Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակություններ՝ Քանաքեռցի Տույի,Պիստ Արմենի, գործարարների ու չինովնիկների մասնակցությամբ
Fnews.am-ին հասած տեղեկությունների համաձայն, այսօր Փարավոն ռոստորանային համալիրում մեծ շուքով նշում են հայտնի հեղինակություններից մեկի՝ ծնունդով քյավառցի Բյուզանդ Ավետիսյանի(Ուֆայի Բյուզանդի) Ծննդյան Տարեդարձը, եւ վերջինս երեխաների կնունքի արարողությունը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Բյուզանդ Ավետիսյանի երեխաների կնունքի քավորը հայտնի հեղիանկություն Արմեն Իսրաելյանն է՝ (Պիստ Արմենը), ով Բյուզանդ Ավետիսյանի հետ մշտապես ջերմ հարաբերությունների մեջ է եղել:
Հեղինակության Ծննդյան Տարեդարձին ու երեխաների կնունքի արարողությանը հրավիրված են տարբեր կալիբրի դեմքեր՝ գործարարներ, չիոնվնիկներ, հայտնի քրեական հեղինակություններ, եւ մի շարք այլ ազդեցիկ դեմքեր՝ ՌԴ շրջանակներից:
Ավելին, Բյուզանդ Ավետիսյանի ընտանեկան միջոցառմանը մասնակցում են նաեւ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաքեռցի Տույը, ով ՌԴի հեղինակությունների ու տարբեր շրջանակների հետ մշտապես ակտիվ շփումների մեջ է, Իզմայելովսկի Գոշան, եւ շատ ուրիշներ, ովքեր բավականին ջերմ մթնոլորտում նշում են Ավետիսյանների ընտանեկան առիթը: