1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Photo,Video.Համացանց նետված այդ լուրերը՝ ապատեղեկատվության, զրպարտության ու զառանցանքի ժանրից են

Այսօր կայքերից մեկը տեղեկատվություն էր շրջանառության մեջ դրել այն մասին, իբր Արմավիրի մարզի Այգեկ գյուղի մանկապարտեզում երեխաներին կերակրում են ռեստորանի մնացորդներով: 
«Արմավիրի մարզի Այգեկ գյուղի մանկապարտեզի տնօրեն Նելլին, ով Շմայսի կինն է, ինքնատիպ թալանի ձեւ է գտել: Նրա ղեկավարած մանկապարտեզի ծնողները վախեցած ու մտահոգված զանգահարել են մեր կայքին՝ տեղեկացնելով, որ Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի կինն իր ընտանիքին պատկանող, Արգավանդի խճուղու վրա գտնվող «Անգելինա» ռեստորանի սննդի մնացորդներով կերակրում է մանկապարտեզ հաճախող իրենց երեխաներին՝ գրպանելով յուրաքանչյուր ամիս սննդի համար հավաքվող ծնողական գումարները:

«Մեր երեխաների առողջությունը վտանգված է, ոչ ոք համարձակություն չունի այդ խելագար ամուսիների դեմ դուրս գալու համար, մի բան արեք կանխվի, աղաչում ենք …»,- լացակումած ասում էին այգեկցիները: Ահա այսպիսի մի լալահառաչ տեքստ էր լույս ընծալվել լրատվականներից մեկում:

Armenian info-ն, այս առթիվ փորձեց տեղում պարզել, թե ի՞նչ հիմքով, եւ ինչի՞ց ելնելով էր էր համացանցում նման տեղեկատվություն հայտնվել, եւ թե արդյո՞ք ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝Շմայսի տիկնոջ ղեկավարած մանկապարտեզում կարող է նման բան պատահել, թե՞ ոչ: 

Այգեկ համայքնում անցկացված հարցումների ընթացքում, ակնհայտ դարձավ, որ համացանց նետված այդ լուրերը՝ ապատեղեկատվության, զրպարտության ու զառանցանքի ժանրից են, եւ որ իրականության հետ որեւէ կապ ունենալ չեն կարող: 
Այգեկցիներից շատ-շատերը միաբերան նշում էին, որ շատ գոհ են եւ՛ մանկապարտեզի աշխատակազմից, ե'ւ մանկապարտեզի տնօրենից՝ Նելլի Մովսիսյանից, եւ թե նույն ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանից՝մշտապես Այգեկի մանկապարտեզը ուշադրության կենտրոնում պահելու ու սրտացավ վերաբերմունք դրսեւորելու համար: 
Այգեկի բնակիչներից մեկն էլ` ոչ ավել, ոչ պակաս հակադարձեց. «Ուրեմն ով որ տենց լուրեր ա տարածում՝ ինքը սրիկա է , ո ւ զրպարտիչ, կամ ուրիշ ձեւ ասեմ՝ուղղակի կլյաուզնիկ: Շմայսը՝ հիմա էլ, հետո էլ՝ ուր որ լինի. նախ մեր դեպուտատն ա, էդ մարդու տան դռները՝ օրվա 24 ժամը բաց են մեզ համար: Նրա դուռը կողպած չեք տեսնի: Իսկ մեր Նելլի քույրիկը՝ ով նաեւ մեր Այգեկ համայնքի մանկապարտեզի տնօրենն ա, մարդ ա ՝մեծատառով.սրտացավ, շնորհքով, բարի ու կամեցող: Տիկին Մովսիսյանը՝ մեր երեխեքի վրա ընենց ա դողում ու նենց ուշադրություն ու ցուցաբերում, որ խոսքերով չեմ էլ կարող նկարագարել: Ինքը բառիս բուն իմաստով՝ մարդ ա, ում բոլորը շրջապատում մեծ հարգանքով են վերաբերում: Նրա պես սրատացավ տնօրեն, դժվար էլ ՝երկրորդը գտնեք: Իսկ էդ էշություններն ու սուտ լուրերը որ գրում են մեր տիկին Մովսիսյանի մասին՝ծայրից ծայր սադրանք ա, ու զրպարտություն: Մտեք՝տեսեք ինչ մաքրություն, ինչ կարգապահություն, ու ինչ մթնոլորտ ա տիրում մեր Այգեկի մանկապարտեզում: Հենա միջոցառում ա. ծնողներն էլ ներսում են՝ մանկապարտեզում գնացեք- հարցրեք կիմանաք, ով ա մեր հարգարժան տիկին Մովսիսյանը»:

Այպես էլ արեցինք. Շարժվեցիքն Այգեկ համայնքի մանկապարտեզի ուղղությամբ, ուր առաջինը, որ աչք էր շոյում, մանկապարտեզի մաքրությունն էր:

Նույն մթնոլորտը առկա էր նաեւ պատերի ներսում, ուր իսկապես երեխաների համար ապահովված էին բոլոր անհրաժեշտ պայմանները: 
Իսկ մանկապարտեզի դահլիճում, ուր ծնողները միջոցառման առիթով էին այտեղ հավաքվել, տեղեկանալով, որ լրագրող է այցելել մանկապարտեզ, մեկը-մյուսին հերթ չտալով, միանգամաից բոյկոտ արեցին՝այսօր մամուլում տեղ գտած զրպաարտչական ու սուտ հրապարակման առթիվ, ասելով, որ այդ տեսակ լուրեր հորինողները՝ուղղակի ստի ու կեղծիքի մեջ ապրողներ են, այդքան բան: 
Ներկաներից՝ գրեթե բոլորը մեկ առ մեկ ներկայացրեցին Այգեկ համայնքի մանկապարտեզում տիրող ջերմ ու մրադկային մթնոլորտի, իրենց երեխաների առօրյայի, ու մանկապարտեզի անց ու դարձի մասին՝նշելով, որ Այգեկի մանկապարտեզում իրենց երեխաները նախ եւ առաջ, ամեն օր թարմ սնունդ են ուտում, երկրորդ՝ շատ գոհ են աշխատակազմից ու հատկապես տիկին Նելլի Մովսիսյանից, ով լավագույն մարդու, ու ղեկավարի օրինակ է: Շատերն էլ, նկատեցին, որ այդ սադրանքը գուցե ուղղված է նաեւ իրենց պատգամավորի՝Առաքել Մովսիսյնաի՝ Շմայսի դեմ, ում հարգում են բոլորը: 
Տնօրեն Նելլի Մովսիսյանն էլ, ով արդեն տեղյակ էր տարածված լուրի մասին, հավաստիացրեց, որ այն իրականության հետ ոչ մի կապ չունի, եւ իր պատվից ցածր համարեց՝ նման լուրերին անդրադարձ կատարելն ընդհանրապես:

Ի դեպ, մեզ հաջողվեց կապ հաստատել նաեւ Այգեկի մանկապարտեզի մատակարարի հետ, ով տեղեկացրեց, որ ինքն իր ձեռքով ամեն անգամ տեղ է հասցնում մանկապարտեզին անհրաժեշտ թարմ սնունդը , որի համար ինքն անձամբ պատասխանատվություն է կրում: 

Այգեկ գյուղի մանկապարտեզի տնօրեն Նելլի Մովսիսյանը , մեզ ներկայացրեց նաեւ մթերքի առաքման հաշիվ-ապրանքագրերի թղթապանակը՝ ձեռք բերված մթերքի ցանկերով:
Ինչ վերաբերում է ռեստորանին, նա չհերքեց դրա գոյությունը: Նշեց, որ տեւական ժամանակ այն չի գործել եւ ընդամենը վերջերս է վերաբացվել: Ավելացրեց նաեւ, որ այսօր ժողովրդի սոցիալական պայմաններն այնպիսին են, որ միջոցառման ավարտից հետո նրանք, որպես կանոն, իրենց հետ տանում են մնացած ուտելիքը:
«Ես ուզում եմ իմ լուման ունենալ՝մեր ապագա սերնդի դաստիարակման, ու լավ մարդ դառնալու գործում, ի՞նչի մասին է խոսքը: Պարզապես ամոթ է, չի կարելի »,- ասաց Նելլի Մովսիսյանը:

Մակրոնը կրկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Էդգար Էլբակյան. Վահե Իհսանին չփրկեցին ո՛չ թու... Պորտուգալիայում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամ... Մենք ամեն ժամն ու վայրկյանը պատրաստ պետք է լի... Դավիթ Տոնոյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձ... Այս իշխանությունը շատ զիջումների է պատրաստ. Հ... Covid-19-ի նոր շտամով պայմանավորված` մի շարք ... Ոճային մայրիկ․ Քրիստինե Պեպելյանի լուսանկարը ... Գուրգեն Սարգսյանի ու իր դիրքի կռվից հետո մեր ... Պատերազմի հերոսներների մասնակցությամբ ու Հայկ... ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ VS ԳԱՐԵԳԻՆ Բ. Առաջիկայում ս... ԱԱԾ-ի կողմից հովանավորվող դասալիքի մայրը՝ ՇՊՀ... Իսկ ամենաուժեղ քայլը շախմատում հարվածն է շախմ... Մաքուր խիղճը չի վախենում.ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Մ... Չի բացառվում, որ կձերբակալվի նաեւ "Գնթունիք" ... ՌԴ խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը ... Քրեական օրենսգրքում կրկին փոփոխություններ կլի... ԻՆՉ ԿԱ ԱՅՍՕՐՎԱ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ Մ... Ադրբեջանցի ներկայացած հայը, որը շահագործել էր... Բա ընտրությունների ժամանակ միավորվեիք, հիմա ի... Հայաստանի նոր օրակարգը. Արմեն Գեւորգյան Արցախցու մեջքը ՀՀ-ի դիրքորոշումն է կոտրել, ոչ... Դու ուժեղ ես, դու իսկական Հերոս ես,դու Սասուն... Բերման են ենթարկվել օրենքով գողեր եւ հայտնի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... ՁԱՅԱՆԳՐՈՒԹՅՈՒՆ. «Չես մարսելու Գայանե, եթե սեն... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Թարմացված(18+) Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ... ՆԱՎԱԿ ՃՈՃՈՂԻ ԾԵԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ՝ՔՐ.ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆ... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված ՌՈ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ ... Եթե բնակչությունը իմանա մեր կորուստների մասին...
Պատրոն Դավիթի գործը քնեցվում է, արհեստականորեն ձգձգվում «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) հետ կապված քրեական գործը, կարծես, տեղից չի շարժվում: Իրավաբանական հանրույթի շրջանում կարծիք կա, որ գործը քնեցվում է ու արհեստականորեն ձգձգվում: «Փաստի» հետ զրույցում Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը համաձայեց նման դիտարկումների հետ: «Այդ մասով չեմ կարող անհանգստություն չհայտն Երևանում ռազբորկայի են պատրաստվել օրենքով գող Զապը, Մոսկվայի Արամչոն եւ այլք. բոլորը բերման են ենթար... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ ոստիկանությունը պաշտոնապես հաղորդագրություն տարածեց, որ ծավալուն օպերատիվ միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություններ էին ստացել, որ, այսպես ասած, քրեական հեղինակություն համարվող մի քանի անձ նոյեմբերի 16-ին պատրաստվում են պարզաբանումների համար հանդիպել։ Հավաստի տվյալներ կային նաեւ, որ նրանք ապօրինի զենք-զինամթերք ունեն, եւ հնարավոր է, որ պարզաբանումներն ավարտվեն զինված բախ «ՀՐԱՊԱՐԱԿ». Ո՞Ր ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԴԵՍՊԱՆ Մենք հարցում էինք արել ԱԳՆ, թե որ երկրներում Հայաստանն այս պահին չունի նշանակված դեսպան` պաշտոնը թափուր է։ Մեզ պատասխանել են. «Դեսպաններ նշանակված չեն հետեւյալ դիվանագիտական ծառայության մարմիններում՝ Ղազախստանում, Ինդոնեզիայի Հանրապետությունում, Իսրայելի Պետությունում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրաքի Հանրապետությունում եւ Եվրոպայի խորհրդի ՀՀ մշտական ներկայացուցչությունում»։ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունները կասկածվում են պատվաստման կեղծ տեղեկանքներ տալու մեջ Քաղաքացիներին կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տրամադրվել «Նատալի ֆարմ»-ում և «Աստղիկ» բժշկական կենտրոնում, հայտնում է Shamshyan.com-ը։ Նշենք, որ ընկերությունները պատկանում են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։   Նշվում է, որ Երևան քաղաքում գործող «Նատալի ֆարմ» և «Աստղիկ» բժշկական Սիփան Փաշինյանը՝ Ուկրաինայի լավագույն բուքմեյքեր «Ժողովուրդ» թերթը գրում է. «2018թ. դեկտեմμերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, Տավուշի մարզում ամենամեծ թվով քվերներն էր ստացել: Սակայն 2021թ. հունիսի 20-ին կայացած ԱԺ ընտրություններին նա չմասնակցեց, կարծես թե Սիփան Փաշինյանը ընդհատակ է անցել:   Իջեւան քաղաքում տեղեկություն էր տարածված, թե Սիփան Փաշինյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում
website by Sargssyan