Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ կլինեմ Ձեր կողքին, որպիսի միահամուռ ուժերով մասնակցենք մեր քաղաքի զարգացմանը
Սիրելի իմ համաքաղաքացի Էջմիածնեցիներ,
Ես՝ Արթուր Ասատրյանս, անձամբ ճանաչում եմ Արտակ Սերգոյանին, դեռևս նրա մանուկ հասակից։ Արտակը մեծացել է իմ աչքի առաջ, և այսօր նա գտնվելով Բելգիայում, իր շնորհքով ոչ միայն դարձել է հաջողակ բիզնեսմեն,այլ իր հայրենասիրական գործողություններով վայելում է մեր հազարավոր հայրենակիցների հարգանքը:
Բոլորն են տեղյակ մեր Սուրբ քաղաքի հանդեպ իմ հոգատար վերաբերմունքի մասին, որի անունը բարձր եմ պահել ամբողջ աշխարհում:
Հենց դրանով է պայմանավորված, որ շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ կլինեմ Ձեր կողքին, որպիսի միահամուռ ուժերով մասնակցենք մեր քաղաքի զարգացմանը:
Հարգանքով՝
Ձեր Համաքաղաքացի՝
ԱՐԹՈՒՐ ԱՍԱՏՐՅԱՆ