Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ
Fnews.am-ին հասած տեղեկությունների համաձայն ` ՀՀ փոխոստիկանապետի առավել հավանական թեկնածուների շարքում հոլովվում է Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանի (Ժարիտ Գրիշ ) անունը :
Մեզ հասած տեղեկությունների համաձայն Գրիշա Սարգսյանի նշանակումը սարերի ետևում չէ , քանի որ համակարգի և հանրության շրջանակներում նա լուրջ , պրոֆեսիոնալ , բանիմաց և պատրաստված կադրի համբավ ունի : Նրան ճանաչողներից շատերը , ինչպես նաև ոստիկանական համակարգին մոտ կանգնած պրոֆեսիոնալներից շատերը խոստովանում են, որ Գրիշա Սարգսյանն ունի իրական ոստիկանի համբավ և մշտապես աշխատել է մեծ նվիրումով և պատասխանատվությամբ:
Աննա Առաքելյան