Հիմա կարո՞ղ եք ասել, ՀՀ-ում սեքս կա՞, թե՞ չկա. Փաշինյանը՝ Մուկուչյանին
Բնության մեջ վարչական ռեսուրսի չարաշահում գոյություն ունի՞, թե՞ ոչ, թե՞ դա մութ ուժերի չար երևակայության ու դավադրության արդյունքն է. Ազգային ժողովում այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016թ-ի տարեկան գործունեության հաշվետվության քննարկմանը, դիմելով ԿՀԸ նախագահ Տիգրան Մուկուչյանին, հարցրեց Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Դպրոցի տնօրենն ի՞նչ կարող է անել, աշակերտի ծնողին կարո՞ղ է ցուցակում ներառել և դա անել աշխատանքի ժամին կամ: Ո՞րն է վարչական ռեսուսրի չարաշահումը, Ձեր ասած վարչական ռեսուսրի չարաշահումը կատվի է նման, ոնց գցում ես ոտքերի վրա է կանգնում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը և հիշեց Սովետական շրջանի ասացվածք, երբ պաշտոնապես հայտարարվել էր, թե Սովետական Միությունում սեքս չկա: «Հիմա ձեր ասածով ստացվում է վարչական ռեսուսրի չարաշահում չկա»,- ասաց նա:
Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, թե բնականաբար կան երևույթներ, որոնք սահմանաված կարգով կարող է չարաշահում որակվել, բայց հանձնաժողովին ներկայացված թղթերում, որը գտնվել են անհայտ աղբյուրից, կամ աղբարկղից, հիմք չկար:
«Ես կարծում եմ՝ ներկայացվածի տիրույթում այլ բան հանձնաժողովը չէր էլ կարող անել, որևէ մեկին արադացնելու խնդիր դրված չէր, չէր էլ կարող լինել»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե օրենքում գրած է, բայց երբ իրենք են նայում՝ վարչական ռեսուրսի չարաշահում կա, երբ Մուկուչյանն է նայում՝ չկա:
«Հիմա տեսողության հարց է: Հիմա կարո՞ղ եք ասել, ՀՀ-ում սեքս կա՞, թե՞ չկա, նկատի ունեմ ընտրակաշառքը և վարչական ռեսուսրի չարաշահումը, եթե ասեք չկա, մենք ի գիտություն կընդունենք,-արձագանքեց Փաշինյանը:
Տիգրան Մուկուչյանը նշեց, թե իր որոշումը նշված հարցերի վերաբերյալ ընտրությունների գնահատականում ամփոփել են: