1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ո՞վ է դառնալու Շիրակի պետհամալսարանի "Ջորդանո Բրունոն"

Արդեն տեղեկացրել էի,որ նոյեմբերի 29-ին Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի անօրինական հրամանի հետևանքով նախազորակոչային պատրաստականության բաժնի 2-րդ և 3-րդ կուրսերից վտարվել են 7 ուսանողներ... 

Իմ ձեռքին է Սահակ Մինասյանի տխրահռչակ այդ որոշման կրկնօրինակը...Այն ընթերցելիս ևս մեկ անգամ համոզվեցի, որ Սահակ Միանսյանը ոչ միայն չի հասկանում ինչ բան է բուհը,այլև Պոլիտեխնիկումի(չշփոթել համալսարանի հետ) տնտեսվարի մակարդակին էլ մնացել է... 
Նախ,պարոն Մինասյանն ընդունում է,որ սեպտեմբերի 19-ին այդ 7 ուսանողները ստացել են փոխադրականներ և մինչև իրենց վտարումը՝նոյեմբերի 29-ը,մասնակցել են դասերին,իսկ շատերն էլ վարձավճար են մուծել... 
Պարոն Մինասյանի հրամանով նախատեսվում է ստեղծել իր յուրայիններից կազմված հանձնաժողով,որը պետք է պարզի,թե ովքեր են մեղավոր,որ տարկետման իրավունքից օգտվող,բայց ակադեմիական պարտքեր ունեցող ուսանողները փոխադրվել են հաջորդ կուրս...Այստեղ է,որ պարոն Մինասյանը կրկին մտնում է իրեն սազական դերի մեջ՝ցուցադրում սեփական հանցանքները ուրիշների վրա բարդելու "շնորհքը" և չքմեղանում... 
Ի սկզբանե Սահակ Մինասյանի հանցանքն այն է,որ թողարկող ամբիոն ՆԶՊ-ն ինչ-ինչ նպատակներ հետապնդելով դուրս բերեց Ֆիզիկական կուլտուրայի և ՆԶՊ-ի ֆակուլտետի կազմից և անմիջական ենթարկեց իրեն...Այսինքն՝ Սահակ Մինասյանը, բացի ՇՊՀ ռեկտորից, նաև ՆԶՊ բաժնի դեկանն է...Իսկ քանի որ,պարոն ռեկտորը չի պատկերացնում դեկանի պարտականությունները և իրավունքները,ապա զարմանալի էլ չէ,որ այդ բաժնում բարձիթողի իրավիճակ է ստեղծվել... 
Դեկանի պարտականությունները,որոնցից մեկը հենց լուծարքների կազմակերպումն էր,ոչ ոք չի կազմակերպել... Հիմա բացահայտեմ Սահակ Մինասյանի գործած հանցանքները,որոնց արդյունքում այդ 7 ուսանողները հայտնվեցին դրսում... 
1. Ռեկտոր-դեկանը կոպտորեն խախտել է 2011 թ. նոյեմբերի 17- ի թիվ 1242-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի մասին օրենքը՝ ըստ որի,ակադեմիական վատ առաջադիմություն է համարվում մեկ առարկայից երեք անգամ անբավարար գնահատական ստանալը...Սակայն վտարված ուսանողները զրկված են եղել երկու լուծարումների ընթացքում ակադեմիական պարտք վերահանձնելու իրավունքից այն պարզ պատճառով, որ այդ լուծարումները նրանց համար չեն կազմակերպվել առհասարակ... 2.Համաձայն նույն կարգի 2.12 կետի` Ակադեմիական պարտքերի անվճար հիմունքներով մարումն իրականացվում է ռեկտորի հրամանով ձևավորված քննական հանձնաժողովներում: Ակադեմիական պարտքերի մարման վերջնաժամկետ է սահմանվում ընթացիկ կիսամյակի երրորդ շաբաթվա վերջը։ Պարոն Մինասյանը ոչ մի քննական հանձնաժողով չի ձևավորել,ժամանակացույց չի կազմել և վտարված ուսանողներից ոչ մեկն ակադեմիական պարտք չի մարել: 3.Սույն կարգի 2.13 կետով բուհից հեռացման հրամանները տրվում է քննաշրջանի, ակադեմիական պարտքերի մարման արդյունքների ամփոփումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին ուսանողը նախապես տեղեկացվում է։ Այսինքն` ըստ կարգի ուսանողը իր վտարման մասին պետք է տեղեկանար սեպտեմբերի 20-ից ոչ ուշ... 
Տեսնե՞ս Մինասյանի կողմից բուհում ձևավորված "ինկվիզիտորական" մարմնի ներկայացուցիչները տեղյակ են,որ իրենց "պատրոնն" այսքան հանցագործություններ է գործել,որի արդյունքում տուժում են ուսանողները և բուհը... Հետաքրքիր է,գյումրվա Էրքյուլ Պուարոյի կողմից ձևավորված խումբն այս յոթ օրվա մեջ ում է քավության նոխազ դարձնելու...Ու՞մ վրա է բարդելու ռեկտոր-դեկանի մեղքերը...Ո՞վ է դառնալու գյումրվա "Ջորդանո Բրունոն"... Այս պատմության զավեշտը և ողբերգությունն այն է, որ "կրթական գործի Կոլումբոսը" գտնում է,որ սեփական ապօրինությունները կարելի է "վնասազերծել" նախկին՝իր կարծիքով սխալ որոշումները չեղարկելով...Սա անիրազեկության և փնթի աշխատանքի արդյունքներից մեկն է... 
Հետաքրիր է, ի՞նչ էր անելու Սահակ Մինասյանը,եթե այս ամենը բացահայտվեր ոչ թե նոյեմբերի 28-ին,այլ,ասենք,2018 մարտի 25-ին...Կրկին ապօրինի որոշում էր ընդունելու և բուհից վտարելու էր ակադեմիական պարտքով հաջորդ կուրս տեղափոխված ուսանողներին...Իսկ եթե ընդհանրապես այդ ամենը չբացահայտվեր մինչև ուսանողին դիպլոմ տալը՞... Սահակ Մինասյանն իր այս հիստերիկ և անտրամաբանական քայլով ևս մեկ անգամ ապացուցեց,որ նա ուսանողի և դասախոսի կողքին չէ...Սեփական հանցանքները կոծկելու համար վտարում է ուսանողներին և յուրային "ինկվիզիտորների" միջոցով փորձում է ինչ-որ մեղավորների գտնել... 
Դեկտեմբերի 4-ին բուհից զանգահարել են վտարված ուսանողներին և առաջարկել գալ դիմում գրել և շարունակել ուսումը մինչև դեկտեմբերի վերջ...Սահակ Մինասյանը կրկին օրենք է խախտում,քանի որ չգիտի այդ օրենքների մասին...Բուհից վտարված ուսանողը չի կարող այս պահին վերականգնվել... 
Ըստ "ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման, ազատման և վերականգնման" կարգի 29-րդ կետի, բուհից հեռացված ուսանողները վերականգնում են ուսանողական իրավունքները առնվազն մեկ կիսամյակ հետո:.. 
Ի դեպ,դեկտեմբերի 1-ին ահազանգ ստացվեց,որ ՆԶՊ բաժնից դուրս են բերվել բոլոր մատյանները,իսկ դեկտեմբերի 4-ին որոշ դասախոսներ, որոնք դասավանդում են այդտեղ, պահանջել են մատյանները տալ, որպեսզի իրենք լրացնեն, ասել են՝ մատյանները տեղում չեն...Իսկ թե ի՞նչ են փորձում թաքցնել այդ մարդիկ և ո՞ւմ պատվերով են մատյանները դուրս բերվել ֆակուլտետից,երևի բոլորին էլ պարզ է... 
Հ.Գ.Միայն այն փաստը,որ վտարված 7 ուսանողներն էլ ՆԶՊ-ից են,որտեղ դեկան է ռեկտոր Սահակ Մինասյանը ևս մեկ անգամ ապացուցում է,որ ծագած խնդիրը հենց դեկանի մեղքով է...Իսկ ավելի ճիշտ դե ֆակտո դեկան չունենալու արդյունքն է..

Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հ... Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնմ... Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել ի... Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկ... ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռա... Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծ... Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումն ավարտվ... Եվրամիության երկրները միաձայն կոչ են արել Իսր... Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը լրաց... Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական ... Բագրատ Սրբազանը չի մասնակցի Ոսկեպարում տեղի ... Դեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանությ... եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի վրա, այս պ... Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծ... Կկրճատվի պարտադիր զինվորական ծառայությունից ա... Զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետու... Իրանական անօդաչու թռչող սարքը խճճվել է իրաքյա... Խամենեին է հրամայել հարվածներ հասցնել Իսրայել... Մնացել է երկու մատով բռնելու քարտեզ , ու... Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրա... ՊՆ-ն ծառայողական քննություն կանցկացնի Ուրալնե... Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Երևանում... Ալիևը մի օր կասի` ընդունենք մուսուլմանություն... Այո՛, Ոսկեպարում «Stand up against evil» է` ս...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
«Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր Կանխել են հնարավոր գաղտնալսումները` հեռախոսների միջոցով «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում անցած շաբաթ տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԶՈՒ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, հանդիպման սենյակ է բերվել մի սարք, բոլոր պատգամավորների հեռախոսները հավաքել ու դրել են այդ սարքի վրա։ Բայց դա ոչ թե խլացուցիչ է եղել՝ հեռախոսային կապն աշխատել է։ Ասում են՝ այդ սարքով կանխել են Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ և տեխնիկական միջոցներ չկան.«Ժողովուրդ» «Փաստաբաններն ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ կալանավորներին բանտից դատարան չեն կարողանում բերել: Օրերս նիստերից մեկով դատավոր Արտուշ Գաբրիելյանն էր զայրացել. «Ամեն անգամ մի պատճառաբանություն եք ներկայացնում՝ մեքենա չկա, բենզին չկա, ուղեկցող անձնակազմ չկա։ Ես արդեն նախարարին պետք է զանգեմ այս հարցով։ Դատական նի Իշխանականներին ու իշխանության ցանկությունները կատարողներին ամեն ինչ կարելի՞ է «Փաստ» օրաթերթը գրում է. 2023 թվականի օգոստոսի 12-ին Կոմիտասի պողոտայի վրա տեղի է ունեցել մահացու ելքով ավտովթար: Եվ, ինչպես պարզվում է, ավտովթարի «հեղինակը» եղել է Հրաչյա Մուշեղյանը: Խոսքը նախկին ՀՔԾ (հիմա՝ hակակոռուպցիոն կոմիտե) քննիչ Հրաչյա Մուշեղյանի մասին է, որը կարճ ժամանակում դարձավ վարչության պետ, ապա թողեց աշխատանքն ու անցավ փաստաբանական գործունեության: Ըստ մամուլի հրապարակումների, Հրաչյա Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մայրն այդ տեսանյութերը ուղարկել է բանտ. մանր... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մորից՝ Աննա Արեւշատյանից բացի, եւս մեկ անձի է մեղադրանք առաջադրվել այդ գործով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել երեխաների հոր հետ կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի, որը եւս մանկապղծության համար է կրում իր պատիժը: Բանն այն է, որ ք
website by Sargssyan