1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

PHOTO Տղայիցս հետո ծննդյանս օրերին միշտ տխրում էի. Աննա Էլբակյանն անկեղծանում է

ՀՀ վաստակավոր արտիստուհի, դերասանուհի Աննա Էլբակյանը երեկ նշում էր ծննդյան 54-ամյակը: Life.panorama.am-ը ծննդյան օրվա, կյանքի գլխավոր արժեքների, իր առավելությունների ու թերությունների մասին անկեղծ զրույց է ունեցել դերասանուհու հետ:

-Տիկին Էլբակյան, ի՞նչ դեր ունեն տարեդարձները Ձեզ համար: Այդ օրերին շատերը տխրում են, մյուսներն էլ ուրախանում, հետաքրքիր է՝ Դուք ի՞նչ տրամադրություն եք ունենում Ձեր տարեդարձին:

-Այո, ծննդյան օրը կարող ենք և տխրել, և հիպերուրախանալ: Տղայիցս հետո ծննդյանս օրերին միշտ տխրում էի, բայց միևնույն է, հասկանում էի, որ դա էգոիզմի նշան է և մի օր իմ մտերիմներին խոստովանեցի, որ որոշում եմ կայացնում այլևս չտխրել և իմ այդ օրն էլ ծառայեցնել հարազատներիս: Ես չեմ անտեսում ծննդյանս օրը, բայց նաև չեմ ուզում, որ միայն տարվա այդ օրը շատ ուրախ լինենք, ուզում եմ ողջ տարին ուրախ լինենք, ամեն օրն ապրենք այդ օրը ծնվածի նման: Ծննդյանս օրը չեմ սիրում իմ ու մտերիմներիս ուշադրությունը կենտրոնացնել բացառապես ինձ վրա, դա ադեկվատ չեմ համարում, թեև ամբողջ աշխարհն այդ միտումն ունի: Իհարկե, ես ուրախանում եմ, որ տարեդարձս մարդիկ հիշում են, շնորհավորում, բարեմաղթանքներ ասում, բայց ես անգամ իմ հարազատներին տվել եմ ազատություն՝ պարտավորություն չունենալ պարտադիր այդ օրն ինձ շնորհավորել: Ես չեմ ընդունում թիթեռի կյանքին նմանվող մեկ օրյա ուշադրությունը, ինքս էլ ողջ տարին եմ ուշադիր հարազատներիս նկատմամբ. ինձ պետք է հարատևող, ներդաշնակ ու հավատարիմ զգացմունք, թող դա շատ խորը չլինի, բայց լինի հավատարիմ: Ծննդյանս օրը ես իրոք ներքուստ ուրախ եմ, խաղաղ և ազատ, այլ ոչ թե կախված նրանից, թե քանիսն այդ օրը ինձ հիշեցին:

-Կինը 50-ից հետո ինչպիսի՞նն է:

-Այս հարցին պատասխանելն ինձ դժվար է, քանի որ շատ շուտ որոշում կայացրի ամեն օր ապրել և հանուն ինչի ապրել. դա եղավ տղայիցս հետո, երբ ընդամենը 37 տարեկան էի: Ես շատ շուտ հասունացա, չապրեցի 40-ը, հետո 50-ը, ներքին հասունությունս շատ շուտ եկավ: Իհարկե, հիմա՝ այս տարիքում, շատ բաներ կան, որոնց հետ բոլորովին չեմ համակերպվում՝ սկսած արտաքինից: Հիմա հայելու մեջ նայելիս՝ ասես ինձ չեմ ճանաչում, ներքին անհամաձայնություն կա այդ առումով իմ մեջ, մյուս կողմից շատ  գնահատում եմ թե ներքին, թե արտաքին հասուն գեղեցկությունը: Կնոջ համար տարիքի հետ շատ ուրիշ գույներ են ի հայտ գալիս, որոնք անասելի գեղեցիկ են, ինչպես աշունը: Տարիքն իր հետ շատ նեգատիվ բաներ է բերում, բայց միևնույն ժամանակ դրա ավելանալու հետ մեկտեղ արժեքների փոփոխություն ես զգում, սկսում ես շատ ավելին գնահատել:

-Տիկին Էլբակյան, ի՞նչն է Ձեզ համար բացարձակ արժեք համարվում այս տարիքում:

-Ամենաարժեքավորը հավատարիմ, հարատևող սերն է, որի մեջ մտնում են բոլոր իրական երևույթները: Այս շարքում կարող են լինել կոնֆլիկտի հետ միասին ապրելու, բայց սիրել շարունակելու գաղափարը, անընդհատ որոշում կայացնել ներելու գաղափարը, ընդունել մարդուն այնպիսին, ինչպիսին, որ նա կա և ինքդ էլ քեզ ընդունել հենց այնպիսին, ինչպիսին կաս. այսինքն՝ այս ամենի գլխավոր գործիքը սերն է: Տարիքի հետ գնում ես դեպի հավիտենական արժեքները: Գիտեք, պետք չէ կնճիռները վերացնել ժամանակակից տեխնիկաների միջոցով կամ արհեստականորեն երիտասարդացնել ինքդ քեզ, շատ կարևոր է, որ դու ինքդ ընդունես քեզ ամեն տարիքում:

-Յուրաքանչյուր խելամիտ մարդ հստակ գիտի իր առավելություններն ու թերությունները, կխոսե՞ք Ձեր առավելություններից ու թերություններից:

-Որպես առավելություն՝ համարում եմ այն, որ փորձում եմ թերություններս շտկել: Իմ առավելություններից եմ համարում նաև այն, որ ընդունում եմ կյանքի բոլոր երևույթները ու միտքը, ըստ որի՝ ոչինչ պատահական չէ: Երբ գիտես, որ ամենավատ երևույթի ժամանակ էլ կարող ես մնալ մարդ և ընտրել այն բոլոր սկզբունքներն ու արժեքները, որոնց հավատարիմ ես երջանիկ պահերին. դա ինձ համար շատ արժեքավոր է: Ես կարողանում եմ իմ զգացմունքներն ու կամքը ենթարկեցնել այն սկզբունքներին ու որոշումներին, որ ունեմ ապրելու համար: Իսկ թերություններս հազարավոր են, որոնց վրա փորձում եմ անդադար աշխատել: Ես շատ շուտ բռնկվող եմ, միշտ ինձ թվում է, որ իմ ուղիղ խոսքից դիմացինս չի նեղանա, հետո հասկանում եմ, որ նրա փոխարեն, գուցե, ես նեղանայի:  Թերություններիցս մեկն էլ այն է, որ շատ եմ փորձում հղկել, ուզում եմ ամեն ինչ լինի շատ գեղեցիկ, սա էլ երևի մշակութային մարդ լինելու պատճառով է: Մարդիկ միշտ կարծում են, թե զննող հայացք ունեմ, բայց ես բնավ նման միտում չունեմ:

-Հավատո՞ւմ եք ճակատագրին:

-Ես հավատում եմ Աստծուն և հավատում եմ, որ Աստված գիտի մեր այսօրվա ու վաղվա օրը: Հավատում եմ, որ մեր շուրջը շատ երևույթներ կան, որոնք մենք կարող ենք փոխել, եթե դա Աստծո կամքն է: Ես հավատում եմ, որ մենք դերակատարում ունենք մեր կյանքում ու կարող ենք փրկել կոտրված հարաբերությունները, ընտանիքը և անգամ վնասված առողջությունը, եթե միայն Աստված կամենա:

-Ինչի՞ մասին եք երազում այս տարիքում:

-Իմ կյանքը հիմնովին փոխվեց, երբ ապաշխարեցի ու հասկացա, որ Աստված իրավամբ կա և ուղղակի գաղափար չէ: Կարծում եմ՝ տարիքս թույլ է տալիս խոսել այս մասին, թեև կարող էի մեկ այլ գեղեցիկ պատասխան հորինել: Հիմա երազում եմ, որ իմ ընտանիքը, տոհմը, մտերիմները, ազգը իրոք հիմնվի քրիստոնեական արժեքների և հիմունքների վրա, նույնը երազում եմ արվեստի մեջ: Ես չեմ ուզում ուղղակի գեղեցիկ թիթեռի կյանք ապրել, ուզում եմ կյանքս խորը արմատներ թողնի իմ շրջապատում, թող իմ անունը չհիշատակվի, բայց մարդկանց մտածելակերպը փոխվի: Երազում եմ մարդիկ այդքան վիրավորված ու կոտրված չլինեն, որ նրանց մտածելակերպն ու հոգին փոխվի: Ես ձգտում եմ այս ամենին, և ի դեպ՝ ես նպատակասլաց մարդ եմ: Օրինակ՝ ես երազում էի ունենալ ամուր ընտանիք, որին շատ դժվարությամբ հասա, ես երազում էի ունենալ թատրոն, որտեղ լինի ընտանիք ու ես հասա նաև այդ երազանքիս: Իմ երազանքները նյութական չեն, ես երազում եմ խաղաղ կյանքի մասին:

life.panorama.am

Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնմ... Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել ի... Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկ... ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռա... Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծ... Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումն ավարտվ... Եվրամիության երկրները միաձայն կոչ են արել Իսր... Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը լրաց... Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական ... Բագրատ Սրբազանը չի մասնակցի Ոսկեպարում տեղի ... Դեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանությ... եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի վրա, այս պ... Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծ... Կկրճատվի պարտադիր զինվորական ծառայությունից ա... Զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետու... Իրանական անօդաչու թռչող սարքը խճճվել է իրաքյա... Խամենեին է հրամայել հարվածներ հասցնել Իսրայել... Մնացել է երկու մատով բռնելու քարտեզ , ու... Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրա... ՊՆ-ն ծառայողական քննություն կանցկացնի Ուրալնե... Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Երևանում... Ալիևը մի օր կասի` ընդունենք մուսուլմանություն... Այո՛, Ոսկեպարում «Stand up against evil» է` ս... Նիկոլի միլիոնավոր դոլարների "պադավատակայսրութ... Արցախցիների 30-40 տոկոսը պատրաստվում է լքել Հ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
«Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր Կանխել են հնարավոր գաղտնալսումները` հեռախոսների միջոցով «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում անցած շաբաթ տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԶՈՒ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, հանդիպման սենյակ է բերվել մի սարք, բոլոր պատգամավորների հեռախոսները հավաքել ու դրել են այդ սարքի վրա։ Բայց դա ոչ թե խլացուցիչ է եղել՝ հեռախոսային կապն աշխատել է։ Ասում են՝ այդ սարքով կանխել են Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ և տեխնիկական միջոցներ չկան.«Ժողովուրդ» «Փաստաբաններն ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ կալանավորներին բանտից դատարան չեն կարողանում բերել: Օրերս նիստերից մեկով դատավոր Արտուշ Գաբրիելյանն էր զայրացել. «Ամեն անգամ մի պատճառաբանություն եք ներկայացնում՝ մեքենա չկա, բենզին չկա, ուղեկցող անձնակազմ չկա։ Ես արդեն նախարարին պետք է զանգեմ այս հարցով։ Դատական նի Իշխանականներին ու իշխանության ցանկությունները կատարողներին ամեն ինչ կարելի՞ է «Փաստ» օրաթերթը գրում է. 2023 թվականի օգոստոսի 12-ին Կոմիտասի պողոտայի վրա տեղի է ունեցել մահացու ելքով ավտովթար: Եվ, ինչպես պարզվում է, ավտովթարի «հեղինակը» եղել է Հրաչյա Մուշեղյանը: Խոսքը նախկին ՀՔԾ (հիմա՝ hակակոռուպցիոն կոմիտե) քննիչ Հրաչյա Մուշեղյանի մասին է, որը կարճ ժամանակում դարձավ վարչության պետ, ապա թողեց աշխատանքն ու անցավ փաստաբանական գործունեության: Ըստ մամուլի հրապարակումների, Հրաչյա Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մայրն այդ տեսանյութերը ուղարկել է բանտ. մանր... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մորից՝ Աննա Արեւշատյանից բացի, եւս մեկ անձի է մեղադրանք առաջադրվել այդ գործով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել երեխաների հոր հետ կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի, որը եւս մանկապղծության համար է կրում իր պատիժը: Բանն այն է, որ ք
website by Sargssyan