1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանի՝Քանաքեռցի Տույի «Ոդիսականը»

ԱՍՏԾՈ ՊԱՐԳԵՎ ԸՆԿԵՐՍ Կյանքում ինձ հարազատ մարդկանց հետ ծանոթացել եմ Աստծո նախախնամությամբ: ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ընթերցողին է ներկայացնում՝ ինչպես է ծանոթացել հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի՝ Քանաքեռցի Տույի հետ: 7 ամիս առաջ շատ պատահաբար ծանոթացա մի տղամարդու հետ, ով ինձ ապշեցրեց իր գիտելիքների հսկայական և բազմակողմանի պաշարով, առողջ դատողությամբ, կյանքի արևոտ ու ստվերոտ կողմերը վերլուծելու կարողությամբ... Այդչափ գրագետ մարդու հետ շփվելը ինձ այն աստիճանի գերագույն հաճույք պատճառեց, որ ես մոռացած ժամանակի մասին, կլանում էի նրա յուրաքանչյուր գաղափար ու խոսք: Հետագայում նա դարձավ իմ ամենամտերիմ ընկերը...

Իսկ մինչ այդ՝ իմացա, որ նա հեղինակություն է բառիս ամենաուղիղ իմաստով, բայց քանի որ արդեն հասցրել էի ճանաչել որպես ՄԱՐԴ, դա ինձ վրա ոչ մի ազդեցություն չունեցավ, ինչպես հաճախ պատահում է, երբ մարդիկ «հեղինակություն» բառը տարբեր կերպ են ընկալում և մեկնաբանում: Սովորական միջավայրում, սովորական մարդկանց հետ իմ ԸՆԿԵՐԸ չի տարբերվում ոչ մի քաղաքակիրթ ու բազմակողմանի զարգացած մարդուց: Երբեք, ոչ-ոք չի կարող կռահել, որ ինքը զրուցում է մի այնպիսի մարդու հետ, ում գաղափարներն ու գաղափարախոսությունը տարբեր է սովորական մահկանացուներից, ում «այոն՝ այո է, ոչը՝ ոչ, խոսքը ստույգ է, ոչ մի պարագայում կասկածի ենթակա չէ»: Հայերս մի սիրած արտահայտություն ունենք. «Իր խոսքին տեր տղամարդ»: Ընկերս ու նրա նման մարդիկ ապրում են ՌԵԱԼ աշխարհում, ՌԵԱԼ գաղափարներով: Նրանց ԱՇԽԱՐՀԸ շատ ավելի մաքուր է, ավելի բարի ու անկեղծ, քան այն կեղտի մեջ թաթախված աշխարհը, որի մեջ ապում ենք մենք, չգիտակցելով, թե դեռ ինչ որոգայթներ են սպասում մեզ աշխարհի «հզոր» պետությունների ինտրիգների արդյունքում:

ԸՆԿԵՐՍ Աստվածապաշտ է՝ բոլոր իրական Աստվածապաշտների նման: Կարդում, լսում և կատարում է Աստծո խոսքը, ջերմեռանդ աղոթում է, և իր Աստվածային զինացում բազմաթիվ խելացի ու առաջնորդող գաղափարներ ու մտքեր ունի, որի կարիքը, կարծում եմ, բոլորս ունենք ԸՆԿԵՐՍ հայրենասեր է, ազգասեր, ՄԱՐԴասեր, սիրում է փոքրիկներին, կանանց, բնությունը, կենդանիներին...

Մի խոսքով՝ սիրում է ԿՅԱՆՔԸ: 7 ամիսների հեռուներից հիմա կարծում եմ, որ կյանքս կեսքուն-կեսարթուն եմ ապրել, այժմ արթնացել եմ իմ ապրած մղձավանջային կյանքի անզգայացումից: ԸՆԿԵՐոջս մեն-միակ արտահայտությունը՝ «Մարդը ողջ կյանքում չպետք է կորցնի զգոնությունը, որովհետև չգիտես, թե ով, երբ, և ինչ պարագայում կհարվածի քո թիկունքից», ես դարձրել եմ իմ կյանքի կրեդոն: Աշխարհայացքիս մեջ այնքան բան է փոխվել, որ չգիտեմ, թե էլ ինչերով կիսվեմ ձեզ հետ: Վերջում մի բան ավելացնեմ. Ես 360 աստիճանով փոխել եմ իմ կարծիքը հեղինակությունների ու նրանց ապրած ԱՇԽԱՐՀԻ մասին: Շնորհակալ եմ ԱՍՏԾՈՒՑ ու իմ ԸՆԿԵՐոջից, որ այսօր կողքիս են, ինչպես երկու պահապան հրեշտակ:

Գագիկ Սուրենյան 

Գագիկ Սուրենյանը բացում է փակագծերը. ինչպես  է ծանոթացել  Քանաքեռցի Տույի հետ. «Ինձ հարազատ մարդկանց հետ ծանոթացել եմ Աստծո նախախնամությամբ»

Հ.Գ 

Իրականում բավականին դիպուկ եւ արդարացի բնորոշմամբ  էր հանդես  եկել  փորձագետ Սուրենյանը՝  հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանի՝Քանաքեռցի Տույի Տեսակի մասին խոսելիս, ճշգրիտ ու տեղին խոսելով նրա ՄԱՐԴ լինելու կարողության, (որն իրականում դժվար բան է մեր օրերում), նրա՝ ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացու ու վերջապես իր երկրի՝ հող ու ջրի գինն իմացող հայորդու մասին, ով ե'ւ իր ծննդավայրում `հայրենի  Ծաղկավանում, եւ առհասարակ Տավուշի մարզում, ե'ւ թե  ՀՀ-ում, ու  ՀՀ-ի սահմաններից դուրս,  մշտապես իր հեղինակության ու  ազդեցիկության շնորհիվ՝ բարձր նշաձողի վրա է  պահել հայի անունը:

Ու պատահական չէ, որ հայտնի հեղինակությունը մշտապես բոլոր լավագույն ձեռնարկներն ու սեփական մտահղացումները՝ նախ  եւ առաջ սկսել է իրագործել իր հայրենի Ծաղկավանում: 

Հիշեցնենք, որ դեռեւս 12 տարի առաջ, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավանի միջնակարգ դպրոցը  անվանակոչվեց  Արթուր Ղազարյանի հայրիկի՝  Հայկ Ղազարյանի անունով, իսկ դպրոցի առաջ կանգնեցվեց  է նրա կիսանդրին:

 

Ամեն տարի, սեպտեմբերի 1-ին,  Գիտելիքի օրվա հետ կապված՝ Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղում բարեգործության ավանդույթները շարունակական բնույթ են կրում:  1973-ին կառուցված եւ 2005-ի օգոստոսից Հայկ Ղազարյանի անունով անվանակոչված դպրոցում սովորող երեխաների ծնողները արդեն երկար տարիներ չեն մտածում, որ 1-ին դասարան այցելած երեխաները կունենան դպրոցական պարագաների եւ գրենական պիտույքների ձեռբերման խնդիր: Գյուղում այդ հարցը վաղուց է լուծվել:

Իսկ ահա 2015 թվականին էլ,  ամբողջովին կահավորվել ու թարմացվել էր Վերին Ծաղկավան գյուղի դպրոցի  դասասենյակների մարզադահլիճը, համակարգչային սենյակը, կահավորվել էր ճաշարանի դահլիճը , եւ այլն:  

Նախաձեռնության հեղինակը՝ դարձյալ հայրենասեր, մարդասեր ու ազգասեր Արթուր Ղազարյանն էր,  ու նրա եղբայր՝ Անդրանիկ Ղազարյանը,   ովքեր իրենց միջոցներով հերթական անգամ 157 դպրոցական ունեցող դպրոցի դասարանները կահավորել էին  բոլորովին նոր գրատախտակներով, դասասեղաններով, համակարգչային սենյակը՝ նոր համակարգիչներով, մարզադահլիճը՝ նոր մարզագույքով, իսկ խոհանոցը՝ խոհանոցային նոր պարագաներով:

Իսկ այս եւ այլ նմանատիպ բազում բարեգործական ծրագրերից ու նախաձեռնություններից հետո, ամենեւին պատահական չէ, որ հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը մշտապես արժեվորվել  ու գնահատվել է նաեւ  իր հայրենի մարզի կողմից, եւ ոչ միայն... Ղազարյանը՝ Բերդ քաղաքի պատվավոր քաղաքացի է, ով  բազում  պատվոգրեր ու շնորհակալագրեր է ստացել մարզային իշխանությունների,  եւ  մի շարք գերատեսչությունների կողմից՝ սպորտի, մշակույթի ու գիտելիքի բնագավառում ցուցաբերած իր մեծ ավանդի ու ուշադրության համար:

Հաջորդիվ կխոսենք նաեւ Արթուր Ղազարյանի անցած ուղու ու նրա ճանապարհի մասին, որը վստահ ենք կհետաքրքրի մեր ընթերցողներից շատ-շատերին:

 

Ազգովի պետք է ծառայենք երկրի, պետության շահին... Սեպտեմբերի 30 ին, երբ վերջին անգամ ծածանեց հա... «Խորհրդարան պետք է գան Խաչատուր Սուքիասյանի ն... ԱԹՍ-ՆԵՐԸ ԳԱԼԻՍ ՆԿԱՐՈՒՄ, ԳՆՈՒՄ ԵՆ.ԿԱՐԳԱԴՐԻ ՓՈ... Հողի հանձման, նվիրաբերման պրոցես էր այդ օրերի... Իրականության բացահայտո՞ւմից է վախեցած քննիչը,... «Վանեցյանը թող չմոռանա, որ ինքը Մարգոյի տղեն... Նոր բնակարան՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերո... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է դավաճանել հայ զինվորին և ինչի... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ,որն այս պահի դրությամբ քր.գործ... «Աստված չանի պատերազմ լինի, տես ախպերդ ազերին... ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Քրիստոսը երկրորդ անգամ եկավ. ասել ... Հիմա գոնե պետք է առանց ամաչելու ասենք, թե Հայ... Հայրենիքի զինվոր լինում են նաև մշակույթում Ցավ, նվաստացում, ամեն վարկյան սպասում էի, որ ... Մովսես Հակոբյանն է հանձնել մեր գյուղը, պատրաս... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Հերոսի Հայրը պարզաբանում է «Անհարմար է նման ս... Փաշինյան, հրապարակի՛ր քեզ ձայնագրած դավաճանի ... Ճիշտ է կյանքը շարունակվում է, բայց էդքան անհո... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Կվերադառնանք՝օգոստոսի10-ին ՄԻՋԱՆՑՔՈՒՄ ՏԱՍ ՀՈԳՈՎ ՀԵՏԵՎԻՑՍ ՀԱՐՁԱԿՎԵՑԻՆ Թողարկվել է Ալեքս Ալեքսանյանի 2-րդ տեսահոլով... «Վանաձորում բդեշխներ, կլաններ չկան. մեզ համ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... ՁԱՅԱՆԳՐՈՒԹՅՈՒՆ. «Չես մարսելու Գայանե, եթե սեն... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Թարմացված(18+) Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ... ՆԱՎԱԿ ՃՈՃՈՂԻ ԾԵԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ՝ՔՐ.ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆ... Արթուր Ղազարյանը միշտ է եղել ժողովրդի կողքին.... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... «Քրիստոսը վերադարձել է. հիմա նա եկավ ու էս ա... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված
Ինչո՞ւ է բենզինի գինը բարձրանում, եթե դոլարի փոխարժեքը նվազում է «Հայաստանում բենզինի գինը չի նվազում. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 480 դրամով, իսկ Պրեմիումը՝ 500 դրամով: Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերություններն արդարանում էին, որ թանկացման պատճառը դոլարի բարձր փոխարժեքն է, որն ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա: Բայց ինչպես նկատում եք, դոլարի փոխարժեքը նվազում է, բայց բենզինի բարձր արժեքը պահպան Ինչպես է հաջողվել Հայաստան տեղափոխել առևանգված ինքնաթիռը Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի մեկանգամյա տեխնիկական տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը։ Խոսքը առեւանգված ինքնաթիռի մասին է, որը այս տարվա փետրվարի 20-ին Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում չարտոնված վայրէջք էր կատարել Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման փաստը ոգևորություն է առաջացրել ոչ միայն իշխան... ««Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման փաստը ոգևորություն է առաջացրել ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր մյուս ճամբարներում։ Խլղաթյանի դիրքերն Արմավիրում ամուր էին, մեծ կապեր ուներ, անգամ ԲՀԿ-ականներն էին անհանգիստ նրա՝ խաղի մեջ մտնելու փաստով։ Հիմա իրավիճակ է փոխվում։ Գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն Արմավիրում բավականին լավ վիճակում է՝ ի տարբերություն մյուս մարզեր Գերի ընկած 6 զինծառայողներին տեղափոխել են Բաքու ՀՐԱՊԱՐԱԿԸ ԳՐՈՒՄ Է. Մեր տեղեկություններով, երեկ գերի ընկած 6 զինծառայողներին արագ վերադարձնելու բոլոր փորձերը կարելի է ձախողված համարել՝ նրանց տեղափոխել են Բաքու, եւ նրանց վերադարձնելուն ուղղված գործողությունները նույնը կլինեն, ինչ մյուս գերիների դեպքում է: Մենք տեղեկացանք, որ չեղարկվել է ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովի նախապես պլանավորված թռիչքը Մոսկվա, նրան հանձնարարված է մնալ Երեւանում եւ հետեւել հետագ Ինչո՞ւ է նեղացել Սասուն Միքայելյանը «Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ, ԱԺ իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանն ուրբաթ օրը հանդես եկավ հայտարարությամբ, թե անընդունելի է համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը, ուստի «որոշել է չառաջադրվել որպես թեկնածու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին»։ Չնայած Միքայելյանի մտերիմները փորձում են վստահեցնել, որ
website by Sargssyan