«Էդ նոր իմացա՞ք, որ անտառը կտրում են»,-զարմանք է հայտնում Տավուշի ամենակարող մարզպետը

Տեւական ժամանակ է, ինչ Համացանցում լուսանկարներ և տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Տավուշի մարզի անտառներում լայն թափով ծառահատումներ են իրականացվում:
Ահազանգը հնչեցնողները նաև նշում էին, որ Արծվաբերդի անտառտնտեսության պետ Ավետիք Ադամյանը,ով ի դեպ, Տավուշի փոխմարզպետ Կարեն Ադամյանի հայրն է, իր սուպեր վերադաս՝Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ միասին, կարծես թե քար անտարբերություն են ցուցաբերում անտառը մաքրելու գործընթացի նկատմամբ, այնինչ վերը նշված սույն պարոնները նախ եւ առաջ ի պաշտոնե պետք է հարց բարձրացնեին,(առաջնահերթ վերացնելով խնդիրն ու դրա պատճառները) եւ երկրորդ՝ իրենց ղեկավարներով հանդերձ գիտակցեին, որ անտառը մաքրազարդելու փոխարեն, այն պետք է աչքի լույսի պես պահել՝ գիտակցելով, որ ի վերջո ապրեցնողը՝ բնությունն է, այն հողը, տարածքը, ուր Տավուշեցին կենաց ու մահու կռիվ տալով՝ ապրում է եւ արարում է…»:
«Ինչո՞ւ է կտրվում այն ճյուղը, որի վրա նստում են… Եւ թե ո՞վ կտա այս հարցի պատասխանը. առայժմ դժվար է կանխորոշել, չհաշված, որ դժվար թե գտվի մեկը, ով կկարողանա հոդաբաշխ մեկնաբանություն տալ նաեւ այն մասին, թե օրինակ ո՞ւր են գնում եւ ո՞ւմ են «զարդարում» մաքրազարդված անտառները, երբ սահմանամերձ գոտում ապրող տավուշեցու խնդիրները անսահման են… Ի վերջո, որեւէ մեկը կասի՞, թե ինչին եւ որտեղ են նպատակաուղղվում անտառի մաքրումից ստացված օգուտները…որեւէ մեկը կբարձրաձայնի՞, թե առհասարակ անտառից ստացվող փայտանյութը ում՝ ինչպես է կարող բաժին է հասնում… Ի՞նչ է, հատված ծառերը կարող է անտառտնտեսությունը, իսկ այս դեպքում Արծավաբերդի անտառնտեսության պետ Ավետիք Ադամյանը գթասրտությունից դրդված բաժանում է ընչազուրկ ընտանիքիներին ու կարիքավորներին,չգիտենք, թե՞ Արծվաբերդի անտառտնտեսությունում ծավալված հերոսական գործողությունները՝միմիայն նեղ անձնական ամբիցիաների ու նկրտումների արդյունք կարող է լինել: Թե ով ինչ կարող է հանել ու ստանալ՝ անտառի հերն անիծելով ու անտառը վարելով, այդ մասին թող հետեւթյուններ անեն պատկան կառույցներն ու մարմինները, իսկ մինչ այդ հատուկ անտառի գլխին կանգնած մերօրյա «սահմանապահներին» ի գիտություն, որ իրենց բռնած գործերը միշտ չէ, որ կարող են հաջողությամբ պսակվել, քանի որ պետք է գիտակցեն, որ մախատը պարկի մեջ թաքցնելը անհնարին գործ է… Ի դեպ, օրերս, վերը նշված խնդրի առնչությամբ մտահոգ մարդիկ ահազանգել էին նաեւ Հետք-ի խմբագրությանը, ուր տեղ գտած հրապարակման մեջ եւս նշվում էր, որ (լուսանկարներում) ակնհայտորեն երեւում են հատված երիտասարդ ծառեր, ինչպես նաեւ կոճղեր, որոնց մի մասը, հետքերը թաքցնելու նպատակով, այրած են… Նույն հրպարակման մեջ նշվել էր, որ լուսանկարներն արվել են Արծվաբերդի անտառտնտեսության, Կոծոծկուտ հանդամասի եւ Արծվաբերդի անտառպետության տարածքում»,-նշել էին լրատվամիջոցին ահազանգողներն ու հավելել.
«Եւ ահա այս առթիվ էլ, Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն Ավետիք Ադամյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մամլո ծառայության միջոցով իրականացրած հարցմանն ի պատասխան, խնդրել էր իրեն ժամանակ տրամադրել՝ անձամբ նշված տարածքներում դիտարկումներ իրականացնելու համար։
Այնուհետեւ Արծվաբերդի անտառները ուշի-ուշով հսկող Ավետիք Ադամյանը հանդես էր եկել մի տեսակ պարզունակ ճարպիկի տպավորություն ստեղծող հայտարարությամբ, ասելով հետեւյալը.
Թուրքի ղաշը, անհնար է վերահսկել, քանի որ այն ռազմական գոտուն հարակից տարածք է՝ սահմանակից է հայ-ադրբեջանական շփման գծին։
«Դա դեպի Ճամբարակի ուղղությունն է, Բերդից 50 կիլոմետր հեռավորության վրա։ Այստեղ հատումներ շատ կան, բայց անտառապահն ի վիճակի չէ պատշաճ վերահսկել։ Ուղղակի անհնար է։ Տարածքում ռազմական հենակետեր էլ կան։ Բազմիցս դիմել եմ մեր ղեկավարությանը, առաջարկելով կամ նշված ավելի քան 50 հեկտար տարածքը հանձնել ՊՆ-ի վերահսկողությանը, կամ այլ լուծում գտնել առավել արդյունավետ կառավարման նպատակով։ Դա Բերդից շատ հեռու տարածք է, եւ շամշադնեցին չի գա հասնի էնտեղ՝ ծառ հատելու համար։ Էդ տարածք ավելի շատ Ճամբարակի շրջանից են գալիս»,-ասել էր Ադամյանը, ու հավելել, որ անտառտնտեսության տարածքում չի կարող իդեալական վերահսկողություն լինել, հատումներ լինում են, քանի որ տեսուչների եղած կազմով դժվար է վերահսկել ողջ տարածքը…
Այն որ անտառը հատելու խնդիրը բոլոր ժամանակներում խիստ մտահոգիչ հարց է, որեւէ մեկը կասակածի տակ չի դնում, բայց որ այս դեպքում վեր բարձրացված խնդիրը կարծես թե մնում է բախտի քմահաճույքին, դա էլ կարծես թե օր-օրի այլ կարծիքի տեղ չի թողնում:
Բացատրեմ, թե ինչու.կարծեմ ահազանգը վերաբերում է Կոծոծկուտ հանդամասի եւ Արծվաբերդի անտառպետության տարածքին, որը եթե չեմ սխալվում սահմանամերձ տարածք չի համարվում, քանի որ նշված վայրերը ավելի շատ Տավուշի մարզկենտրոն Իջեւանին են կից, եւ ոչ թե թուրքիՂաշ կոչվող տարածքին: Հետեւապես Արծվաբերդի անտառնտեսության պետ Ավետիք Ադամյանը զուր է փորձում Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ, ու երկրիս գլխավոր սահմանապահի դերը ստանձնել:
Հետաքրքիր է, ինչու է Ադամյանը խոսքը կտուրը գցում, երբ կոնկրետ հարցը վերաբերում է Կոծոծկուտ հանդամասի եւ Արծվաբերդի անտառպետության տարածքին . Գյլուլնազ տատի ինչ հեքիաթներ պատմելու ժամանակ է գտել նա:
Ի դեպ մամուլում տեղ գտած հրապարակումների առթիվ մենք փորձեցինք նախ եւ առաջ լսել նախկին տամոժինիկ (չնայած դրա նախկինը չի լինում), Տավուշի մարզում իր քմահաճույքներով աշխատող չինովնիկ Հովիկ Աբովյանի մեկնաբանությունը. ով զարմանքով ու զայրույթով պոռթկաց, թե."Էդ ի՞նչ ա, նոր իմացա՞ք, որ անտառը կտրում են":
Հետո էլ մուննաթ գալով շարունակեց, թե ինքը լուրջ հանդիպումների մեջ է, որ մենք մեր հարցադրումներով մեծարգոյին շեղում ենք, ու խանգարում:
Հ.Գ Մի հարցնող լինի այս պարոն "ամենակարողին", որ ղեկավարածդ մարզում դրած անտառը հնձում ու մաքրում են, բա քո գործիդ անունն ի՞նչ ա. որ գիտես անտառ են կտրում, ու ձայն չես հանում....Ի՞նչ է գործիդ անունը մուկ բռնելը՞, թե՞ բռնածդ մկներով գործեր հորով-մորով անելը, թե՞ Դովեղ համայքնում քեֆեր կազմակերպելը: Էս տեմպով Աբովյանը "շատ առաջ կգնա" ու պակաս տեղ չի թողնի, քանի նրա թաթից չեն բռնել ու պատասխան չեն ուզել իր արած-դրածի ու իր արած բուրժուական հաճույքների համար:
Մնացածի մասին՝ հաջորդ դասին...