Պարզվեց, որ էս ամեն ինչն անլուրջ էր. Ա. Ներսիսյան հերքում է ժողովրդի կողմը անցնող առաջին ոստիկանին 10 000 դոլար տալու մասին լուրը
Ֆեյսբուքյան օգտատեր Արա Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում կատակ է համարել այն հայտարարությունը, ըստ որի՝ առաջին ոստիկանը, որը կանցնի ժողովրդի կողմը, կստանա 10 000 դոլար, հաջորդները` երկու հազարական դոլար:
«Լրատվականները կյանքս կերան։ Կարճ ասեմ։ Ժող ջան, պարզվեց, որ էս ամեն ինչը անլուրջ էր։ Համարենք, որ մարդիկ ապրիլի 18-ը ապրիլի 1-ից չեն տարբերում։ Էլ չգրեք, չզանգեք»,-գրել է նա:
Ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում Արա Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.
«Նոր հայտնեցին։ Արտասահմանի մեր հայրենակիցները ակցիա են ուզում անել։ Հիմա զբաղված են դրամահավաքությամբ։ Երբ առաջին միլիոն դոլարը հավաքվի, ակցիան կսկսեն։ Ակցիայի մասին։ Առաջին ոստիկանը, որը կանցնի ժողովրդի կողմը, կստանա 10 000 դոլար, հաջորդները՝ երկու հազարական դոլար։ Սպասենք»:
Այս մասին հայտարարվել էր նաև այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ: