Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ Քանաքեռցի Տույի շրջապատից էր...
Հունիսի 8-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Թբիլսիյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի հարևանությամբ, բախվել էին Mercedes մակնիշի 24 ԼՍ 420 համարանիշի և Toyota մակնիշի 34 ZN 743 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Toyota-ում հրդեհ է բռնվկվել և այն ամբողջովին վերածվել էր մոխրակույտի:
Տեղի ունեցած
վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սուրբ Գրիգոր Լուավորիչ բժշկական կենտրոն:
Ի դեպ, Շամպայն-գինիների գործարանի հարևանությամբ տեղի ունեցած վթարից, տուժածներին (իրականում դիմելով անձնազոհության)փրկել էր Արթուր Միքայելյանը, ում ճանաչողները բնորոշում են որպես մեծ սիրտ ունեցող ու թասիբով անձնավորության, ով միշտ է աչքի ընկել դիմացինին օգնելու պատրաստակամությամբ: Նկատենք նաեւ, որ Արթուր Միքայելյանը, հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ Քանաքեռցի Տույի մտերիմներից ու նրա շրջապատից է, ով այդ օրն իսկապես աչքի էր ընկել իր մարդասիրությամբ ու մարդ տեսակով:Իր կյանքը վտանգելով՝ կյանք էր փրկել...
Երբ Քանաքեռ-Զեյթուն համայքնում փորձեցինք այլ մանրամասներ իմանալ Արթուր Միքայելյանի մասին, պատասխանը միանշանակ էր. «Նա մարդ է՝ բառիս բուն իմաստով: Ոչինչ պատահական չէ: Միքայելյանը մեր Արթուրի՝ մեր Տույի ընկերն ա, իսկ մեր Արթուրը իսկապես մարդ ա, ու իսկական ընկեր, ում համար թասիբն ու նամուսը՝ առաջին տեղում են: Մենք նրան շատ ենք սիրում ու հարգում, ու մեր Արթուրի շրջապատի բոլոր տղաներն էլ՝ շատ լավ որակի մարդիկ են:Մենք հպարտ ենք, որ այսպիսի տղաներ ունենք»:
Իսկապես Միքայելյանի արարքն անուրանալի է .դեպքի ժամանակ, տեսնելով, որ որևէ մեկը չի մոտենում մեքենաներում գտնվող ուղևորներին` օգնություն ցուցաբերելու, ինքն է ստանձնում այդ գործը: Վերջին ուղևորին, 17-ամյա մի աղջնակի փրկելու ընթացքում` գազի արտահոսքի հետևանքով, մեքենայում պայթյուն է տեղի ունենում և հրդեհ բռնկվում, սակայն Արթուրին հաջողվում է փրկել աղջնակին: Երկուսն էլ ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ: Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, համեստաբար, մինչև վերջ գուցե դեռ չգիտակցելով իր արարքի արժեքը, բառերով փորձել է նկարագրել տեղի ունեցածը:
Կարծում ենք այս տեսակին ու այս որակներին միշտ է պետք գնահատել, ու արժեվորել, քանի որ նման դեպքերում գալիս ես այն համոզմանը, որ հասարակության շարքերում որքան էլ որ մարդ տեսակը նոսրանում է, միեւնույնն է՝ լինում են դեպքեր, որ Մարդուն չես կարող հանել Մարդ ծնվածի միջից: