Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաքեռցի Տույը, եւ շատ ուրիշներ մասնակցել են հարսանեկան արարողությանը
Այսօր Հայստանյան օլիգարխիայի ներկայացուցիչների ու հայտնի հեղինակությունների մասնակցությամբ Ֆլորենս ռեստորանային համալիրում կայացել է քրեական աշխարհի ներկայացուցիչ՝ Ճակոյի դստեր`Մարիամի հարսանիքը:
Fnews.am-ի տեղեկություններով, իրականում հարսանեկան արարողությունը անցել է բավականին ջերմ մթնոլորտում, ուր ներկաները նորապսակների առիթը վերածել են իսկական տոնի:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, խնջույքին մասնակցել են ՌԴ-ից, արտերկրից ժամանած հայտնի հեղինակություններ,պաշտոնյաներ,ազդեցիկ ֆիգուրներ ու բավականին լուրջ դեմքեր:
ՀՀ-ից պատվավոր հյուրերի թվում են եղել նաեւ Ռուբեն Հայրապետյանը, Արթուր Բաղդասարյանը, հայտնի ու ազդեցիկ հեղինակություններից՝ «Քանաքեռցի Տույը», ով քրեական աշխարհի ներկայացուցիչ Ճակոյի ընտանիքի հետ հին բարեկաման կապեր ունի:
Ի դեպ, Հարսանեկան արարողության երաժշտական կատարումներով հանդես են եկել . Էրիկ Կարապետյանը,Սարգիս Ավետիսյանը, Հայկ Պետրոսյանը,Սարոն, Արմեն Խուբլարյանը եւ շատ ուրիշներ: