1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ոչ վաղ անցյալում, կարծեմ Հովիկի ղեկավարած կանտորայից էին պատվերներ իջեցվում՝ կոնկրետ լրատվական դաշտի ներկայացուցիչների

Նախօրեին, համացանցում ոմն մի անհայտության գրառում տեղ էր գտել լրատվականներից մեկում, համաձայն որի, իբրեւ լրագրող Գայանե Զարգարյանը՝ պատվերներ է կատարում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ:


Պարզելու համար, թե իրականում ի՞նչ թնջուկ կա լրագրող Գայանե Զարգարյանի, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու ՀՀ նախկին Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի միջեւ, զրուցեցինք Fnews.am էլ օրաթերթի տնօրեն, լրագրող Գայանե Զարգարյանի հետ:

-Գայանե, դուք տեղյակ ե՞ք, որ համացանցում գրառումներ են տարածել այն մասին, որ դուք իբրեւ պատվերներ եք կատարում Հովիկ Աբրահամյանի եւ Ալիկ Սարգսյանի դեմ, եւ որ այդ պատվերների ետեւում պաշտոնյաներ են կանգնած:

-Այո տեղյակ եմ, եւ ըմբռնումով եմ մոտենում կինոյի երկու հերոսներին՝Ալիկին էլ, Հովիկին էլ : Նրանց պարագայում ամեն բան հնարավոր է՝հատկապես ֆանտաստիկայի ժանրից:

-Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք՝ նրանց ըմբռնումով եք մոտենում:

-Բացատրեմ. օրինակ այն, որ այդ երկուսը մտածում են, թե ներկա քաղաքական իրողության պայմաններում, կարող են այդպիսի պահանջարկ ունենալ: Ի՞նչ էլ մեծ կարծիքի են իրենց մասին…

Ոչ վաղ անցյալում կարծեմ Հովիկի ղեկավարած կանտորայից էին պատվերներ իջեցվում՝ կոնկրետ լրատվական դաշտի ներկայացուցիչների: Այդ փաստին ականատես են եղել շատ-շատերը, եւ այդ օրվանից ի վեր, մի մեծ գաղտնիք չէ, թե ինչ աշխետալոճ է իր օրերում որդեգրել Հովիկն ու իր թայֆան:

Գրեթե համոզված եմ, որ հանրությունը, այդ թվում նաեւ քաղաքական էլիտան, ճանաչում է բոլոր տիպի
սրիկաներին, դավաճաններին, ու առնետներին: Ու ինչքան էլ, որ տարբեր մարագներից մկները փորձեն դուրս գալ՝ ու ինքնափիառվել մարդկանց վրա ցեխ շպրտելու հաշվին, միեւնույնն է նրանք հաջողության չեն հասնելու:

-Ի դեպ, ի՞նչ կասեք այն մասին, որ համացանցում տեղ գտած հրապարակման համաձայն, Ձեր լրատվականում ստահոդ տեղեկություններ են տարածվել՝ հատկապես Ալիկ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի մասին:

-Այս ամեն իսկապես ինձ մասկի շոու է հիշեցնում, բայց փորձեմ պատասխանել:
Առաջինի մասով ընդամենը հարցադրում է եղել. (Հովիկ Աբրահամյան-ԱլիկՍարգսյան հանդիպման հետ կապված), ինչը հիստերիա է առաջացրել նախկին ոստիկանապետի մոտ, եւ նա էլ ստիպված «բացել է իր սիրտը»...

Իսկ երկրորդի՝ այսինքն Հովիկի դեպքում, հստակ հարցադրում է եղել, թե ինչու՞ են «ռեկետ» անում նրա անվան հետ կապվող գազալցակայանում, որտեղ վարորդներից «չորով» 500-700 դրամ գումար են պահանջում:
Ավելին, Fnews am ում տեղ գտած հրապարակումից հետո, Հովիկի անվան հետ կապվող գազալցակայանում դադարեցրել են «չայեվոյներ» պաահանջելու գործընթացը, եւ դրա փոխարեն բարձրացրել են գազի գինը՝ 175 դրամը փոխարինելով 200 դրամի:
Եւ ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր նպաստել են դադարեցնելու՝ այդ դրամաշորթությունը:

Ու նաեւ հուսով եմ, որ պատկան մարմինները, այդ ամենը անհետեւանք չեն թողնի, եւ դրամաշորթության գլխին կանգնած «պապաներին» էլ՝ ի վիճակի կլինեն ենթարկելու պատասխանատվության:

Եթե որեւէ մեկի մոտ խիստ կասկածներ կան, որ կոնկրետ տվյալ գազալցկայանում դրամաշորթություն տեղի չի ունցել, ապա մենք պատրաստ ենք քննչական մարմիններին փոխանցելու՝ ֆիքսած փաստերը, եւ համապատասխան ձայնագրությունները:
Եւ ընդհանրապես, ի գիտություն որոշ ՏԽՐԱՀՌՉԱԿՆԵՐԻ, որոնց անունները ինձ մեկ առ մեկ հայտնի է, եւ ովքեր կասկածի տակ են դնում իմ հրապարակած նյութերի ճշմարտացիությունը, թող իրենց ականջին օղ անեն, որ Գայանե Զարգարյանը՝ առանց հիմքերի որեւէ նյութի, ասելիքի մասին չի բարձրաձայնում, եւ որեւէ թեմա՝ առանց փաստերի չի հանձնում ընթերցողի դատին:

Հովիկը երեւի մեզ շփոթել է իր անվտանգության աշխատակցի գրպանում հայտնված լրատվամիջոցի հետ, ում մասին Հովիկի «աջ ձեռքը» անկաշկանդ կիսվում ու պարծենում էր, թե ոնց են լրատվական դաշտի մարդիկ հայտնվում իր ձեռքում, կամ գրպանում...

-Իսկ ըստ Ձեզ ի՞նչն է պատճառը, որ Ձեզ մեղադրում են նաեւ Ալիկ Սարգսյանի դեմ պատվեր կատարելու մեջ: Ի դեպ, լուրեր կան, որ Ալիկ Սարգսյանը սրտնեղվել է, որ իրեն ակորդեոնիստ ենք անվանել:

-Ակորդեոնիստ ա՝ասում եմ ակորդեոնիստ ա, դուդուկահար թող լիներ՝ ասեի՝ դուդուկահար ա:

Ես մեղավոր չեմ, որ Ալիկը լուրջ վրիպումներ թույլ տվեց իր ոստիկանապետ աշխատելու տարիներին, մեղավոր չեմ, որ 2007-ի խորհրդարանական ընտրություններում Արարարատի մարզում ընդամենը 6330 ձայն ստացավ…եւ վերջապես մեղավոր չեմ, որ էմոցիոնալ Ալիկը ոչ միայն նվագում , այլ նաեւ լավ երգում է…

Ես կռահում եմ, թե որոնք են Ալիկի անհանգստության պատճառները...


Ու հիմա, թե որտե՞ղ է թաքնված շան գլուխը, որ Ալիկի ու Հովիկի առվակները սկսեցին աղմկել համատեղ՝ կարծում եմ մեկնաբանություններն ուղղակի ավելորդ են :


-Եւ մի հարց էլ, եթե դեմ չեք: Ձեր կարծիքով այս արշավի հետեւում միայն Ալիկ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն ե՞ն կանգնած, թե՞ էլի մարդիկ կան:

-Իմ տպավորությունն այնպիսին է, որ Հովիկ-Ալիկ անզուգական զույգին կցմցված են ինչ-որ մանր-մունր ժողգործիքներ, ովքեր ստիպված են լինելու անհարմար վիճակի մեջ հայտնվել՝քանի որ նրանց անուններն էլ պակաս ուշագրավ պատմությունների մեջ չի հոլովվում: Չի բացառվում, որ վաղվանից դրանք կդառնան մեր հրապարակումների հերոսները:

Օրինակ, ով որ լրատվականի «Պահապան Հրեշտակն» է, ու Գլխավոր հուշարարը, եւ վերջապես ով իր գրպանում ում ինչի համար է պահում, եւ այլն: Որոշ պարզաբանումներից հետո,
խոստանում եմ բացել խաղաքարտեր՝անկախ նրանից, թե դա ում քիմքին դուր չի գա:
Ով չգիտի, թե ում պոչը՝ ում ոտքի տակ է:


Զրույցը՝ Աննա Առաքելյանի 

 

 

Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնմ... Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել ի... Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկ... ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռա... Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծ... Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումն ավարտվ... Եվրամիության երկրները միաձայն կոչ են արել Իսր... Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը լրաց... Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական ... Բագրատ Սրբազանը չի մասնակցի Ոսկեպարում տեղի ... Դեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանությ... եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի վրա, այս պ... Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծ... Կկրճատվի պարտադիր զինվորական ծառայությունից ա... Զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետու... Իրանական անօդաչու թռչող սարքը խճճվել է իրաքյա... Խամենեին է հրամայել հարվածներ հասցնել Իսրայել... Մնացել է երկու մատով բռնելու քարտեզ , ու... Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրա... ՊՆ-ն ծառայողական քննություն կանցկացնի Ուրալնե... Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Երևանում... Ալիևը մի օր կասի` ընդունենք մուսուլմանություն... Այո՛, Ոսկեպարում «Stand up against evil» է` ս... Նիկոլի միլիոնավոր դոլարների "պադավատակայսրութ... Արցախցիների 30-40 տոկոսը պատրաստվում է լքել Հ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
«Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր Կանխել են հնարավոր գաղտնալսումները` հեռախոսների միջոցով «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում անցած շաբաթ տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԶՈՒ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, հանդիպման սենյակ է բերվել մի սարք, բոլոր պատգամավորների հեռախոսները հավաքել ու դրել են այդ սարքի վրա։ Բայց դա ոչ թե խլացուցիչ է եղել՝ հեռախոսային կապն աշխատել է։ Ասում են՝ այդ սարքով կանխել են Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ և տեխնիկական միջոցներ չկան.«Ժողովուրդ» «Փաստաբաններն ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ կալանավորներին բանտից դատարան չեն կարողանում բերել: Օրերս նիստերից մեկով դատավոր Արտուշ Գաբրիելյանն էր զայրացել. «Ամեն անգամ մի պատճառաբանություն եք ներկայացնում՝ մեքենա չկա, բենզին չկա, ուղեկցող անձնակազմ չկա։ Ես արդեն նախարարին պետք է զանգեմ այս հարցով։ Դատական նի Իշխանականներին ու իշխանության ցանկությունները կատարողներին ամեն ինչ կարելի՞ է «Փաստ» օրաթերթը գրում է. 2023 թվականի օգոստոսի 12-ին Կոմիտասի պողոտայի վրա տեղի է ունեցել մահացու ելքով ավտովթար: Եվ, ինչպես պարզվում է, ավտովթարի «հեղինակը» եղել է Հրաչյա Մուշեղյանը: Խոսքը նախկին ՀՔԾ (հիմա՝ hակակոռուպցիոն կոմիտե) քննիչ Հրաչյա Մուշեղյանի մասին է, որը կարճ ժամանակում դարձավ վարչության պետ, ապա թողեց աշխատանքն ու անցավ փաստաբանական գործունեության: Ըստ մամուլի հրապարակումների, Հրաչյա Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մայրն այդ տեսանյութերը ուղարկել է բանտ. մանր... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մորից՝ Աննա Արեւշատյանից բացի, եւս մեկ անձի է մեղադրանք առաջադրվել այդ գործով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել երեխաների հոր հետ կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի, որը եւս մանկապղծության համար է կրում իր պատիժը: Բանն այն է, որ ք
website by Sargssyan