1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Կառլեն Մարտիրոսյանին, ոչ միայն իր սիրելի պապի անունն ու գործն է փոխանցվել ժառանգաբար, այլև այդ գործում նրա ներդրած հոգին ու գործի նկատմամբ սրտացավությունը.PHOTO

«ՎԱՐԿԱՆԻՇ» խորագրի հյուրն է  «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ընկերության  իրավահաջորդ՝ Կառլեն Մարտիրոսյանը: 

«Աշխարհի քարերը մեր մոտից. Հայր և Որդի Մարտիրոսյաններ

Մայրաքաղաք մտնելիս կամ դուրս գալիս, թերևս քարե այս հսկա ցուցանակը շատերն են նկատել, սակայն հավանաբար նրանցից շատ քչերի մտքով է անցել, որ հենց այստեղ, ու միայն այստեղ, ըստ նախասիրության և անհրաժեշտության, իսկապես կարո՛ղ են գտնել Հայաստան ներկրվող բոլոր քարերը` մաչելի գներով: Դա «Հայր և Որդի Մարտիրոսյաններ» խանութ –սրահն է, որտեղ ներկայացված են աշխարհի քարերի շուրջ 800 տեսականի՝ գրանիտ, մարմար, օնիքս… բայց եկե՛ք չթվարկենք բոլորը, քանի որ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 1000 անգամ լսել:

Ամենևին չթերագնհատելով Հայասատան քարեր ներկրող և մեր երկրում արտադրող մյուս ընկերություններին, պարզապես նշենք, որ «Հայր և Որդի Մարտիրոսյաններ» ընկերության կողմից բերված և՛ քարերի տեսակները, և՛ դրանից պատրաստված ցուցանմուշներն ու գործերը առաձնացվում են մյուսներից, թեկուզ հենց այն բանի համար, որ քար ներկրելն ու քարից իրական գլուխգործոցներ կերտելը Մարտիրոսյանների ընտանիքի անդամների համար ո՛չ թե պարզապես բիզնես է, այլ ընտանիքի ապրելակերպը, որի մեջ գումարներն ներդնելուց բացի, նրանք հոգի են դրել: Քարերին շունչ հաղորդելու, այն յուրօրինակ ու ինքնատիպ ներկայացնելու մտահղացումը հեղինակել է ավագ Կառլեն Մարտիրոսյանը, որից հետո նա իր գիտելիքներն ու փորձը փոխանցել է որդիներին: Այսօր արդեն կրտսեր Կառլեն Մարտիրոսյանը, ով հանդիսանում է որպես ընկերության իրավահաջորդ, շուկայի զարգացման պատասխանատու, հենց մեծ պատասխանատվությամբ էլ իսկապես կարողանում է պատվով շարունակել իր պապի սկսկած ու իրեն ժառանգաբար անցած գործ: 

 

Բայց պետք է նկատել, որ Կառլեն Մարտիրոսյանին, ոչ   միայն իր սիրելի պապի անունն ու գործն է փոխանցվել ժառանգաբար, այլև այդ գործում նրա ներդրած հոգին ու գործի նկատմամբ սրտացավությունը: Հենց դրա շնոհիվ էլ այսօր ընկերությունը «չի դոփում տեղում», այլ ժամանակին համընթաց սլանում է առաջ՝ նոր ծարգրերով և նոր ուժով՝ բարձր պահելով ընկերության բարի համբավն ու ձեռքբերելով կայուն դիրք շուկայում: 

Ի՞նչ ուղի է անցել «Հայր և Որդի Մարտիրոսյաններ» ընկերությունը, ո՞ւր է հասել այսօր և ինչ նոր անակնկալներ ու ծրագեր ունի իր հաճախոդների համար, այս մասին՝ տակավին երիտասարդ, բայց իր գործից արդեն քաջատեղյակ ու արժանի իրավահաջորդ Կառլեն Մարտիրոսյանի ներկայացմամբ:

Գրեթե 20 տարի առաջ հիմնադրվեց ու իր գործնեությունը ծավալեց Հայր և որդի Մարտիրոսյաններ ընկերությունը: Ես փոքր էի, և հիշում եմ, որ ընտանիքս պատրաստում էր գրասենյակի, խոհանոցի կահույքներ, իսկ արդեն 2000 թ-ից սկսեցինք քարեր ներմուծել՝ աշխարհի տարբեր երկրներից: Կազմակերպությունն ինքնին հանդիսանում է ընտանեկան բիզնես, այդ իսկ պատճառով աշխատակազմը համալրված է միայն ընտանիքի անդամներով, որի շնորհիվ էլ հնարավորություն ենք ստանում որակը հասցնել մաքսիմումի և գոհացնել յուրաքանչյուր հաճախորդի: Կազմակերպության ստեղծման հենց առաջին պահից ի վեր, մեր առջև նպատակ ենք դրել ունենալ հաստատուն դիրք քարի շուկայում և գոհացնել նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդին:

-Արդյո՞ք ամեն ինչ հեշտ է տրվել Ձեզ, ինչպես կարող են կողքից պատկերացնել, թե՞ եղել են դժվարություններ, որոնք հաղթահարվել են ու հասել եք այսօրվան:

-Կարծում եմ՝ ինչ որ բանի հասնելու համար հարկավոր է աշխատանք և մեծ ռեսուրսների ներդրում, ինչը չի կարող հեշտ լինել, բայց կարելի է հաղթահարել: Զարգացման փուլերի ընթացքում ունեցել ենք տարատեսակ դժվարություններ: Բայց նշեմ դրանցից մեկը, որը կապված է նորագույն տեխնոլոգիաների զարգացման ու ձեռքբերման հետ: Տարիների հետ՝ հաճախորդին ավելի հասանելի էր դառնում բոլոր նորություննեը, որոնք կիրառվում են աշխարհով մեկ, այսինքն նրանք տեսնում էին այդ ամենը, և մենք պարտավորված էինք լինում մեր տեխնոլոգիաները համալրել նոր ու գերհզոր սարքավորումներով, որպեսզի նմանատիպ նմուշները և տեսականին հասանելի լինի նաև մեր երկրում՝ մեր հաճախորդին:

-Բայց արդյո՞ք իսկապես Ձեր խանութ-սրահում բոլոր հաճախորդներին հասանելի են քարերի տեսակներն ու պատրաստված գործերը, հաշվի առնելով, որ ցուցասրահներում ներկայացված են բավականին թանկարժեք քարեր ու իրենցից մեծ արժեք ներկացնող նմուշներ:

-Անկեղծ ասած՝մեր քաղաքացիների մոտ կար ինչ որ կարծրատիպ․ եթե մարմարը բնական է՝նրա արժեքըբարձր է լինելու:
Այն հարցին, թե որքանո՞վ է հասանելի մեր արտադրանքը, մեր ապրանքները քաղաքացիներին, կարող եմ պատասխանել, որ մեր մոտ քարի արժեքը սկսվում է ընդամենը 10 000 դրամից, որը ինձ թվում է շինարարարություն կամ վերանորոգում անելիս լիովին հասանելի է յուրաքանչյուր քաղաքացու: Նաև կարող եմ ասել, որ կազմակերպությունը միշտ փորձում է աշխատել ի օգուտ հաճախորդի՝ իհարկե որակը պահելով մաքսիմում մակարդակի վրա:

-Ի՞նչ հաճախականությամբ է թարմացվում Ձեր խանութ-սրահի տեսականին և ինչո՞վ կարող եք զարմացնել Ձեր գնորդներին։ 
-Որակը առաջին դիրքում է, դա մեր գերնպատակն է: Երկրոդ տեղում՝ տեսականու բազմազանությունն է: Ամսական ամենաքիչը գոնե 2 անգամ նոր տեսականի ենք բերում: Այս պահին կարող ենք առաջարկել 700 -800 տեսակ քարի տեսականիներ՝ գրանիտե, մարմարե, օնիքսե…. Հիմանականում շեշտը դրված է քարերի տեսականիների բազմազանության վրա: Իհարկե մենք հաճախորդներին առաջարկում ենք նաև տարատեսակ այլ արտադրանքներ՝ բուխարիներ, աստիճանաձողեր, աստիճանավանդակներ, պատուհանագոգեր և այլն: Առաջարկում ենք լվացարաններ, շատ բարձր որակի, արձաններ, արձանիկներ, տարատեսակ դեկորներ, որոնք կհամալրեն և էլ ավելի կգեղեցկացնեն տան ինտերիերը:

-Կարողանո՞ւմ եք արդյոք Ձեր խորհրդով օգնել հաճախորդներին՝ ճիշտ կողմնորոշվել քարերի ընտրության հարցում, ունե՞ք համապատասխան մասնագետներ։ 
-Կա կարծիք, որ ճաշակին ընկեր չկա։ Յուրաքանչյուր հաճախորդ գալիս է մեզ մոտ տարբեր մտահղացումներով։ Նրանք տարբեր գունային համադրություններով փորձում են հարմարեցնել քարի գույները՝ տան այլ դեկորների հետ: Իհարկե մենք մասնագիտական լուծումներ ենք տալիս և փորձում ենք ճիշտ ուղղություն տալ. թե՛ գույների ընտրության, թե՛ որակական առումով: Քարերի տեսականիները շատ բազմազան են։ Ե՛վ յուրաքանչյուր հաճախորդի համար, և՛ յուրաքանչյուր աշխատանքի համար մենք առաջարկում ենք համապատսախան քար: Օրինակ, եթե հաճախորդին հետաքրքում է աստճանավանդակի ձեռք բերումը, ապա մենք առաջարկում ենք այնպիսի քարեր, որոնք ավելի դիմակայուն են, և երկար տարիներ կարող են ծառայել: Իհարկե՛, մեծ խնդիր է նաև գունային համադրության պարագայում ճիշտ որոշում կայացնելը: Մենք փորձում ենք մասնագիտական խորհորդներ տալ հաճախորդներին՝ ճիշտ ընտրություն կատրելու հարցում:

Հայր և որդի Մարտիրոսյաններ/Hayr ev Vordi Martirosyanner-ի լուսանկարը:

-Պարո՛ն Մարտիրոսյան, ամեն դեպքում դաշտը մրցակցային է։ Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում պահպանել Ձեր կայուն դիրքը, և պատվով դուրս գալ մրցակցությունից: 

-Ուզում եմ ընդգծել, որ ի տարբերություն այլ ոլորտների,քարերի շուկան, որն զբաղվում է քարերի ներմուծմամբ և վաճառքով, համալրված է 3-4 կազմակերպություններով: Իհարկե՛, ունենք մրցակիցներ, բայց կարող եմ նշել մի քանի առավելություններ, որոնցից գլխավորը մեր կազմակերպության համար այն է, որ աշխատում ենք ընտանիքով: Սա մեր ընտանեկան բիզնեսն է։ Աշխատում ենք միայն ընտանիքի անդամներով, ինչի շնորհիվ մենք հնարավորություն ենք ունենում որակը միշտ պահել մաքսիմում մակարդակի վրա: Բացի այդ, կազմակերպությունը քարեր ներմուծելիս ավելի պատասխանատվությամբ է մոտենում խնդրին։ Մենք անձամբ ենք գնում և հատ-հատ ուսումնասիրում այն քարերը, որոնք պատրաստվում ենք ներկրել։ Երբեք չենք պատվիրում տեխնոլոգիաների միջոցով ու սպասում՝ մինչև ուղարկեն, քանի որ ոլորտը շատ բարդ է և կարող է լինեն անսպասելի ու անցանկալի իրավիճակներ:

-Ունե՞ք արդյոք նոր ծրագրեր, որոնք պատրաստվում եք կյանքի կոչել տեսանելի ապագայում։

-Ապագայում պլաններ ունենք իհարկե, դրա մեջ մտնում են նաև արտահանման ուղղությամբ տարվող աշխատանքները: Կազմակերպությունը ուզում է լուրջ քայլեր կատարել այդ ուղղությամբ: Ասեմ նաև, որ 2016-ի վերջին, մեր ընկերությունը համալրվեց գերհզոր տեխնիկայով և արդեն տվել ենք արտադրանք՝ նոր արտադրանք, որը հանդիսանում է նորույթ տվյալ ոլորտում: Գրեթե յուրաքանչյուր տարի համալրում ենք մեր հաստոցների հնարավորությունները, և այս տարի նույպես սպասում ենք նորությունների: Իսկ 2017-2018-ին արդեն սպասվում է ցուցահանդես: Սա ավելի մեծ հնարավորություններ կտա կազմակերպությանը ու նոր դռներ կբացի: Բայց եկեք շատ փակագծեր չբացեմ։ Պարզապես ուզում եմ տեղեկացնել, որ մեր ընկերությունը իր հաճախորդներին կներկայանա հաճելի անակնկալներով:

 

Զրույցը՝ Արմինե Սահակյանի 

 Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի 

Fnews.am 

Սերժ Սարգսյանը չէ, որ սեղմել է Էրդողանի եւ ... Թասիբ ու նամուս ունեցող գյումրեցին չի ների այ... Ակնկալում եմ, որ կարճ ժամանակում կհրապարակվի ... Վտանգված է ամբողջ Արցախ աշխարհն ու Մայր Հայաս... Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է ար... 16-ամյա տղային ծեծի ենթարկած Դիլիջանի քրեական... Նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրե... ԱՀ ՄԻՊ-ը դիմել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ձերբակալված քննիչները մեղադրվում են իրեղեն ապ... Ձերբակալվել են Արաբկիրի բաժնի քննիչներ. ՔԿ ԱՄՆ-ում հայկական եկեղեցիների ղեկավարները Բայդ... Հաստատվել է պաշտոնական այցով ՀՀ եկած անձանց ո... Ծեծկռտուք եւ կրակոցներ Սամվել Բաբայանի թիմակի... Գայանե Մարտիրոսյանի գործով առաջին դատական նիս... Շուշիի ոդիսականը այսօրվա «փրկիչ» գեներալների ... Մայիսի 31-ը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային... Առաջիկայում մի շարք պաշտոնյաների ձերբակալությ... Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Երե... ՄԻԵԴ–ն ավարտել է ՍԴ նախկին անդամների դիմումնե... Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ քաղ... Կնոջս ու որդուս նկատմամբ այս գործողություններ... Կա խաղ, ու մեծ խաղ, եւ թելեր...որով իրար եք շ... Հայ զինծառայողների առեւանգումը կատարվել է Շիկ... ԱԹՍ-ները հարվածել են Մոսկվայի երկու բնակելի շ... ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարած...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Եթե բնակչությունը իմանա մեր կորուստների մասին... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... VIDEO.Արցախում խոշտանգված զինվորի, «Զոն»-երու... ՌՈ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ ...
Ծեծկռտուք եւ կրակոցներ Սամվել Բաբայանի թիմակիցների միջեւ «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի թիմակիցների միջեւ հերթական «ռազբորկան» է եղել, որն ուղեկցվել է ծեծկռտուքով ու կրակոցով։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 28-ի երեկոյան․ Բաբայանի թիմակիցներից մեկը որոշել է հաշիվ պահանջել ՏԿԵ նախկին նախարար, Բաբայանի աջակից Հայկ Խանումյանից, ով, ըստ մեր աղբյուրի, անհարգալից է արտահայտվել ի Առաջիկայում մի շարք պաշտոնյաների ձերբակալություններ են սպասվում «Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման փակ նիստում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ուշագրավ հայտարարություններ է արել։ Փակ նիստի գլխավոր թեման եղել է Հայաստանում ազգային անվտանգությանը սպառնալիք դարձած նարկոթրաֆիքինգը։ ԱԱԾ տնօրենը խոստովանել է, որ թմրամիջոցների իրացման թե՛ ծավալներն են մի քանի անգամ մեծացել, թե՛ տարիքն է երիտասարդացել, եւ այն մեծ ու վտանգավոր տարա ՄԻԵԴ–ն ավարտել է ՍԴ նախկին անդամների դիմումների քննությունը «Հրապարակ» թերթը գրում է․ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ավարտել է Սահմանադրական դատարանի նախկին անդամների դիմումների քննությունը, արդեն սպասվում է ՄԻԵԴ վճռի հրապարակումը։ Հիշեցնենք, որ 2019 թվականին, առանց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, Ազգային ժողովը Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացրեց, որի հետևանքով ՍԴ երեք դատավոր՝ Հրանտ Նազարյանը, Ալվինա Գյուլումյանն ու Ֆելիքս Թոխյան «Իրավունք». Ինչո՞ւ մինչեւ հիմա չի հաջողվել դպրոցներում խուսափել դրամահավաքներից «Իրավունք» թերթը գրում է. «Ամեն տարի դպրոցի« Վերջին զանգի» օրերին եւ ավարտական երեկոներին ընդառաջ ակտիվանում է դպրոցներում կատարվող դրամահավաքների թեման: Ինչո՞ւ մինչեւ հիմա չի հաջողվել խուսափել այդ երեւույթից, ի՞նչ է պետք անել դրա համար, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից: - Այն, որ դպրոցներում դրամահավաքներ կան, կոռուպցիոն երեւույթներ կան, այն բանի հետեւա Կամո Ցուցուլյանը չի կարողանում կտրվել ոստիկանական համակարգից «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 21-ին, երբ Շենգավիթի դատարանի բակում բողոքի ակցիա էր ընթանում, ՀՀ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այնտեղ էր: Նա եկել էր՝ փրկե՞ր ոստիկանության համակարգի իր նախկին գործընկերներին, թե՞ չի կարողանում կտրվել ոստիկանության համակարգից եւ զբաղվել փրկարար ծառայության գործերով: Հարցն, իհարկե, պարզել չկարողացանք, բայց այն կա ու մնում
website by Sargssyan