Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ ԶԱՊ Լենինականսկին, ծեծի են ենթարկել օրենքով գող Ալեքսանդր Մակարյանին՝ Ալո-ին
Fnews.am-ին հասած տեղեկությունների համաձայն, մոտ օրերս, Բանգլադեշի գարեջրատներից մեկում, լուրջ «ռազբոռկա» է տեղի ունեցել, որն էլ վերջում ավարտվել է ծեծ ու ջարդով:
Մեզ հասած լուրերի համաձայն, օրենքով գողեր՝ Սուրեն Ավետիսյանը՝ Սուրոն, Գևորգ Մելիքյանը (Օշականցի Գևորիկ), եւ
այլեւս ՀՀ-ում հաստատված «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ նույն ինքը ԶԱՊ-ը, (Զապ Լենինականսկին), ծեծի են ենթարկել ժամանակին ՀՀ-ից արտաքսված օրենքով գող Ալեքսանդր Մակարյանին (Ալո) -ին, զրկելով նրան «օրենքով գողի» տիտղոսից:
Ասում են, կոնֆլիկտը ծագել է գողական աշխարհում՝ Ալո-ի թույլ տված չէպեների պատճառով:
Նույն լուրերի համաձայն, Ալոն այդ հանդիպման ժամանակ չի կարողացել հիմնավոր «աչոտներ»
տալ, իր կողմից թույլ տրված սխալների շուրջ, որին էլ հաջորդել է՝ ծեծ ու ջարդը:
Ավելին, օրենքով գողեր՝Սուրոն, Օշականցի Գեւորիկն ու Զապ-ը Ալոին ուղիղ տեքստով ասել են, որ դատաստանի ժամը հասել է,
եւ որ Ալոի հարցերը այդքանով դեռ չեն ավարտվում: