն, որը կփորձի պիտանի լինել մեր հասարակությանը»:
Այս եւ այլ հարցերի շուրջ, առավել մանրամասն՝Fnews.am-ի տեսանյութում: