1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

էդ ո՞վ չգիտեր, որ «օձն իր պորտով» չէր կարող մտնել Մանվելի տարածք ու զինվորի «փայ» տուշոնկան պահեստավորեր Մանվելի ամառանոցում...

Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորների միության նախագահ Մանվել Գրիգորյանը կասկածյալի կարգավիճակում ներգրավվելուց հետո տվել էր համապատասխան ցուցմունքներ:

Պատգամավորի պաշտպան Կարո Քամալյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ Մանվել Գրիգորյանը ցուցմունք է տվել և հայտնել, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ ինքը որևէ առնչություն չունի:
«Նա հայտնել է, որ որևէ առնչություն չունի նշված ապրանքների հետ և իր համար զարմանալի է, որ այդ ապրանքներն իր սեփականության իրավունքով տարածքում են հայտնաբերվել: Իր ցուցմունքում նա նաև ավելացրել է, որ նշված տարածք ինքն այցելում էր հազվադեպ` տարին 2-3 անգամ»,- ասել է պաշտպան Քամալյանը:

Շատ հետաքրքիր է, թե մարազմատիկ ժանրի մեջ տեղավորվող այս պնդումները, ի՞նչ կերպ են ծագել «մերօրյա Բազազի » ՝ազգային խայտառակություն Մանվելի գլխում:

էս ի՞նչ Գյուլնազ տատի հեքիաթներ են պատմում մեզ, մանվելներն ու մանվելապաշտները. էդ ո՞վ չգիտեր, որ «օձն՝ իր պորտով» չէր կարող մտնել Մանվելի տարածք....ու զինվորի «փայ» տուշոնկան պահեստավորեր Մանվելի ամառանոցում...

Էդ.ո՞ր մի առյուծի սիրտ կերածն էր գլխից ձեռք քաշել` նման բան անելու. շատ լավ իմանալով, որ անձամբ ինքը՝ «տուտժե» թարմ կեր կդառնար Մանվելի գազանների համար:

Մարդիկ տարիներ շարունակ, Էջմիածին քաղաքում չեն կարողացել նույնիսկ պետական փողոցների արգելապատնեշները «հաղթահարել» ու հանգիստ խղճով տանից դուրս գալ՝ չիմանալով, թե մանվելական «մարդակերներից» ու սափրագլուխներից , ճանապարհին որին կարող է պատահաբար հանդիպեն…
Կա՞ր էս երկրում մի մարդ, որ չիմանար այն դառը ճշմարտության մասին, որ Էջմիածնի Տերը՝ «աչքը տուշոնկի մեջ մնացած» Մանվելն էր…

Ինչի՞ մասին է խոսքը, ա՛յ խելոքներ: Գոնե ամոթ, աբուռ ունեցեք:

Ու հեքիաթներն էլ ՝կողքի սենյակում պատմեք....

Հ. Գ 


Իսկ հատուկ լավ չհասկացողների, ու Մանվելի «հարճերի» համար, մի քանի հարց եմ ուզում հնչեցնել.

 

Ճի՞շտ է արդյոք, որ Մանվել Գրիգորյանը, տարիներ շարունակ կամայականորեն փակել է Սպանդարյան փողոցի մի մասը: Այն արգելված գոտի է եղել վարորդների համար: Քանի որ այդ փողոցում է գտնվել նրա սեփականությունը հանդիսացող՝ Գրիգոր Լուսավորիչ համալսարանը:

Արդյո՞ք քաղաքի գլխավոր պետավտոտեսուչի անմիջական մասնակցությամբ երկկողմանի փողոցի մի հատվածը փակած է եղել արգելաձողով, ու վրան էլ դված է եղել մուտքն արգելող նշան: Փողոցի փակման մասին որևէ որոշում, կարգադրություն կամ ցուցում, ասում են, որ ոչ մի ատյանում այդպես էլ չի հայտնաբերվել:

Ճի՞շտ չէ արդյոք, որ Էջմիածնի փակ փողոցի վրա գտնվող ծառուղին կանաչապատվել, գեղեցկացվել, լուսավորվել է, բայց, դրանից բնակիչները գրեթե չեն օգտվել, քանի որ ծառուղին քաղաքում հասկանալի պատճառներով հայտին է եղել Սարսափի պուրակ անունով:


Ճի՞շտ է, որ երկար ու ձիգ տարիներ, փակված են եղել Մանվել Գրիգորյանի տուն տանող փողոցների հատվածները։


Ճ՞իշտ է, որ Էջմիածնի Ալավերդյան փողոցում, ուր 2004 թվականից բնակություն է հաստատել Մանվել Գրիգորյանը, մահվան թափորի երթն անգամ արգելված է եղել: 


Եթե այսքանը ճիշտ է, ուրեմն լավ կանեք ձայններդ կտրեք, ու հասարակության աչքին քիչ երեւաք… 


Քիչ ա մնում ասեք. «տուշոնկեն ավտոյի մեջ ասել ա.Մանվելի ամառանոցի մոտ պահեք՝ իջնենք»: 


Լավ, Ձեր ամոթի սահմանը որտե՞ղ է. չնայած, որ ամոթ ունենայիք՝վաղուց …
Ի դեպ, Մանվելի Նազիկը, ով քաջարի ամուսնու ձերբակալությունից եւ իր ինքասպանության մասին տեղեկություններ պտտվելուց հետո, անմիջապես «լայվ մտավ», ուզում եմ եւս մեկ անգամ հարցնել. 
Կարող եք բացատրել, թե ինչի՞ վրա էիք այդքան հրճվում, եւ ի՞նչ առիթով էիք այդքան ուրախ ու զվարթ: Ձեր անփառունակ «վախճանի », Ձեր՞ թշվառության, թե՞ ագահության վրա:
Ակամայից հիշեցի հայտնի ասույթը. ասում են՝ագահ մարդն ու իր ագահությունը այնքան անկուշտ են, որ իրար ձեռքից էլ են պատառ փախցնում…

 

Գայանե  Զարգարյան 

Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա... Google քարտեզը արդեն Տավուշի մի հատվածը ադրբե... Տավուշի իրավիճակով պայմանավորված՝ փոխել են դե... Արցախից հետո այսօր Տավուշն է, ՀՀ գործող վարչա... Գյուղացիները թույլ չեն տվել Ոսկեպարի եկեղեցու... Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan