1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր դեմ պլանավորած մահափորձի, «Վստրեչի Ապերի» հետ ունեցած իր հարաբերությունների, եւ մամուլում տեղ գտած հրապարակումների մասին

Թեև հայտնի հեղինակություն, Արթուր Ասատրյանի Դոն Պիպոյի սպանության գործով հիմնական մեղադրյալը ձերբակալվել ու կալանավորվել է, սակայն կրքերը այս մահափորձի շուրջ` քրեական եւ քաղաքական շրջանակներում, դեռ չեն մարում:
Մամուլն արդեն գրել է, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը Էջմիածնում ձերբակալել է զինված հանցախմբի, որը պատրաստվում էր սպանել քրեական հեղինակություն Վստրեչի Ապերին ու Հռոմից նոր վերադարձած Դոն Պիպոյին (Արթուր Ասատրյանին):

Ո՞վ էր մահափորձի պատվիրատուն, առայժմ հայտնի չէ:


Շատ ու շատ օդում կախված հարցերի պատասխաններ ուզում է ստանալ նույն ինքը՝Արթուր Ասատրյանը, ում համար այս ամենն ուղղակի անհեթություն է, ու ապսուրդ:
Ավելին, Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, Fnews.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը խիստ զարմացած է այս դավադրությունից , եւ որ այդ լուրերը իրեն տեղ հասնելու առաջին իսկ պահից սկսած, մի տեսակ չի էլ հավատացել, որ ինչ-որ մեկը ցանկություն էր ունեցել նրա դեմ մահափորձ կազմակերպելու:

Gayane Zargaryan-ի լուսանկարը:

Ու ինչպես իր խոսքում նկատեց Դոն Պիպոն.

-Ես իսկապես զարամացած եմ. բառեր չեմ գտնում ասելու այդ ամենի վերաբերյալ, ու մի տեսակ չէի էլ ուզում հավատալ, որ այդ լուրերը իրականության հետ կապ ունեն: Բայց երբ հեռուստատեսությամբ տեսա, որ այդ գործով ձերբակալաված մարդիկ կան, ու տեղեկացա, որ նրանք ցուցմունքներ են տվել, ինձ այլ բան չէր մնում, քան հաշվի նստել տեղի ունեցածի հետ:

Թեեւ պատմությունը ցույց է տվել, որ միշտ էլ, հային միայն հայն է ուզեցել սպանել: Մեզ ուրիշ մարդ չի կարողանում սպանել: Սկզբից իրարից բաժանում են, հետո՝ հատ-հատ սպանում: Ես ամբողջ աշխարհը շրջում եմ, ու դուք էլ տեսաք, որ բոլորն ինձ սիրով ու հարգանքով են վերաբերում: Ու հիմա ստացվում է, որ երբ գալիս եմ իմ հարազատ երկիր, իմ հարազատ Էջմիածին, (ուր իմ ժողովրդին ես միայն ուզում եմ օգնել, ու բարձրացնել ….25տարի շարունակ իմ հայ ազգի անունը ես ուզում եմ միայն բարձրացնել, ու անում եմ այն, ինչ կարողանում եմ. թեկուզ մի փոքր բան իմ ժողովրդի համար ), հանկարծ իմ քաղաքում ինձ ուզում են սպանել…
Բայց ինձ համար առավել ցավալի է այն, որ այն լրագրողները, ովքեր չունեն համատասախան փորձ ու անցած ճանապարհ, տանը մի հատ տետր ու գրիչ գտնելով դառնում են լրագրող, ու սկսում են մարդկանց ճիշտ չներկայացնել: Առանց հասկանալու ու հիմնավորելու հայտարարում են, որ ուզում էին սպանել քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին:
Հիմա ես մի հարց եմ ուզում տալ իմ անվան դիմաց այդ քրեական բառը գրողներին. հանուն ինչի, եւ ինչ պատճառով են նրանք այդ քրեական բառը իմ հետ կապում. նստա ՞ ծ եմ եղել, բռնվա ՞ ծ եմ եղել Ձեզ մոտ, ինչ-որ մի տեղ ինձ հետ քրեական պատմությունների մեջ ե ՞ ք հայտնվել, որ գիտեք ես քրեական հեղինակություն եմ:
Ի՞նչն է պատճառը, որ մարդիկ ինձ համարում են քրեական հեղինակություն: Էդ ամենը ինձ համար ավելի ցավալի է, քան որ ինձ ուզեցել են սպանել: Որովհետեւ երբ-որ մարդուն անվանում են քրեական հեղինակություն, մարդկանց մոտ կարծիք է ձեւավորվում, որ վե'րջ, եթե նա քրեական հեղիանկություն է՝ ուրեմն հազար ու մի կրիմինալ պատմությունների մեջ է եղել: Ու երեւի դրա համար էլ նրան ուզեցել են սպանել:
Բայց ես կյանքում ոչ մի մութ պատմության մեջ չեմ եղել, որ մի հատ էլ մտածեյի՝ ինձ կցանկանային սպանել:
Ամբողջ կյանքս վատնել եմ՝ մարդկանց լավություն անելու, մարդկանց ինչ-որ մի բանի տեր սարքելու, ու նրանց կողքին կանգնելու համար: Չհաշված իմ բարեգործական ծրագրերը, որից որ վստահ եմ, շատերն են տեղյակ:
Սա իրոք ինձ համար անհասկանալի մի բան է:

-Այսինքն որեւէ կասկած, որեւէ հնարավոր վարկած չունե ՞ ք, թե քամին որ ուղղությունից կարող էր գալ:

-Այս պահին ոչ մի հստակ բան չեմ կարող ասել, բայց ես շատ-շուտով ինքս ինձ համար կարծում եմ կհասկանամ, թե որտեղ կարող էր թաքնված լինել շան գլուխը: Ես 46 տարեկան եմ, եւ շատ լուրջ ճանապարհ եմ անցել, եւ կարծում եմ էս ամենը չի մնա հանելուկ… Ես կպարզեմ, թե սրա թիկունքում, թիկունքի թիկունքում ով էր կանգնած: Ես էդ ամենը կպարզեմ ու կիմանամ:
-Եւ…
-Գիտեք, Աստված տալիս է բոլորի պատասխանը: Երբ որ ես հարյուր տոկոսով կպարզեմ ու կհասկանամ, թե ով էր այս դավադրության հեղինակը, կամ գուցե հեղինակները, այն ժամանակ ես իմ հետեւությունները կանեմ:

-Պարոն Ասատրյան, հավանաբար հիասթափված ու վիրավորված եք …

-Գիտեք ինչ կա, վիրավորվելը տղամարդուն հարիր քայլ չէ: Տղամարդը իրավունք չունի վիրավորվելու. տղամարդը պիտի խնդիրը լուծի, ու առաջ շարժվի: Եթե ձեռնոց են նետում՝ պիտի տղամարդ լինես, ու էդ ձեռնոց նետողին ճիշտ պատասխան տաս: Թե չէ, ինչի ՞ց վիրավորվեմ: Ես ամբողջ կյանքս վատնել եմ, որ իմ հանրապետությունում մեծանան տղամարդիկ: Միշտ ասել եմ. եթե հայ տղամարդը կորցնի իր տղամարդկությունը, ուրեմն մենք կվերանանք ազգովի: Որովհետեւ հայ մարդը ունի պատմությունը, եւ այդ ամբողջ պատմության ընթացքում նրա տղամարդկային տեսակն է եղել հայտնի՝ ամբողջ աշխարհում:
-Կարո՞ղ ենք փաստել, որ Ձեր դեմ կազմակերպած այս դավադրության հեղինակները այնուամենայնիվ տղամարդկության պակաս են ունեցել, այլապես չէին գնա նենգության ճանապարհով: Սովորաբար շիտակ ու համարձակ մարդիկ՝ դեմ առ դեմ կարողանում են լուծել ցանկացած խնդիր, եւ հարց:
-Ես մի քանի անգամ ասել եմ, ու էլի կրկնում եմ.եթե դուք աշխարհում կգտնեք որեւէ մեկին, ով կարող է իմ առջեւ կանգնել, նայել իմ աչքերին ու ինձ մեղադրել մի բանում, որի մեջ ես կամ, ես պատրաստ եմ ներողություն խնդրել նրանից՝ ամբողջ աշխարհի առաջ: Չկա նման բան, որ ինչ-որ մեկը կարող է նայել իմ աչքերին, ու ինձ մեղադրել մի բանում, որի հետեւանքով կարող էր իմ դեմ նման դավադրություն իրականացնել:


-Այդ դեպքում, ո՞ւմ էր խանգարում Արթուր Ասատրյանը…

-Ես իմ ասածներին մի բան կավելացնեմ. կան լիքը ճնճղուկներ, որոնց թվում է, որ Արթուր Ասատրյանը այդքան հասանելի է, ու իրենք կարող էին նման ստոր քայլի դիմել:
Եթե կարող են անել, ուրեմն հալալ լինի իրենց: Կապրենք՝ կտեսնեն: Կյանքը այնքան գեղեցիկ է, որ իր ամբողջ վայրիվերումներով ամեն բան ջրի երես է հանում: Կապրենք՝կտեսնենք.վերեւն Աստված կա, մենք էլ Էջմիածնի ծնունդ ենք, ու մեր Աստվածները ավելի ուժեղ են: Կտեսնենք՝ ով ինչ կանի, ով ինչպես կվերջացնի իր կյանքը: Դեռ կտեսնենք:

-Իսկ այդ ամենը կարո՞ղ էր չկամության, կամ պարզապես նախանձի արդյունք լինել:

-Չեմ կարող ասել, ու չեմ ուզում որեւէ բան մեկնաբանել: ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի: Ժամանակի ընթացքում բոլորս կհասականանք, ու բոլորս կիմանանք, թե ինչու էին չար մարդիկ դիմել դավադրության, ես դա Ձեզ խոսք եմ տալիս: Ամեն ինչի մասին կիմանան բոլորը:

-Պարոն Ասատրյան, ի դեպ մամուլում այսպիսի մի տեղեկություն էր շրջանառվել, որ Ձեր դեմ մահափորձ պլանավորած քիլլերներրի կողմից ներկայացված մանրամասները, նախ եւ առաջ տեսաձայնագրվել է Ձեր կողմնակիցների կողմից, ինչից հետո դրանք հանձնվել են համապատասխան մարմիններին:Ի ՞նչ կասեք դրա վերաբեյալ:

-Դա իրականության հետ նշույլ անգամ կապ չունեցող խոսակցություններ են: Մենք ինչպե՞ս պիտի իմանայինք դրա մասին, որ տեսաձայանգրեինք: Դա մեր ոստիկանների կողմից իրականացրած գերագույն աշխատանքի արդյունքն է, եւ ես շնորհակալ եմ մեր ոստիկաններին, որ նրանք կարողացել են ժամանակին կանխել այդ դավադրությունը:
Ես նույնիսկ դրանց դեմքը չեմ տեսել,որովհետեւ ոստիկանությունը մինչ այսօր նրանց դեմքը ցույց չի տվել: Եւ չեմ էլ պատկերացնում, թե ում մասին կարող է խոսք գնալ:

-Իսկ ըստ Ձեզ, ինչո ՞ւ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ մահափորձի պատվիրատուն Արտյոմ Հարությունյանն է՝ Արտյոմ Կանեւսկոն: Իսկ հետո էլ նոր հանգամանք ի հայտ եկավ, (դարձյալ մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն), որ Արտյոմ Կանեւսկոն գործել է մեկ ուրիշի ցուցումով: Խոսքը Սոչիում ապրող, ազգությամբ հայ «օրենքով գող» ոմն Զորիկի մասին է: Այդ երկու անունները Ձեզ ոչինչ չե ՞ ն ասում…

-Գիտեք ինչ կա.ինձ թվում է, այդ ինֆորմացիաները դուրս են գալիս այն մարդկանցից, ովքեր ձերբակալված են: Ես չգիտեմ, թե ինչ անուններ են տալիս.ես ոչ մեկի հետ ո'չ շփվում եմ, ո՛չ էլ առնչություն ունեմ: Ո'չ Զորիկ եմ ճանաչում, ո'չ էլ Կանեւսկոյի Արտյոմ Հարությունյան եմ ճանաչում: Ես ընդհանրապես որեւէ մեկի հետ` ոչ մի խնդիր, հախ ու հաշիվներ չունեմ:
Հազարավոր մարդիկ են մտնում կաբինետներ՝ դուրս գալիս: Ինձ թվում է, որ եթե մի բանի մասին երեք հոգի խոսում են, արդեն պարզից էլ պարզ է, որ դրա մասին շատ-շատերը կարող են իմանալ;
Դե Հայաստանում էլ գիտեք.մարդիկ էդ խոսալու հետ ինչքան մեծ սեր ունեն: Ես իմ վերլուծություններն եմ անում, եւ երբ ես հարյուր տոկոսով կհասկանամ ու կհամոզվեմ իմ տեսակետների մեջ՝ իմ հետեւությունները կանեմ:

-Եթե դեմ չեք, կխնդրեի Ձեր մեկնաբնությունը ներկայացնեիք մամուլում տեղ գտած մի հրապարկման շուրջ եւս, համաձայն որի, Հայաստանում այդ մահափորձի շուրջ ընթացող «բազարները» վարում է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Եւ որ նրան այս գործում ներգրավվել խնդրել է Մոսկվայում ՀՀ դատախազության ներկայացուցիչ Կամո Ավակումովը, ով ձեր խնամին է:
Կա ՞ իրականում նման բան, թե ՞ դրանք էլի ասեկոսեներ են…

-Գիտեք ինչ կա. մեր պրոբլեմը նրա մեջ է, որ մարդիկ անպատասխանատու հայտարարություններ անելուց հետո, շարունակում են անպատիժ մնալ:
Իսկ մեր գրողներն էլ՝ լավ կլինի մի քիչ լուրջ մոտենան իրենց աշխատանքին: Հենց էդ պատճառով է, որ մեր «գյոզալ» լրագրողներն էլ՝ ովքեր իրոք լավ մարդիկ են, ու իրենց գործին լիարժեք տիրապետում են, խառնվում են էդ սադրողների հետ ու ամեն ինչ սկսվում է խճճվել:
Մարդիկ էդքան Ոստիկանությունից ու ԱԱԾ-ից չեն վախենում, ինչքան լրագրողներից: Էնքան սուտ բաներ են գրում, էնքան են չորն ու թացը խառնում իրար, որ մարդիկ լրագրող են տեսնում՝ էլ չեն հարցնում դու լավն ես, թե վատն ես, փախնում են….
Իսկ ինչ վերաբերում է պարոն Ավակումյանին, ապա նա ինձ հետ միասին ունի երեք թոռ, եւ ես չեմ էլ կասկածում, որ նա կարող էր ինձ համար անհանգստանալ:
Ինչ խոսք, նա չէր ցանկանա, որ իր թոռները , կամ իմ աղջիկը, ով իր տան հարսն է, դառը ապրումներ ունենային: Բայց ես շատ լավ ճանաչելով Կամո Ավակումյանին , ու իմանալով նրա բնավորությունը, կյանքում չեմ հավատա, որ նա այդ հարցով կզանգահարեր Բակո Սահակյանին:
Դա պարզապես մեր լրագրողների ֆանտազիան է: Ամեն մարդ ուզում է իր ֆանտազիան իրականացնի, որ իրենց թերթերն ու բոլգները կարդան, ու ռեյտինգ ձեռք բերեն:
Բայց չեն էլ հասկանում, որ նման մարդկանց անունները աղավաղելով, նախ եւ առաջ աղավաղում են իրենց լրատվամիջոցի անունը:
Ես Ձեզ հավատաստիացնում եմ.ինչը որ ունի սկիզբ, ունի նաեւ վերջ: Մարդը եթե մեկ-երկու անգամ իրականությանը չհամապատասխանող բան գրի՝ կկորցնի իր կարեւորությունն ու խոսքի լրջությունը: Դրա համար իրենք իրենց են սպանում, ոչ թե մեզ:

-Այդուհանդերձ կուզենայի իմանալ, թե ի՞նչ հարաբերություններ կան Ձեր եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի միջեւ:
-Բակո Սահակյանին ես տեսել եմ երկու-երեք անգամ, ու շատ հարգանքով եմ վերաբերում նրան, ինչպես շատ ու շատ մարդիկ: Իսկ առհասարակ գաղտնիք չէ, որ Բակո Սահակյանն ու Կամո Ավակումյանը ընկերներ են: Երկուսն էլ Արցախում լուրջ ճանապարհ են անցել, եւ այդ մասին կարծում եմ բոլորն էլ գիտեն:

-Պարոն Ասատրյան, իսկ ինչո ՞ վ կբացատրեք այն հանգամանքը, որ քիլլերների կողմից մահափորձ էր պլանավորվել Ձեր, եւ միեւնույն ժամանակ հեղինակություն Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» դեմ:

-Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Այդ հարցերով զբաղվում են իրավապահ մարմինները: Ես հարգում եմ Արամ Վարդանյանին ՝«Վստրեչի Ապերի»-ին, ճանաչում եմ նրան, նորմալ մարդ ա, նորմալ հայ ա, բայց ոչ մի ընդհանուր հարց չկա, որ կարող էր նման միջադեպի պատճառ դառնալ:
Սա ինձ թվում ա սարքած բան ա, ու սրա տակ էլի մի ուրիշ տեքստ կա, որի պատասխանները՝ կտա ժամանակը:

-Պարոն Ասատրյան, գիտեմ, որ քաղաքականությանը դուք չեք խառնվում, բայց մի հարցի պատասխան կցանկանայի լսել անձամբ Ձեզանից:
Խոսակցություններ են պտտվում, որ շատերի քիմքին այնքան էլ դուր չեկավ այն հանգամանքը, երբ դուք խորհրդարանական ընտրությունների ժամանակ հրապարակավ հայտարարեցիք վարչապետ Կարեն Կարապետյանին սատարելու մասին:
Ավելին, տեսակետներ են պտտվում, որ որոշ շրջանակների մոտ նյարդերի պատերազմ սկսվեց, հատկապես երբ վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ ազդարարվեց «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը....
Դուք ինչ կասեք այդ խոսակցությունների վերաբերյալ, եւ որպես մտածող տեսակ, ի ՞ նչ եք կարծում. արդյո՞ք այս մտածողությամբ մենք կարողանալու ե նք երկիրը երկիր դարձնել:

-Տեսեք. բոլորս խոսում ենք երկիր շենացնելու, երկիրը զարգացնելու մասին, բայց հենց մեկն է ուզում իսկապես մի լուրջ գործ անել, խելքը գլխին ծրագիր ու նախաձեռնություն իրականացնել, անմիջապես սկսվում են այդ բանսարկություններն ու իրար ոտքի տակ քանդելու ավանդույթները: Համ ուզում ենք սարքենք, համ՝ քանդենք:
Տենց ո ՞ նց կլինի, ես չեմ հասկանում:
Ես չգիտեմ, թե ում է խանագարում այդ համախմբվածության գաղափարը, կամ այն ծրագրերը, որով նախատեսվում է ներդրումներ կատարել մեր երկրում: Ինձ համար զավեշտ է դա, ու նաեւ ցավ:
Եթե մենք ուզում ենք մեր պետության կողքին լինել, մեր պետության կայացման գործում ինչ-որ մի լումա ունենալ, ուրեմն ի ՞ նչ է, վատ բա ՞ ն ենք անում:
Ուրեմն այդ չուզողները այն մարդիկ են, ովքեր Հայաստանի զարգացմանն ու առաջխաղացմանը դեմ են: Եթե մենք մեր երկրում՝ Հայաստանում, ոչ մի կոպեկ չենք աշխատել, ոչ մի բիզնես չունենք, ու ուզում ենք մեր դրսի վաստակած գումարները ներդնել, ու այդտեղ էլ են չար մարդիկ ուզում բան տեսնել, արդեն դուք հետություն արեք, թե դրանց ինչ կարելի է անվանել:

-Եւ վերջում կասե՞ք, թե իրականում ինչ առիթով էիք այս անգամ եկել Հայաստան, եւ ի ՞ նչ փոփոխություններ եղան Ձեր օրակարգում, այս դավադրության խափանումից հետո:
-Այս անգամ ես Հայաստան էի եկել շատ ուրախ առիթներով. նախ ամուսնանում էր մանկությանս ընկերոջ տղան, (եւ ես զույգի քավորն էի), ամսի 20-ին ուզում էի թոռնիկս ծնունդը նշել, եւ վերջապես նպատակ ունեի տղայիս նշանադրություն դեռ չասենք, բայց էդ մեր պապերի լեզվով ասած՝ «Խոսքկապ » -ի արարողությունը իրականացնեիք:
Սա էր հիմնականում Հայաստան այցելելուս նպատակը:

-Եւ մի վերջին հարց .այս կյանքում շարունակելու ե ՞ ք բացահայտել Ձեր բարեկամներին ու թշնամիներին:

-Եթե մարդը ապրում է, միշտ ունի ե'ւ բարեկամներ, ե'ւ թշնամիներ: Մարդը բարեկամ եւ թշնամի չի ունենում այն ժամանակ, երբ մահանում է:
Որովհետեւ նրա մասին արդեն մոռանում են:
Իսկ ցանկացած մարդ, ով իրենից ինչ-որ մի բան ներկայացնում է, դա բնական է, որ կարող է ունենալ ե'ւ բարին, ե'ւ չարը կամեցողներ:
Դրա համար մարդ պետք է իմանա, որ քանի կա, քանի գործում է, ու ապրում, կունենա ե'ւ համախոհներ, ե՛ւ թե թշնամիներ:
Բաց այ էս տեսակ բաները, ինչ խոսք ստորության ժանրից է: Ու բացի այդ մի երկրում, ուր դու բացի լավից՝ վատը չես արել, ամբողջ աշխարհին ներկայացրել ես քո հայ ազգին, ամբողջ աշխարհում բարձրացրել ես քո ազգի տեսակը , ու գալիս ես Հայաստան, եւ քո հայերը ուզում են քեզ սպանել, այ դա արդեն ապսուրդ ա, բայց մի քիչ էլ ծիծաղելի ինձ համար: Բայց կրկնում եմ.Էջմիածնի Աստվածները շատ ուժեղ են...Նրանք երբեք չեն թողնի, որ մեզ սպանեն:

 

Զրուցեց՝ Գայանե Զարգարյանը

 

Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծ... Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծ... Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումն ավարտվ... Եվրամիության երկրները միաձայն կոչ են արել Իսր... Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը լրաց... Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական ... Բագրատ Սրբազանը չի մասնակցի Ոսկեպարում տեղի ... Դեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանությ... եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի վրա, այս պ... Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծ... Կկրճատվի պարտադիր զինվորական ծառայությունից ա... Զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետու... Իրանական անօդաչու թռչող սարքը խճճվել է իրաքյա... Խամենեին է հրամայել հարվածներ հասցնել Իսրայել... Մնացել է երկու մատով բռնելու քարտեզ , ու... Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրա... ՊՆ-ն ծառայողական քննություն կանցկացնի Ուրալնե... Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Երևանում... Ալիևը մի օր կասի` ընդունենք մուսուլմանություն... Այո՛, Ոսկեպարում «Stand up against evil» է` ս... Նիկոլի միլիոնավոր դոլարների "պադավատակայսրութ... Արցախցիների 30-40 տոկոսը պատրաստվում է լքել Հ... Դադարեցվել է «Զվարթնոց» օդանավակայանի գազամատ... Լավրովը ժամանել է Մինսկ՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ ն... Ձեր գեղեցկության բանալին գտեք Pure Skin Cosm...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
«Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր Կանխել են հնարավոր գաղտնալսումները` հեռախոսների միջոցով «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում անցած շաբաթ տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԶՈՒ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, հանդիպման սենյակ է բերվել մի սարք, բոլոր պատգամավորների հեռախոսները հավաքել ու դրել են այդ սարքի վրա։ Բայց դա ոչ թե խլացուցիչ է եղել՝ հեռախոսային կապն աշխատել է։ Ասում են՝ այդ սարքով կանխել են Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ և տեխնիկական միջոցներ չկան.«Ժողովուրդ» «Փաստաբաններն ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ կալանավորներին բանտից դատարան չեն կարողանում բերել: Օրերս նիստերից մեկով դատավոր Արտուշ Գաբրիելյանն էր զայրացել. «Ամեն անգամ մի պատճառաբանություն եք ներկայացնում՝ մեքենա չկա, բենզին չկա, ուղեկցող անձնակազմ չկա։ Ես արդեն նախարարին պետք է զանգեմ այս հարցով։ Դատական նի Իշխանականներին ու իշխանության ցանկությունները կատարողներին ամեն ինչ կարելի՞ է «Փաստ» օրաթերթը գրում է. 2023 թվականի օգոստոսի 12-ին Կոմիտասի պողոտայի վրա տեղի է ունեցել մահացու ելքով ավտովթար: Եվ, ինչպես պարզվում է, ավտովթարի «հեղինակը» եղել է Հրաչյա Մուշեղյանը: Խոսքը նախկին ՀՔԾ (հիմա՝ hակակոռուպցիոն կոմիտե) քննիչ Հրաչյա Մուշեղյանի մասին է, որը կարճ ժամանակում դարձավ վարչության պետ, ապա թողեց աշխատանքն ու անցավ փաստաբանական գործունեության: Ըստ մամուլի հրապարակումների, Հրաչյա Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մայրն այդ տեսանյութերը ուղարկել է բանտ. մանր... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մորից՝ Աննա Արեւշատյանից բացի, եւս մեկ անձի է մեղադրանք առաջադրվել այդ գործով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել երեխաների հոր հետ կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի, որը եւս մանկապղծության համար է կրում իր պատիժը: Բանն այն է, որ ք
website by Sargssyan