1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Բացահայտված է Շիրակի պետհամալսարանի «ընդդիմադիր» դասախոսների պատվիրատուն

Բացահայտված է Շիրակի պետհամալսարանի "ընդդիմադիր" դասախոսների պատվիրատուն

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր,դավադրությունների խոշորագույն տեսաբան և ինտրիգների ռահվիրա Սահակ Մինասյանը վերջին գիտխորհրդի ժամանակ (04.12. 2017) մոտ մեկ ժամ բացատրական աշխատանքներ է տարել իր անձնական օգտագործման գիտխորհրդին համոզելու,որ սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահին և վարչապետին բաց նամակով դիմած դասախոսներ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի թիկունքին ինչ-որ մարդիկ կան. ինչպես նա է բնութագրել՝"յոթերորդ ուժեր են",որոնք,ըստ պարոն Մինասյանի, շատ շուտով կբացահայտվեն և մոտ 3 ամիս ՇՊՀ-ի շուրջ ռեկտորի պատճառով շարունակվող խայտառակ իրավիճակը կավարտվի...Ռեկտորի ելույթը գիտխորհրդում պատճառ ունի...Որոշ դասախոսներ ռեկտորին սկսել են բացահայտ շանտաժել,թե իրենց ցանկությունները չկատարելու դեպքում կմիանան մեզ...Սահակ Մինասյանն էլ ստիպված է արձագանքել այսպիսի անտրամաբանական ելույթներով և իր յուրայինների մոտ հոխորտալ,որ շատ դաժան պատժելու է ՀՀ նախագահին և վարչապետին բաց նամակով դիմած դասախոսներին,իսկ իմ պահով էլ "վերացնելու" սպառնալիքներ է հնչեցրել... 
Սեպտեմբերի 25-ից ի վեր պարոն Միանսյանն ինչ-որ ուժերի է փնտրում մեր թիկունքին` այդ մասին բարձրաձայնելով տարբեր միջավայրերում, և նույնիսկ ուսանողների մոտ անուններ է տալիս,թե ովքեր են այս ամենի "պատվիրատուները"...Հավելեմ,որ պարոն Մինասյանն այս ընթացքում 4՝A,B,C,D "պատվիրատուների" անուններ է տալիս՝ինչ-որ ժամանակահատվածում որևէ մեկին նախապատվություն տալով...Ծիծաղելին այն է,որ պարոն Մինասյանը մինչև հիմա չի ցանկանում բացահայտել մեր իրական պատվիրատուին,որին նա ևս շատ լավ ճանաչում է... 
ՀՀ նախագահին և վարչապետին ուղղված բաց նամակում մենք բացահայտել էինք ՇՊՀ ռեկտորի կողմից վերջին ամիսներին գործած բազմաթիվ հանցագործությունների և անօրինականությունների մասին,որոնց իսկությունը հաստատվել է նաև ԿԳ նախարարության փաստահավաք խմբի կողմից հրապարակված հաշվետվությունում,որը պարոն ռեկտորը բավական երկար ժամանակ թաքցնում էր բուհի աշխատակիցներից և չէր ցանկանում այն հրապարակել նույնիսկ գիտխորհրդի անդամների համար... Հետաքրքիր է...Ո՞վ է վերը նշված պատվիրատուներից "կրթական գործի Կոլումբոս" Սահակ Մինասյանին պարտադրել կատարել այդքան անօրինականություններ,որ մենք էլ բաց նամակով դիմեինք նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Կարեն Կարապետյանին,որ այդ ամենին վերջ դրվի,իսկ բուհի բյուջեն թալանողն էլ պատժվի... 
Հաշվի առնելով պարոն ռեկտորի քայլերը և քաղաքականությունը` կարելի է ենթադրել,որ բոլոր 4 պատվիրատուներն էլ,ըստ նույն ռեկտորի տրամաբանության,առանձին-առանձին իրեն դրդել են հանցանքների... 
Օրինակ՝պատվիրատու A-ն Սահակ Մինասյանին համոզել է ոչնչացնել գրադարանի ֆոնդի կեսից ավելին և բուհում ներդնել ՀՀ-ում գոյություն չունեցող ինտեգրված ուսուցում...B պատվիրատուն ռեկտորին համոզել է թերբեռնված կուրսերում կրճատել լսարանային ժամերը 50 տոկոսով,ահռելի բարձր աշխատավարձներ տալ իր յուրայիններին և բոլոր կուրսերին պարտադրել նոր ուսումնական պլաններ...C պատվիրատուն էլ "միամիտ" ռեկտորին,որը շինարարությունից բան չի հասկանում, համոզել է 118 միլիոն դրամով վերանորոգել բուհի դահլիճը,25 միլիոն դրամ ծախսել փոքրիկ բուֆետի վերանորոգման համար և այլն...Ու այսպես շարունակ...Այսինքն` ըստ պարոն Մինասյանի, որի ապօրինություններն ապացուցված են նաև ԿԳ նախարարության հոկտեմբերի 2-4-ը բուհում աշխատած խմբի կողմից հրապարակված ակտում,ինքը չէ այդ ամենի հեղինակը...Նրան դա պարտադրել կամ համոզել են կատարել այն մարդիկ,ովքեր հետագայում,ըստ Սահակ Մինասյանի,մեզ պատվիրել են բացահայտել այդ ապօրինությունները...Շատ լավ կլինի,որ հենց նույն պարոն Մինասյանն էլ,ում ԿԳ նախարարության փաստահավաք խմբի կողմից հրապարակած ակտը շատ ծանր վիճակի մեջ է դրել, հրապարակի այդ նույն մարդկանց անունները, ովքեր,ըստ ռեկտորի,մեր պատվիրատուներն են և նույն ռեկտորի տրամաբանությամբ էլ նրան համոզել են,որ այդքան ապօրինություններ և հանցանքներ գործի... 
Եթե ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը չհրապարակեց նրանց անունները,ապա նա կրկին ստում է և հենց նա է այդ բոլոր ապօրինությունների և հանցագործությունների հեղինակը... Ժամանակն է բացահայտել մեր պատվիրատուին...Մեր "պատվիրատուն" Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն է,ով, մեկ տարի ղեկավարելով ՇՊՀ-ն, ապացուցեց,որ բացարձակ չի հասկանում ինչ է բարձրագույն կրթությունը և բուհի կառավարումը...Նա և նրա շրջապատը աղերս չունեն բուհի հետ,որի արդյունքում էլ ՇՊՀ-ն հայտնվել է խայտառակ իրավիճակում... 
Իրեն ղեկավար համարող որևէ մեկը,եթե փորձում է իր կողմից գործած սխալների մեջ մեղադրել ուրիշներին,ապա նա շատ թույլ ղեկավար է` բոլոր բացասական հետևանքներով թե՛ իր,թե՛ իր ղեկավարած հիմնարկի համար...
Սահակ Մինասյանը գործում է՝"Все гениальное в простом..." կարգախոսին համաձայն.hանցանքներ և անօրինականություններ է գործում,իսկ եթե դա բացահայտվում է ինչ-որ մեկի կամ մի խումբ մարդկանց կողմից, ապա պրիմիտիվորեն մեղադրում է նրանց ինչ-որ անհայտ մեկի կամ անհայտների պատվերը կատարելու մեջ...Մինչև հիմա այս "դարավոր" մեթոդը բավական արդյունավետ է եղել պարոն Մինասյանի համար,որի պատճառով էլ կրկին փորձում է այն կիրառել մեր պարագայում...
Հ.Գ.Սեպտեմբերի 25-ից հետո,այս երկուսուկես ամսվա ընթացքում,ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանն այնքան ապօրինություններ և հանցագործություններ է գործել,որ արդեն նոր նամակ հրապարակելու անհրաժեշտություն կա...

Գագիկ Համբարյանի ՖԲ էջից

Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հ... Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնմ... Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել ի... Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկ... ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռա... Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծ... Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումն ավարտվ... Եվրամիության երկրները միաձայն կոչ են արել Իսր... Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը լրաց... Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական ... Բագրատ Սրբազանը չի մասնակցի Ոսկեպարում տեղի ... Դեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանությ... եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի վրա, այս պ... Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծ... Կկրճատվի պարտադիր զինվորական ծառայությունից ա... Զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետու... Իրանական անօդաչու թռչող սարքը խճճվել է իրաքյա... Խամենեին է հրամայել հարվածներ հասցնել Իսրայել... Մնացել է երկու մատով բռնելու քարտեզ , ու... Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրա... ՊՆ-ն ծառայողական քննություն կանցկացնի Ուրալնե... Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Երևանում... Ալիևը մի օր կասի` ընդունենք մուսուլմանություն... Այո՛, Ոսկեպարում «Stand up against evil» է` ս...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
«Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր Կանխել են հնարավոր գաղտնալսումները` հեռախոսների միջոցով «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում անցած շաբաթ տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԶՈՒ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, հանդիպման սենյակ է բերվել մի սարք, բոլոր պատգամավորների հեռախոսները հավաքել ու դրել են այդ սարքի վրա։ Բայց դա ոչ թե խլացուցիչ է եղել՝ հեռախոսային կապն աշխատել է։ Ասում են՝ այդ սարքով կանխել են Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ և տեխնիկական միջոցներ չկան.«Ժողովուրդ» «Փաստաբաններն ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ կալանավորներին բանտից դատարան չեն կարողանում բերել: Օրերս նիստերից մեկով դատավոր Արտուշ Գաբրիելյանն էր զայրացել. «Ամեն անգամ մի պատճառաբանություն եք ներկայացնում՝ մեքենա չկա, բենզին չկա, ուղեկցող անձնակազմ չկա։ Ես արդեն նախարարին պետք է զանգեմ այս հարցով։ Դատական նի Իշխանականներին ու իշխանության ցանկությունները կատարողներին ամեն ինչ կարելի՞ է «Փաստ» օրաթերթը գրում է. 2023 թվականի օգոստոսի 12-ին Կոմիտասի պողոտայի վրա տեղի է ունեցել մահացու ելքով ավտովթար: Եվ, ինչպես պարզվում է, ավտովթարի «հեղինակը» եղել է Հրաչյա Մուշեղյանը: Խոսքը նախկին ՀՔԾ (հիմա՝ hակակոռուպցիոն կոմիտե) քննիչ Հրաչյա Մուշեղյանի մասին է, որը կարճ ժամանակում դարձավ վարչության պետ, ապա թողեց աշխատանքն ու անցավ փաստաբանական գործունեության: Ըստ մամուլի հրապարակումների, Հրաչյա Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մայրն այդ տեսանյութերը ուղարկել է բանտ. մանր... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մորից՝ Աննա Արեւշատյանից բացի, եւս մեկ անձի է մեղադրանք առաջադրվել այդ գործով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել երեխաների հոր հետ կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի, որը եւս մանկապղծության համար է կրում իր պատիժը: Բանն այն է, որ ք
website by Sargssyan