«Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագիկ Ծառուկյանը, Արա Բաբլոյանը, եւ այլոք
Այսօր, խորհրդարանում «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ելույթի ժամանակ, տեղի տվեց «Բանանի արքա» , ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը, ով ձեռք ու ոտքով ինչ որ բան էր ուզում ասել Սասուն Միքայելյանին:
Այդ ընթացքում, պատգամավոր Միքայելյանը արձագանքեց. թե վերջացնի ելույթը՝ հետո կխոսեն:
Իսկ երբ Ելք» խմբակցության պատգամավորը ավարտեց ելույթը, Միհրան Պողոսյանը կայծակնային արագությամբ փորձեց դուրս գալ դահլիճից՝ շտապելու հարցերը պարզել ընդդիմադիր պատգամավորի հետ:
Նույն պահին, գործին խառնվեց ՀՀԿ-ական արսենալը, անգամ միջամտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը :
Ի դեպ, նույն պահին Միհրանին փորձեցին այսպես ասած «բռնել» «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Այդ թվում նաեւ «Ծառուկյան» դաշինքի ու ՀՀԿ-ի երիտասարդ պատգամավորները:
Ի վերջո, հաջողվեց Միհրան Պողոսյանին հանդարտեցնել եւ հասկացնել, որ չի կարելի առանց այն էլ լարված իրավիճակը սրել: