1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ոչ մի առաջարկ, ոչ մի զանգ չի եղել, մեր նամակներին էլ պատասխան չկա»

Lragir.am-ը գրում է .

Մեր զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ)

 

Պարոն Աղաբաբյան, Դուք հայտարարել եք, որ եթե խելքին մոտ գին առաջարկվի, Դուք պատրաստ եք գնել «Հրազդան» մարզահամալիրը։ Այս առնչությամբ Ձեզ կառավարությունից առաջարկ կամ զանգ եղե՞լ է։

 

Ոչ մի առաջարկ, ոչ մի զանգ չի եղել, մեր ուղարկած նամակներին էլ պատասխան չկա։ Ուզում ենք, որ «Հրազդանը» սեփականաշնորհման ցանկից հանեն, շարունակենք վարձակալել։ Մյուս կողմից, եթե «Հրազդանի» սպորտային նշանակությունը պետք է պահպանվի, գինը չի կարող շատ բարձր լինել, իսկ ցածր գնի պարագայում ի վիճակի կլինենք ձեռք բերել։

 

Իսկ ինչո՞վ է պայմանավորված այդ անտարբերությունը ձեր նամակների նկատմամբ, թե՞ գործարքն է նման ընթացակարգ ենթադրում։

 

Դե, «Հրազդան» մարզահամալիրը սեփականաշնորհման ցանկում է, և այդտեղ որևէ խախտում չկա։ Ուղղակի պետք է նրա նշանակությունը ճիշտ գնահատել, այսինքն մի տեղ, որտեղ պետք է ֆուտբոլ խաղալ, չի կարող կես մլն դոլար արժենալ։

 

Ընդհանրապես, սեփականաշնորհման ցանկում ընդգրկված օբյեկտների առնչությամբ մտահոգություններ հնչեցին։ Կարծում եք՝ սա հնարավորություն կտա՞ վերանայելու այն, ինչ փորձում է անել կառավարությունը։

 

Կառավարությանը պետք է հարցնել, թե ինչ են ուզում անել այդ օբյեկտները սեփականաշնորհելուց հետո։ Պետք է լավ մտածել՝ արժե՞ սեփականաշնորհել, թե ոչ, եթե արժե, ապա ովքեր են լինելու նոր սեփականատերերը, ինչ են անելու, ինչ ծրագրով են վերցնելու։

 

Այսինքն՝ առանց խորանալու խնդիրների մեջ, որոշել են սեփականաշնորհե՞լ։

 

Ինձ չի թվում, որ չմտածված է, բայց եթե մարդը մի բան վերցնում է, պետք է ասի, թե ինչ է ուզում անել։ Պետք է ծրագիր ունենա։ Մենք, օրինակ, եթե վերցնենք պահուստային դաշտը, պետք է այն օգտագործենք ըստ նշանակության, դա բիզնես տարածք չի, որ այդքան թանկ գնահատեն։ Ամեն հող իր նշանակությունն ունի՝ ասենք գյուղատնտեսական, շինարարական, սպորտային, նաև գիտական նշանակություն ունեցող հող և այլն։

 

Տնտեսագետները պնդում են, որ 47 նոր օբյեկտների սեփականաշնորհման այս ծրագիրը ունի մեկ նպատակ՝ բյուջեն լցնելը։ Դուք այդպիսի տպավորություն ստացե՞լ եք։

 

Բյուջեն բան ծախելով չեն լցնում, այլ արտադրելով, արտահանելով։ Ծրագրերով պետք է սեփականաշնորհում իրականացնել, որոնց արդյունքում և վաճառքից գումար կգա, և դրանց հետագա աշխատանքից։ Այսինքն՝ այսպես թողնել էլ չի կարելի, պարապուրդի մեջ օբյեկտները չպետք է մնան, պետք է անպայման աշխատեն։

 

Իսկ ինչո՞ւ է հայտնվել պարապուրդում։

 

Երկիրը խորհրդային կարգավիճակից դարձավ մասնավոր սեփականությամբ, շուկայական հարաբերություններով երկիր, բնականաբար որոշ պետական հիմնարկներ պետք է սեփականաշնորհվեին։ Բայց դա պետք է արվի ծրագրով, որ պիտանելիության գործակցին համապատասխան ծրագիր ունենան։ Պետությունն իրավունք ունի իմանալու, որ եթե մի բան վաճառում է, սեփականատերն այնտեղ ինչ է կառուցելու, ինչքան շրջանառություն է ունենալու, ինչքան շահութահարկ է տալու։ Եթե ինձ մնա, ապա եթե լավ ծրագիր է, աշխատող ծրագիր է, նաև վերահսկողության տակ պետք է մնա, ապա կարելի է ոչ թե վաճառել, այլ պարզապես տալ, որ արագ սկսի գործել, արդյունք տալ։

 

Կարո՞ղ է վերջում պարզվի, որ արդեն վաղուց գնորդ էլ կար «Հրազդանի» համար, դրա համար էլ Ձեզ մինչև հիմա որևէ առաջարկ չի արվել։

 

Ես չեմ ուզում նման բաների մեջ մտնել, հնարավոր է դա էլ լինի։ Ճշմարտության չափանիշը պրակտիկան է, պետք է ապրենք հասկանանք՝ ինչը ինչպես եղավ, ով դարձավ սեփականատեր։ Այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի։

 

Նախորդ շաբաթ կառավարությունը քննարկեց հակակոռուպցիոն օրինագծեր, այդ թվում՝ ազդարարի ինստիտուտի ներդրման հարցը։ Ձեր կարծիքով, նման մեխանիզմներով հնարավո՞ր է պայքարել կոռուպցիայի դեմ, դուք ինչ ակնկալիքներ ունեք, այդ հակակոռուպցիոն մարմինը կարո՞ղ է բեկումնային փոփոխություն մտցնել կոռուպցիայի դեմ պայքարում։

 

Չկա երկիր, որտեղ կոռուպցիա չլինի, նայած թե որ երկրում քանի տոկոս է կազմում կոռուպցիան։ Բնականաբար, հակակոռուպցիոն հաստատություններ բոլոր երկրներում էլ ստեղծվել են, մարդիկ պայքարում են, փորձում են կարգավորել խնդիրը։ Հայաստանում էլ նախորդ կառավարությունների ժամանակ եղել են հակակոռուպցիոն մարմիններ, թե հիմա որքանով են դրանք արդյունավետ գործել, որքանով արդյունավետ կգործի նոր մարմինը, կերևա այս կառավարության գործունեության արդյունքում։

 

Հասարակության մի ստվար զանգվածի կարծիքով, նախկինում էլ այդ պայքարի արդյունքները չեն երևացել, նոր կառավարությունն էլ 8 ամիս է գործում է և արդյունքներ էլի գրեթե չկան։

 

Ամեն ինչ ցուցանիշներով է չափվում, եթե տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ արդյունք կա, ուրեմն կա։

 

Բացառությամբ 1-2 դատավորի ու դատախազի, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում այլ քայլեր, այլ փոփոխություններ կարծես չեն եղել։

 

Դատական համակարգում մեկ-մեկ խամաճիկներ էլ կան։ Օրինակ՝ մեր գործերից մեկով վերաքննիչից գործը հետ ուղարկեցին։ Ես չգիտեմ դրա հետևում մարդիկ կային կանգնած, թե ոչ, բայց վերաքննիչը առաջին ատյանի կայացրած վճիռը հետ ուղարկեց։ Այդպես չի լինում, որ օրենքը առաջին ատյանում գործել է ճիշտ, իսկ վերին ատյանում իրենց գործընկերներին սխալ են հանել։ Ես չգիտեմ՝ դատավորն ով է եղել, որքանով է գործին ծանոթացել, որովհետև նրանցից յուրաքանչյուրի մոտ երևի մի 1000 գործ կա, որոնք չեն էլ կարդում։

 

Ստացվում է, որ դատավորներն ինչ-որ մեկի հրահանգո՞վ են որոշումներ կայացնում։

 

Դա դուք ասացիք, ես չասացի։ Նշանակում է խամաճիկ կա իրենց մեջ։

 

Շատերը նշում են, որ նոր հակակոռուպցիոն մարմնից մեծ ակնկալիքներ չկան, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարում են մարդիկ, որոնք շատ հաճախ հենց իրենք կոռուպցիայի մեջ են թաթախված։

 

Իմ կարծիքով, առաջին հերթին, կոռուպցիայի հանձնաժողովում պետք է պաշտոնյա չլինի։ Երկրորդ, այդ հանձնաժողովի անդամների տարիքը միջինից բարձր պետք է լինի, պետք է ստատուս ունենա, պետք է բարձր ունակություններ ունենա, որ չխառնվի կոռուպցիային, այլ, ընդհակառակը, վերահսկի։ Հիմա ով ում ասես նշանակում է, ես անգամ չգիտեմ, թե այդ հանձնաժողովում ովքեր կան, որքանով են իրենց խղճին մոտ գործում։ Բոլոր դեպքերում, պետք է այդ հանձնաժողովի անդամի համար չանփանիշներ լինեն, թե ինչպիսին պետք է լինի մարդը, որ ընդգրկվի հակակոռուպցիոն հանձնաժողովում ու չվաճառվի։ Պետք է տարիների փորձ ունենա։ Այդ հանձնաժողովում կարող է բժիշկ էլ աշխատի, մանկավարժ էլ, ինժեներ էլ։ Միաժամանակ նրանք պետք է մասնագետների խումբ ունենան, բայց իրենք պետք է անաչառ մարդիկ լինեն։

 

Այսինքն՝ դուք պնդում եք, որ եթե խելամիտ գին առաջարկվի, դուք կգնե՞ք «Հրազդան» մարզահամալիրը։

 

Տեսեք, երբ մենք գնել ենք մարզադաշտը, այն եղել է 92 մլն դրամ։ Հետո, չգիտես ինչու, իբր տարբեր հասցեներ ունեն, պահուստային մարզադաշտը դուրս մնաց, վաճառվեց միայն մարզադաշտը՝ 87 մլն դրամով։ Ու հիմա չեմ հասկանում կառավարության մոտեցումը։ Հասկանալի չէ, որ մարդը գալիս ուսումնասիրում է հարցը, տեսնում է, թե իրավիճակն ինչպիսին է, բայց նման որոշում է կայացնում։ Եղբայր, եթե պետք է ավելի բարձր գին գնահատեք, ավելի լավ է վարձակալությամբ մնա մեզ մոտ։ Վարձակալության պայմանագիրը մենք ունենք։ Երբ վերջին անգամ «Հրազդանը» որոշեցին ներառել սեփականաշնորհվող օբյեկտների ցանկում, պարզվեց, որ մենք պետգույքի վարչության հետ 25 տարվա պայմանագիր ունենք կնքած։ Հիմա այդ պայմանագրից հետո այն մտել է սեփականաշնորհման ցուցակ, որ մենք կարողանանք 5 մլն դոլարով գնել։ Եկան հաշվեցին, տեսան, գնահատեցին 2,5 մլն դոլար։ Մենք հիմա ինչպե՞ս գնեինք ստադիոնը։ Էստեղ Աշոտ Աղաբաբյանի հարցը չէ, «Հրազդան» մարզադաշտի կառուցվածքն է այդպիսին։ Հիմա ես եմ ղեկավարը, վաղը կարող է մեկ ուրիշը լինել։ Հարցին չպետք է նայել, թե ով է ղեկավարը, այլ պետք է այն դիտարկել որպես «Հրազդան» մարզադաշտ։ Եթե մեզ պետք չի այդ մարզադաշտը, եկեք նրա նշանակությունը փոխենք։

 

Հայտարարում են, որ հիմնական խաղերը տեղի են ունենում Հանրապետական մարզադաշտում, ասում են՝ այս մարզադաշտը վերականգնելու փոխարեն նոր ստադիոն կկառուցենք։ Եկեք նշանակությունը փոխենք, հասկանանք, որ սա ինչ-որ բետոնե կառույց է և փորձենք ուրիշ լուծում տալ։ Զբոսայգու վերածենք ստադիոնը կամ մեկ ուրիշ բան մտածենք։ Մեր պայմանագիրն այնպիսին է եղել, որ ժամկետներն արդեն անցել են, այսինքն՝ հիմա ինչ էլ ուզենա կդառնա։ Բայց այդ ամենի համար համաձայնություն է պետք, որ եթե «Հրազդան» մարզադաշտը պետք չի գալիս ֆուտբոլին, ուրիշ ի՞նչ կարող է լինել։ Եկեք հանրային համաձայնության գանք, մենք էլ փոխենք պրոֆիլը, թե չէ այսպես մնա ի՞նչ անի։

Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա... Google քարտեզը արդեն Տավուշի մի հատվածը ադրբե... Տավուշի իրավիճակով պայմանավորված՝ փոխել են դե... Արցախից հետո այսօր Տավուշն է, ՀՀ գործող վարչա... Գյուղացիները թույլ չեն տվել Ոսկեպարի եկեղեցու... Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan