1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ռեկետ՝ Արգամիչի անվան հետ կապվող գազալցակայանում …

Fnews.am-ը քանիցս իր հրապարակումներում խոսել է այն մասին, որ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Լիոն» գազալիցքավորման կայաններում, տեղի «զապրավչիկները» «չորով» թեյավճարներ են պահանջում, հետո նոր անցնում իրենց բուն գործին:

Սակայն, այս մասին բարձրաձայնելուց հետո, համենայնդեպս մինչ օրս Ծառուկյանին պատկանող գազալցականներում այդ գործընթացը սառեցվել է...

Իսկ ահա Գագիկ Ծառուկյանի խնամի, ՀՀ նախկին վարչապետ, Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապվող գազալիցքավորման կայանում, իսկ ավելի ստույգ՝ Արտաշատ-Մասիս մայրուղու սկզբնամասում գտնվող (հայտնի Նորագավիթի) գազալցակայանում, ՀՀ վարորդներին բառիս բուն իմաստով ռեկետ են անում: Մեխանիզմը շատ պարզ է. Արգամիչի անվան հետ կապվող գազալցակայանում, «զապրավչիկները» «չորով» «չայեվոյ» են պահանջում՝ 500-700 ական դրամ, ասելով որ իրենց մոտ դա պարտադիր պայման է: 

Այդ փաստին, ականատես է եղել Fnews.am-ի թղթակիցը, ով տեղում փորձել է պարզել, թե ինչո՞ւ են տվյալ գազալցակայանի աշխատակիցները ռեկետ անում վարորդներին: 

Ստորեւ ներկայացնում ենք գազալցակայանի աշխատակցի ու վարորդներից մեկի բլից զրույցը, ով ընդդիմանում էր աշխատակցին՝ փոխանցելու պահանջվելիք 500-ական դրամը:


Վարորդ-Կարա՞ք 2000 դրամի գազ լիցքավորել:

Աշխատակից-Ապեր , 500 դրամ էլ «չայեվոյ» պտի տաս:


Վարորդ-Հիմա որ 1000 դրամի գազ լիցքավորեմ, էլի պիտի 500 «չայեվոյ» տա՞մ:

Աշխատակից-Ապեր, ինչքանի էլ լցնես, 500-ը պտի տաս: Ինչքանի ուզում ես՝ լցրա:


Այդ պահին, վարորդի ու գազալցակայանի աշխատակցի զրույցին, տեղում միջամտել է մեր թղթակիցը ու փորձել պարզել, թե ինչո՞ւ են գազալցակայանում «չայեվոյներ» պահանջում, եւ ո՞վ է ի վերջո նման հրահանգ տվել գազալցակայանի աշխատակիցներին:

Թղթակից-Ինչո՞ւ  եք վարորդներից  անօրինական ձեւով 500-ական դրամ հավաքում:

Աշխատակից-Էդ մեզ չեն տալիս… Մեզ տալիս են՝ մենք էլ տանում տալիս ենք մեր ղեկավարությանը: Դե մեր մոտ գազը 170 դրամ ա, դրա համար էլ մեր մոտ 500 դրամ «չայեվոյ» կա: Մենք հավաքում՝տալիս ենք իրանց:

Թղթակից-Իրանց, ու՞մ:

Աշխատակից-Դե ղեկավարությանը:

Թղթակից-Այսինքն, եթե այդ թեյավճարները վարորդները Ձեզ չտրամադրեն, մեքենաները չե՞ն լիցքավորվի:

Աշխատակից-Չէ,չէ՜: Բա ես տամ տեղը: Վաղն ասելու ա. 500 հատ ավտո ա եղել:


Երբ կրկին անգամ փորձեցինք պարզել, թե կոնկրետ ու՞մ են հասնում այդ «չայեվոյները», գազալցակայանի աշխատակիցը մեզ խորհուրդ տվեց դիմել «Սմենի պետ» Գագիկին, ով առավել ստույգ կարող էր պատասխանել մեր հարցերին:

Հետեւելով աշխատակցի խորհրդին, մենք գտանք տվյալ գազալցակայանի «Սմենի պետ» Գագիկին, ով հարցը լսելուն պես այլայլվեց, ու կմկմալով միայն արտաբերեց, որ ինքը ի վիճակի չէ այդ հարցերին պատասխանելու, եւ որ մենք խոչընդոտում ենք իր աշխատանքը:


Իսկ այն հարցին, թե ճի՞շտ են արդյոք այն խոսակցությունները, որ գազալցակայանը կապ ունի ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, Գագիկը չկարողացավ որեւէ հստակ բան ասել, միայն մի քանի ռեպլիկ արեց՝արձագանքելով. «Ես չգիտեմ, ես տեղյակ չեմ, ես կասիր եմ, ես ինչ իմանամ, մենք գումարն ուղղակի փոխանցում ենք», եւ ալն:


Ստեղված այս անհեթեթ ու ամոթալի իրավիճակում, քանի որ հարցադրումները շատ են, փորձենք ամեն ինչի մասին խոսել հերթով:

Նախ, ո՞վ է իրավունք տվել սույն գազալցականի տերերին, կամ տիրոջը, տարին տասներկու ամիս՝ մատնոցի նման ֆռռացնել բոլորին, ու մտնել ՀՀ ազգաբնակչության գրպանը:
Երկրորդ՝ որեւէ մեկը երբեւէ՞ ֆիքսել է , թե մեքենաների ինչ հոսք կա այս գազալցակայանում, եւ թե օդից՝ աստղաբաշխական ՞նչ գումարներ են սրանք թռցնում՝ կեղեքելով ՀՀ վարորդներին :


Վերջապես մեկը կասի, թե ո՞ր արարքի համար են նման պարգեւի արժանացել գազալցակայանների գլխին նստած երեքգլխանի դեւերը:


ՀՀ-ում կարծեմ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով էր ստեղծվել, ով անողոք պայքար պետք է մղեր կոռուպցիոն դրսեւորումների դեմ:
Եւ որ ամենամեծ խայտառակություն էր. այդ հանձնաժողովի «կնքահայրը»` նույն ինքը Արգամիչն էր, ով իր գվարդիայով  հանդերձ, այդպես էլ չհասցրեց «ազգանպաստ» իր ծրագիրը ավարտին հասցնել, ու կոռուպցիան արմատախիլ անել:

Թեեւ այս դեպքում. ամեն վարորդից 500-700 ական դրամ «մաշկելու» «սուրբ գործը» կոռուպցիա անվանելը, մեղք է, քանի որ տվյալ դեպքում, ազգաբնակչությանը պարզապես «տեռորի» են ենթարկում, ու դրամներ շորթում:

Այնպես, որ այս արատավորի երեւույթի՝թալանի դեմ պայքարելու գործում ճիշտ կլինի որ ներգրավվեն ՀՀ իրավապահ մարմինները, եւ ոչ ասենք՝ կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակակիր, Պանամաները նվաճած գեներալ Միհրան Պողոսյանը…

Վերջապես, մեկը փորձե՞լ է հաշվել, թե այս անկուշտ թալանչիների մեկ օրվա եկամուտով , քանի՞ վիրավոր զինվոր կարող էր բուժօգնություն ստանալ ու ոտքի կանգնել: Այնինչ, մի զինվորի կյանք փրկելու համար ազգովի գումար ենք հավաքում, որ կարողանանք մեր զինվորին կյանք վերադարձնել:

Եւ եթե այս դեւերը, ընդամենը «դնեվալնի» են կանգնել Արտաշատ-Մասիս մայրուղում, ու միլոնատեր դարձել, ապա հայ զինվորը իր կյանքի գնով սրանց նմաններին է պաշտապանել, որ հիմա էլ գա , ու սրանց մի հատ էլ «չայեվոյ» վճարի:

Ի դեպ, Նորագավիթի հայտնի գազալցականի աշխատակիցը, վարորդներից մեկի հետ ունեցած զրույցի ժամանակ, ամեն կերպ փորձում էր արդարանալ, որ ուրիշ տեղ էլ՝ 200 դրամ են «չայեվոյ» հավաքում… Բայց իրենց մոտ, քանի որ լավ են լիցքավորում, 500 դրամ են պահանջում:
Ուրեմն այսպես. գլուխներդ պատին եք տալիս.200 –ական դրամ պահանջողն է՛լ, դուք է՛լ...
Իսկ ինչ վերաբերում է վերը հիշատակած գազալցակայանի մյուս հերոսին՝ ոմն սմենի պետին, ով հորդորում էր մեզ չխոչընդոտել իրենց աշխատանքը, ապա, ի գիտություն քեզ եւ շեֆերիդ Գագի՛կ, մենք շարունակելու ենք խոչընդոտել ՀՀ քաղաքացիներին ռեկետ անելու Ձեր արատավոր «աշխատանքը» :
Չեք սթափվում էլի, չեք սթափվում........

Ակնկալում ենք, որ այս հրապարակումից հետո, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը միջոցներ կձեռնարկի ոչ միայն դադարացնելու այս համատարած դրամաշորթությունը, այլ նաեւ այլ քայլեր կիրականացնի՝ պատասխանատվության ենթարկելու դրամաշորթությամբ հարստացած ռեկետչիկներին ու դրանց պապաներին:

 

Գայանե   Զարգարյան

 

 

«Այլևս չունենք եռատոն՝ մայիսի 9-ը. Ադրբեջանն ... «Ընդհատում եմ բուժումս և տեղափոխվում ապրելու ... «Մամ ջան ինչքան քո բալեն եմ, էդքան էլ հայրենի... Ականի պայթյունից վիրավորված մեր զինհաշմանդամը... «ԵՐԲ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԵՂՏՈՏ ՈՒ ԴԱՎԱՃԱՆՎԱԾ Է ԱՄԵՆ ԲԱ... ՌՈ աշխատակիցները հայտնաբերել են ՊՆ կարիքների ... ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 2-... Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանու... ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Բադեն-Բադենի կազինոներում տարել կր... «Մուննաթերենը» դիվանագիտությունից պետք է իսպա... Լաչինի բնակիչները լքել են իրենց տները․ ria.ru... «Ո՞նց կարելի էր մեր հողը վերադարձնել, իսկ մեր... Այդ հարցով ինձ կարող է դիմել միայն 44 օր շարո... Չկարողացա եւ չեմ կարող համակերպվել այս իրողու... «Էնքան ենք իջնում, որ պատրաստ ենք Ադրբեջանին ... Սեմյոն Պեգովը արցախյան դրոշի սկանդալային լուս... Ռուս խաղաղապահներն ապահովում են երթևեկության ... Ղարաբաղում վերականգնվել է էլեկտրահաղորդման եր... Դիակի գլուխը կտրել, էնքան էին ֆուտբոլ խաղացել... «Բարեփոխումները վստահվեցին նռնականետը հարվածա... Թուրքիան ու ՌԴ-ն համաձայնագիր են ստորագրել ԼՂ... «Այսօր կամ վաղը որոնողական աշխատանքներ կսկսվե... «Մենք կորցրինք ոչ միայն տարածքներ, հինգ հազար... Վերջին հայը լքում է Բերձորը «Ռուս խաղաղապահներն արդեն իջեցրել են Բերձորի ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Ո՞վ պետք է սպանվեր հոկտեմբերի 27-ին. (տեսանյո... Լուրջ աժիոտաժ՝նախկին ու ներկա ոստիկանների շր... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք... Այլևս ոչ ոք չի համարձակվի մեր երկրին կծու խոս... Եգիպտոսի հյուրանոցների մեկում լուրջ բախում է ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... Բախում՝ կարմիր բերետավորների և գեներալ Մանվել...
Սեմյոն Պեգովը արցախյան դրոշի սկանդալային լուսանկար է հրապարակել War Gonzo տելեգրամյան ալիքի հեղինակ, արցախյան մարտերը ակտիվորեն լուսաբանող ռուս լրագրող Սեմյոն Պեգովը արցախյան դրոշի լուսանկար է հրապարակել:Լուսանկարում միքսված են Ռուսաստանի և Արցախի դրոշները։       Փոխգնդապետին ստիպել են, համոզել են հրաժարվել Անդրանիկ Քոչարյանի դեմ ցուցմունքից ՀՔԾ-ն դեռեւս քրեական գործ չի հարուցել ԱԺ պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ՀՀ զորամասերից մեկի հրամանատարին ուղղված սպառնալիքների փաստով։ Նոյեմբերի 17-ին մենք գրել էիք, թե ինչպես են հրամանատարին բերման ենթարկել Ռազմական ոստիկանության պետի մոտ, որտեղ նստած է եղել նաեւ Անդրանիկ Քոչարյանը, ով ուղիղ տեքստով սպառնալիքներ է հնչեցրել նրա հասցեին: &laq Լևոն Երանոսյանին Արցախ մեկնելիս առևանգել են, տարել Շուշիի բերդ, թուրք գերիների հետ պահել «Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը մասնակցել է Արցախյան պատերազմին, ժամանակին եղել է նաև 1-ին, ապա նաև 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Նա, ինչպես ինքն է ասում՝ գիտի Արցախի ամեն մի ծառն ու թուփը, ուստի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում գնացել է Արցախ, որ առաջարկի իր օգնությունը։ Սակայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մերժել է նրան, ինչպես մերժել են Յուրի Խաչ Անկարայի նկրտումներն ավելացել են․ «Հայաստանի Հանրապետություն» «Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) քննարկմանը և հաստատմանն է ներկայացվել օրինագիծ, որը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կարող է արտոնություն վերապահել Ադրբեջան զորակազմ ուղարկելու հարցում: Արցախի Հանրապետության մի շարք շրջաններ միջազգային հանրության կողմից համարվում են ադրբեջանական տարածք, հետևաբար, եթե Ադրբեջանը տալիս է իր համաձայնությունը, ապա որևէ միջազգային նորմով չի արգելվում թուրքական բանակի ներկայությունն այ Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան: Այս մասին հայտնում են Ստամբուլում Wargonzo նախագծի աղբյուրները: Հենց այդ աղբյուրներն էին խոսում թուրքամետ զինյալների՝ Բաքու տեղափոխման մասին պատերազմի մեկնարկից առաջ և ճիշտ էին դուրս եկել: «Տեղեկատվություն կա, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի՝ Սիրիայում Էրդողանի խմբավորումների դեմ զանգվածային հարվածներից հետո թուրքական «սուլթանը»
website by Sargssyan