«Ծառուկյան» դաշինքում կրքերը հանդարտվել են. Վարդան Ղուկասյան

«Ծառուկյան» դաշինքում բզբզացողներ չկան, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը:
Վերջինս նշեց, որ դաշինքի ներկայացուցիչների միջև չկա լարվածություն, կրքերը հանդարտվել են:
«Սպասեք: Հարցեր կան, որ ինձ պետք է չտաք: Այլ մարդկանց տվեք: Ես ինչքան գիտեմ, այքանով պատասխանում եմ», - ասաց նա:
Դիտարկմանը, թե ի՞նչ է հասկանում ընդդիմություն ասելով, Ղուկասյանն ասաց. «Գրիգոր Տաթևացին շատ գեղեցիկ ասում է՝ քամին ծառին ինչի՞ համար է պետք, որպեսզի ծառը ամրացնի իր արմատներին: Առողջ ընդդիմությանը կողմնակից եմ»:
Հարցին, թե ինչո՞ւ ոչ մի հանձնաժողովում ինքն ընդգրկված չէ, Ղուկասյանը խորհուրդ տվեց չշտապել նման հետևություններ անել`ասելով. «Համբերեք մի քիչ: Էս երկու ժամվա մեջ ուզում եք ամեն ինչ իմանալ»: