1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Տավուշի ճանապարհները երկար կյանք չունեն, գումարներ են փոշիացվում». ուր եւ ում է նայում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը

Ամիսներն առաջ՝ 2017 թ-ի մայիսի 10-ին Տավուշի մարզկենտրոնում՝ Իջեւանում խառնաշփոթ ու իրարանցում էր ստեղծվել. Տավուշի մարզի բնակիչները փակել էին մարզի միջպետական ճանապարհի Իջևանով անցնող ճանապարհահատվածը:
Տավուշցիներն ընդամենը իրենց բողոքի արդար ձայնն էին բարձրացնում. մարզի ճանապարհները անմխիթար վիճակում են գտնվում և առավել ամոթալի է այն փաստը, երբ խոսքը միջպետական ճանապարհի մասին է:

Այս խնդրի վերաբերյալ մամուլը բազմից բարձրաձայնեց, բայց առանձնապես, դրական փոփոխություններ չեղան:

Այս խնդրի վերաբերյալ բազմիցս բարձրաձայնել է նաև ծնունդով տավուշցի, ՀՅԴ-ական պատգամավոր  Սուրեն Մանուկյանը: 

Image result for Սուրեն Մանուկյան դաշնակցական պատգամավոր

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ Սուրեն Մանուկյանը Fnews.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ թեև այդ խնդիրը բարձրացնելուց հետո ճանապարհները վերանորոգվեցին, բայց դրանք դարձյալ նորմալ վիճակում չեն գտնվում:

«Ճանապարհները սարքվեցին, բայց դրանք էլի քայքայվում են: Այդ ճանապարհները երկար կյանք չունեն: Ես հենց այս ճանապարհների ասֆալտապատման ժամանակ էլ բարձրացրել եմ այդ հարցը՝ ասելով, որ այդ ճանապարհաշինարարական աշխատանքները անորակ ձևով են իրականացվում: Այս մասին ասել եմ նաև այն օրը, երբ տավուշցիները ճանապարհը փակել էին», - նշեց պատգամավոր  Սուրեն Մանուկյանը:

Սուրեն Մանուկյանը նշեց նաեւ, որ տեղեկություն չունի, չգիտի՝ ում է պատկանում այդ Լեւոն Երկրորդ  ՍՊԸ-ն, ապա ավելացրեց. «Ես մանրամասնորեն չգիտեմ՝ իրենք ինչ աշխատանքներ պետք է կատարեին՝ որակական առումով: Փաստը մնում է փաստ, որ այստեղի ճանապարհները երկար կյանք չեն ունենա: Ես այդ հարցը ամենաբարձր ամբիոններում բարձրացնելու եմ: Սա ոչ միայն մեր մարզի խնդիրն է, այլև պետք է հասկանալ՝ խոսքը միջպետական ճանապարհի մասին է: Հազար մարդ է անցնում այդ ճանապարհով: Այդ գումարները որ այդպես փոշիացնում են, դա ճիշտ չէ, էլի...»:

Հիշեցնենք, որ վերոնշյալ ճանապարհահատվածի ճանապարհաշինական աշխատանքներն իրականացրել  է «Լեւոն Երկրորդ» ՍՊԸ–ն, որն ըստ էության իր գործի մեջ պարբերաբար թերացել է, իսկ անորակ աշխատանքի պատճառով  տավուշցիներն աընդհատ բախվել են տխուր իրականության հետ:

Նկատենք նաեւ, որ օր-օր առավել ակտիվանում են խոսակցություններն այն մասին, որ «Լեւոն Երկրորդ» ՍՊԸ-ի տանիքը՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ մինչ օրս սրտակեղեք ու եղբայրական հարաբերությունների մեջ գտնվող  Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն է, ով  մարզի ճանապարհների հարցը մի կողմ դրած,   զբաղված է առավել լուրջ գործերով:

Մարզպետ Աբովյանը, այս օրերին լուրջ կերպով ընկղմվել է Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի հետ բիզնես պրոյեկտներ կյանքի կոչելու գործին: 

Տպավորությունն այնպիսին է, որ «տամոժնիկի հոգեբանություն»-ից այս մարզի ղեկավարը չի կարողանում դուրս գալ. փաստորեն Տավուշի մեծն մարզպետին բոլորովին էլ չի մտահոգվում Տավուշի մարզի ճանապարհների անմխիթար վիճակը, քանի որ այս ամենով հանդերձ,  չգիտես թե հանուն որ հերոսական գործողության  համար է Արգամիչի լավ բարեկամ Հովիկ Աբովյանը ջերմագին հարաբերություններ  պահպանում  մի ընկերության հետ, ով  պետությունից մեծ  գումարներ է ստանում, բայց ժողովրդական լեզվով ասած՝ «գլխառադ գործ» է անում...

Ճանապարհները դեռ չնորոգած՝ կրկին քանդվում են: Չէ՞ որ մարզպետարանը՝ մարզպետի գլխավորությամբ, պետք  է որ մտահոգ լիներ թե ով ինչ տեսակ աշխատանք է կատարում իր իբր ղեկավարած մարզում: Անզեն աչքով էլ կարելի է տեսնել ու հասկանալ, որ շատ կարճ ժամանակում  այդ  վորանորոգված ճանապարհները կրկին քանդվելու են:

ՀԳ. Բոլորին է հայտնի, որ Տավուշի մարզպետը բավականին մեծ ունեցվածքի տեր է, և ինչպես մամուլն է գրում, «Լեւոն Երկրորդ» ՍՊԸ-ի կատարած աշխատանքներին էլ նա մի այլ հիացմունքով է հետեւում:

Եթե ճանապարհաշինարարական աշխատանքներն իրականացվում են թերացումներով ու բացթողումներով, որի   արդյունքում ինչ խոսք  գումարներ են «խնայվում», ապա հարց է առաջանում.  ինչի՞ հաշվին, ո՞ւմ հաշվին, ի՞նչ գնով.... է այդ ամենը իրականացվում: 
Մնում է Տավուշի մարզպետին հորդորել եւ  խորհուրդ տալ.
Մի՛ լինի ուրագի պես՝
Միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ, 
Այլ եղիր սղոցի պես, 
Մին դեպի քեզ, մեկ-մեկ էլ ղեկավարածդ մարզին տես...

Հեղինե   Ավագյան 

ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռա... Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծ... Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծ... Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումն ավարտվ... Եվրամիության երկրները միաձայն կոչ են արել Իսր... Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը լրաց... Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական ... Բագրատ Սրբազանը չի մասնակցի Ոսկեպարում տեղի ... Դեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանությ... եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի վրա, այս պ... Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծ... Կկրճատվի պարտադիր զինվորական ծառայությունից ա... Զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետու... Իրանական անօդաչու թռչող սարքը խճճվել է իրաքյա... Խամենեին է հրամայել հարվածներ հասցնել Իսրայել... Մնացել է երկու մատով բռնելու քարտեզ , ու... Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրա... ՊՆ-ն ծառայողական քննություն կանցկացնի Ուրալնե... Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Երևանում... Ալիևը մի օր կասի` ընդունենք մուսուլմանություն... Այո՛, Ոսկեպարում «Stand up against evil» է` ս... Նիկոլի միլիոնավոր դոլարների "պադավատակայսրութ... Արցախցիների 30-40 տոկոսը պատրաստվում է լքել Հ... Դադարեցվել է «Զվարթնոց» օդանավակայանի գազամատ... Լավրովը ժամանել է Մինսկ՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ ն...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
«Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր Կանխել են հնարավոր գաղտնալսումները` հեռախոսների միջոցով «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում անցած շաբաթ տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԶՈՒ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, հանդիպման սենյակ է բերվել մի սարք, բոլոր պատգամավորների հեռախոսները հավաքել ու դրել են այդ սարքի վրա։ Բայց դա ոչ թե խլացուցիչ է եղել՝ հեռախոսային կապն աշխատել է։ Ասում են՝ այդ սարքով կանխել են Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ և տեխնիկական միջոցներ չկան.«Ժողովուրդ» «Փաստաբաններն ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ կալանավորներին բանտից դատարան չեն կարողանում բերել: Օրերս նիստերից մեկով դատավոր Արտուշ Գաբրիելյանն էր զայրացել. «Ամեն անգամ մի պատճառաբանություն եք ներկայացնում՝ մեքենա չկա, բենզին չկա, ուղեկցող անձնակազմ չկա։ Ես արդեն նախարարին պետք է զանգեմ այս հարցով։ Դատական նի Իշխանականներին ու իշխանության ցանկությունները կատարողներին ամեն ինչ կարելի՞ է «Փաստ» օրաթերթը գրում է. 2023 թվականի օգոստոսի 12-ին Կոմիտասի պողոտայի վրա տեղի է ունեցել մահացու ելքով ավտովթար: Եվ, ինչպես պարզվում է, ավտովթարի «հեղինակը» եղել է Հրաչյա Մուշեղյանը: Խոսքը նախկին ՀՔԾ (հիմա՝ hակակոռուպցիոն կոմիտե) քննիչ Հրաչյա Մուշեղյանի մասին է, որը կարճ ժամանակում դարձավ վարչության պետ, ապա թողեց աշխատանքն ու անցավ փաստաբանական գործունեության: Ըստ մամուլի հրապարակումների, Հրաչյա Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մայրն այդ տեսանյութերը ուղարկել է բանտ. մանր... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մորից՝ Աննա Արեւշատյանից բացի, եւս մեկ անձի է մեղադրանք առաջադրվել այդ գործով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել երեխաների հոր հետ կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի, որը եւս մանկապղծության համար է կրում իր պատիժը: Բանն այն է, որ ք
website by Sargssyan