1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Պատասխանը եղել .է սպառնալիքը, որ եթե շարունակեմ հետ պահանջել այդ գումարները, կսպանի ինձ.Վարդգես Հովակիմյանը՝Ալիկ Սարգսյանի մասին

Հարգելի նախագահ, 2010թ. հուլիսի 14-ից հետո, երբ ինձ առաջարկվեց մարզպետի պաշտոնից ազատվելու դիմում գրել, Ձեր կողմից եղավ խոստում ինձ նոր աշխատանքով ապահովելու մասին (որը մինչև օրս չի կատարվել): Ահա այդ օրվանից 8 տարի շարունակ փորձում եմ արժանանալ Ձեր ընդունելությանը, բայց ապարդյուն: Իմ նկատմամբ դրսևորված անարդարության պատճառը այդ ժամանակ ՀՀ ոստիկանապետի պաշտոնը թյուրիմացաբար զբաղեցնող Ալիկ Սարգսյանն էր: Այդ կաշառակեր, ոստիկանի անունը արատավորող անձը իմ նկատմամբ շինծու մեղադրանք ներկայացրեց և քրեական գործ հարուցեց բացառապես իմ ունեցվածքին տիրանալու նպատակով, ինչը նրա համար սովորական վարքագիծ է: Հետագայում կարողացա դատարանում ապացուցել իմ անմեղությունը և վերականգնել բարի համբավը, բայց այդ ստահակը մինչև օրս չի արժանացել համարժեք պատժի: Ուզում եմ, որ իմանաք՝ 2011թ. հոկտեմբերի 19-ից մինչև 2013թ. մայիսի 3-ը ձգվող դատավարության ընթացքում մասնակցել եմ 54 դատական նիստերի, որը հոգեբանական և բարոյական մեծ ողբերգություն էր իմ և ընտանիքիս անդամների համար: Մինչդեռ այդ ընթացքում Ալիկ Սարգսյանը զբաղեցնում էր ՀՀ Ոստիկանապետի պաշտոնը, այնուհետև նա հայտնվեց ԱԺ-ում՝ ղեկավարելով ՀՀԿ Արարատի մարզային կառույցը, խայտառակելով ինչպես օրինականության ապահովմանը կոչված ոստիկանությունը, այժմ էլ երկրի օրենսդիր իշխանությունը:

Պարոն նախագահ, ես Ալիկ Սարգսյանին խոստացել եմ, որ չեմ ներելու նրա կողմից ինձ պատճառած ոչ միայն բարոյական, այլ նաև նյութական վնասի համար, և պարտադրելու եմ, որ նա վերադարձնի այն, ինչ արդարացիորեն պատկանում է ինձ: Պարզաբանեմ, թե ինչի մասին է խոսքը: Որոշ անձինք տեղյակ լինելով իմ և Ալիկ Սարգսյանի մտերիմ հարաբերությունների մասին՝ դիմել էին ինձ, որ միջնորդեմ իրենց ոստիկանական համակարգում աշխատանքի տեղավորման համար: Երկու դեպքում ես ընդառաջել եմ այդ խնդրանքներին: Քանի որ Ալիկ Սարգսյանը աշխատանքի տեղավորման որևէ գործ չէր անում առանց կաշառքի, ևս նրան եմ փոխանցել այն գումարները, որոնք նա պահանջել է աշխատանքի խնդրատուներից: Ավելին, կաշառքի չափը նշելիս նա հստակեցնում էր, թե գումարի որ մասն է տալու Ձեզ՝ որպես նախագահի բաժին, և որն է պահելու իրեն: Ի դեպ, եթե հավատալու լինենք այս թալանչի ոստիկանապետին, գումարի մեծ մասը նա հանձնում էր Ձեզ: Մի դեպքում էլ նա ինձանից գումար խնդրեց Ձեզ նվեր անելու համար: Նրա վարորդը եկել է իմ տուն և տարել գումարը: Պարոն նախագահ, անձնական զրույցի ժամանակ պատրաստ եմ նշել այն մարդկանց անունները, ում համար միջնորդել եմ Ալիկ Սարգսյանին, և այն գումարների չափը, որ նրանց կողմից փոխանցել եմ Ալիկ Սարգսյանին:

Լինելով էությամբ ստահակ և պատվազուրկ՝ Ալիկ Սարգսյանը նույնիսկ գումարը վերցնելուց հետո չէր կատարում իր ստանձնած պարտավորությունները: Նա մեկ խոստանում էր աշխատանքի տեղավորման հրամանը տալ երկու օրից, սպասել ևս մեկ շաբաթ, և այդպես՝ մինչև նրան արդարացիորեն ազատեցիք զբաղեցրած պաշտոնից: Դրանից հետո գումար տվողները որպես միջնորդ սկսեցին անհանգստացնել ինձ, և ես, որպես արժանապատիվ մարդ, վերադարձրի այն գումարները, որոնք փոխանցել էի Ալիկ Սարգսյանին: Տարբեր մարդկանց միջոցով և նրան ուղղված նամակներով պահանջել եմ, որ վերադարձնի այդ գումարները, և միակ պատասխանը եղել է սպառնալիքը, որ եթե շարունակեմ հետ պահանջել այդ գումարները, կսպանի ինձ: Չնայած գումարը չի վերադարձրել, սակայն վերադարձրել է ինձնից ստացած նվերները և Արարատի մարզպետի ոսկե մեդալը: Մի քանի անգամ փորձել եմ անձամբ հանդիպել Ալիկ Սարգսյանի հետ: Զանգահարել եմ, sms-ներ եմ գրել, տարբեր մարդկանց միջոցով լուրեր եմ ուղարկել, առաջարկելով՝ արի նստենք դեմ առ դեմ, իրար աչքերի նայելով խոսենք, սակայն մերժում եմ ստացել: Միայն վերջերս նրա ազգականներից մեկը առաջարկում էր փոքր գումար վճարել՝ պայմանով, որ ես մոռանամ Ալիկ Սարգսյանի չարագործությունների մասին: Իմ պատասխանը եղել է շատ հստակ. ինքը պետք է վերադարձնի այն գումարը, որը ստացել է ինձանից:

Պարոն նախագահ, Ալիկ Սարգսյանը ոստիկանության համակարգում երբևէ աշխատած ամենակոռումպացված պաշտոնյան է, Արարատի մարզի ամենահարուստ մարդը: Նրա կուտակած հարստության և կարողության համեմատության մեջ ոչինչ է անգամ Հովիկ Աբրահամյանի ունեցվածքը: Դժվար է գտնել մեկ այլ մարդու, ով այդքան սեփականության վկայական ունենա՝ շենքեր, շինություններ, գյուղնշանակության հողեր, ավազի, տրավերտինի և այլ հանքավայրեր, խանութներ ու հասարակական սննդի օբյեկտներ: Ալիկ Սարգսյանին է պատկանում Երևան-Երասխ ավտոճանապարհի տարբեր հատվածներում գտնվող 77 հեկտար հողատարածք, Ալիկ Սարգսյանին է պատկանում Արտաշատի շուկան, Ալիկ Սարգսյանին է պատկանում «Նոր Արտաշատ» ռեստորանը, Ալիկ Սարգսյանին է պատկանում «Արաքս» հանրախանութը, Ալիկ Սարգսյանին է պատկանում 11 գազալցակայան, որոնցից 7-ը՝ ամբողջությամբ, ևս 4-ը՝ մասնակի, Ալիկ Սարգսյանին են պատկանում Երևանի կենտրոնում գտնվող Այգեստան 3-րդ փողոց 8/2 շենքի 6-րդ և 9-րդ հասցեներում գտնվող բնակարանները: Այս բնակարանները Սարգսյանը բաժանել է երկու մասի՝ քիչ գույքահարկ վճարելու համար: Այդ բնակարանները Սարգսյանը ձեռք է բերել «ՄակրոԵրևան» հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունից. 6-րդ բնակարանը նա ձեռք է բերել Արմեն Վլադիմիրի Հայրապետյանից, ով այդ ժամանակ «ՄակրոԵրևան»-ի տնօրենն էր, իսկ 9 հասցեի բնակարանը՝ տնօրենի պաշտոնում Հայրապետյանին փոխարինած իր վարորդ Ազատ Լյուդվիգի Մայիլյանից:

«ՄակրոԵրևան» հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունը, որը գրանցվել է 23.04.1997թ., ստեղծվել է Ուրուգվայի դեսպանատուն կառուցելու համար: Իր ստեղծման ամբողջ ընթացքում զբաղվել է կեղծիքներով: 22.10.2014թ.-ից ընկերության տնօրեն է դարձել Սարգսյանի վարորդ Ազատ Մայիլյանը՝ պետությանը և Երևանի քաղաքապետարանին չվճարելով հսկայական գումարներ: Ալիկ Սարգսյանին է պատկանում ք. Երևան կենտրոնում Թումանյան փողոց 9 շենք 23 բնակարանը, որը նա անվանում է բունկեր: Ալիկ Սարգսյանին է պատկանում առանձնատուն Ծաղկաձորում, որը նա կառուցել է ոստիկանապետ աշխատած տարիներին, Ալիկ Սարգսյանին է պատկանում Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի առանձնատունը՝ իր երեք մասնաշենքերով, որը ևս կառուցվել է ոստիկանապետ աշխատելու ընթացքում: Ալիկ Սարգսյանին է պատկանում Կանաչուտ գյուղի երկհարկանի առանձնատունը, Ալիկ Սարգսյանին է պատկանում Կանաչուտ գյուղի գյուղնշանակության հողերի 27 տոկոսը, Ալիկ Սարգսյանին է պատկանում Ամիրյան 9 հասցեում գտնվող «Սամսունգ» ֆիրմային խանութը, Ալիկ Սարգսյանին է պատկանում Այգեստան 3 հասցեի «Նոնա» խանութը, Ալիկ Սարգսյանը Երևանի Հանրապետական ծննդատան համասեփականատերն է, Ալիկ Սարգսյանին է պատկանում Բագրատունյաց փողոցի «Նոնա» խանութը, Ալիկ Սարգսյանին է պատկանում ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գտնվող ռեստորանային համալիր, որը աշխատեցնում է իր մտերիմ ընկեր Ժորիկը, Ալիկ Սարգսյանին է պատկանում Մասիսի տարածաշրջանում գտնվող ձկնաբուծարանը՝ 15 հա տարածքով: Արաքս գետի ափին գտնվող Ալիկ Սարգսյանին պատկանող ավազի հանքավայրի սխալ շահագործման արդյունքում խախտվել է հայ-թուրքական սահմանը, ինչի արդյունքում Հայաստանը ունեցել է տարածքային կորուստներ, քանի որ սահմանը անցնում է գետի մեջտեղով (Հայաստանի տարածքից ավազը արդյունահանելով՝ հետի հունը տեղափոխվում է դեպի տարածք): Քանի որ ժամանակին եղել եմ կադաստրի աշխատակից, իմ տրամադրության տակ է գտնվում Ալիկ Սարգսյանին փաստացի պատկանող 173 սեփականության վկայական:

Պարոն նախագահ, Ալիկ Սարգսյանի մարզպետ աշխատած ժամանակ պետբյուջեից 400 մլն դրամ գումար է հատկացվել Արարատի մարզպետարանի շենքի հիմնանորոգման համար, սակայն այդ գումարից շենքի վրա փաստացի ծախսվել է 15 մլն-ը: Մնացած գումարով նա կառուցել է «Նոր Արտաշատ» ռեստորանը: Մարզպետարանում վերանորոգման աշխատանքներ են կատարվել իմ մարզպետ աշխատած ժամանակ, երբ կապիտալ վերանորոգվել են շենքի առաջին և երկրորդ հարկերը, ինչպես նաև բոլոր հինգ հարկերի սանհանգույցները: Մարզպետ Էդիկ Բարսեղյանի շնորհիվ փոխվել են շենքի պատուհաններն ու ջեռուցման համակարգը, իսկ մարզպետ Արամայիս Գրիգորյանը մուտքի մոտ տեղադրել է արգելափակիչ:

Պարոն նախագահ, կրկին խնդրում եմ անձնական հանդիպում, որի ընթացքում պատրաստ եմ ներկայացնել Ալիկ Սարգսյանի հանցավոր կերպարը ամբողջացնող ավելի ընդգրկուն փաստեր:

Հ.Գ. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Ալիկ Սարգսյանին որպես նվեր հանձնեց 888ii88 պետհամարանիշները: Այսպես կոչված՝ գոլդ համարանիշները վաճառվում են, և դրանց վաճառքից գոյացած գումարը փոխանցվում է պետբյուջե: Նշված պետհամարանիշի արժեքը 8 մլն դրամ է: Ո՞ւմ որոշմամբ է պետությանը նման խոշոր չափի վնաս պատճառվել, կամ այդ ո՞ր ծառայությունների համար է նրան նման արժողության նվեր մատուցվել:

 

25.06.2018թ., հարգանքներով՝ Վարդգես Հովակիմյան

Եթե Հայաստանն ու դրա դատական համակարգն այն են... Նոր ուշագրավ մանրամասներ ոստիկանական բաժանմու... Ժամանակն է մտածել՝ արդյո՞ք մենք պատրաստ ենք Ա... ՌԴ-ից բերված Covid-19-ի շարժական լաբորատորիան... 150 մլն դրամ. կորոնավիրուսով պայմանավորված՝ ք... Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքով քաղաք... «Իհարկե, մեր իշխանությունները չեն ներկայաց... «Դիմում եմ ՀՀ ոստիկանապետին». Անի Սամսոնյան Հայկական դուդուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել... Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վար... VIDEO.Ստիպում էր՝ գրեմ, որ ես եմ կատարել գողո... Կա քաղաքական որոշում, չլիցենզավորված տաքսիներ... Պատգամավոր Անի Սամսոնյանի՝ հանցագործության մա... Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ծառայակց... «Մշակույթի ոլորտի աշխատողները վարձատրության խ... «9 անձի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհե... ԱՆ խոսնակը՝ «Նորք» ինֆեկցիոնի մոդուլային ընդո... «Եթե մտովի մեր հոգեբանական դիմադրողականությու... «Այսօր մեր երկրի ամենառաջատար շարժիչ ուժը, սո... Այցելելու ենք մի շարք մարզեր և փորձելու ենք ի... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու գործո... ԱՄՆ-ում ձերբակալվել Է Չինաստանի համար Covid-1... «Հեղափոխության պահապանների» դեմ քրեական գործ ... Կորոնավիրուսից մահացածը Մարալիկի բնակիչ էր. ն... Իրանում կորոնավիրուսի դեպքերի ապրիլի 6-ի տվյա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանի՝Քանաքե... Ինչո՞ւ ոչ մեկի բերանը չի բացվում, որ ասեն՝ Սե... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք...
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը. #Корреспондент Մարտի 26-ի առավոտյան աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 472.076 դեպք՝ համաձայն Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալների։ Ըստ այդմ՝ մահացել է 21 308 մարդ: Ապաքինվածների թիվը կազմում է 114 870: Կորոնավիրուսի վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Նշենք, որ Իտալիան մնում է մահացության բարձր ցուցանիշով առաջին երկիրը, որտեղ մահացել է 7 503 մարդ: Իտալիային «Ոչինչ փո­խել չենք կա­րող, ան­հիմն վա­խե­նա­լու փո­խա­րեն ավե­լի լավ է վեր­լու­ծենք մեր կյան­քը». «Փ... «Փաստ» օրաթերթը գրում է Գիշերը քնեցինք, իսկ առավոտյան արթնացանք ոստիկանական մեքենաներից հնչող հայտարարությունների ձայներից՝ տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մնացածը բոլորդ էլ գիտեք, և հուսով ենք՝ հետևում եք տանը մնալու կոչերին: Տանը մնալ, իհարկե, պետք է, դա այս օրերին ուղղակի անհրաժեշտություն է մեզ պատուհասած փորձությանը հնարավորինս արագ հրաժեշտ տալու համար: Բայց ինչպե՞ս անել, որ այս ընթացք «Հետհամաճարակային աշխարհում զգուշավորությունը երկար ժամանակ զգացնել է տալու իրեն». Նորայր Նորիկյան Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս համաճարակի հետևանքով փոխվելու է աշխարհի տնտեսական քարտեզը, ինչպես նաև պետությունների և մարդկանց հնարավորությունները:     Հետհամաճարակային աշխարհում զգուշավորությունը երկար ժամանակ զգացնել է տալու իրեն:     Մարդիկ այլ կերպ են պլանավորելու իրենց աշխատանքը և որակապես նոր ռազմավարությամբ են առաջնորդվելու՝ հաշվի առնելով ին Չինաստանում #COVID_19 կորոնավիրուսի պատճառով 5 մլն մարդ կորցրել է աշխատանքը. #SCMP Չինաստանի պետական վիճակագրական բյուրոյի տվյալների համաձայն` փետրվարին քաղաքային բնակչության գործազրկության մակարդակը հասել է 6,2%-ի՝ գրանցելով երկրի համար ռեկորդային բարձր ցուցանիշ: Macquarie Group-ի տնտեսագետ Լարի Հունի խոսքով, վերջին երկու ամսվա ընթացքում չինացիների մեծ մասը կորցրել է աշխատանքը: Այս մասին գրում է South China Morning Post-ը: «Ըստ պաշտոնական տվյալների՝ տարեվերջին Չինաստանի քաղաքներում աշխատում էր 4 Չի բացառվում, որ ԱԱԾ բացահայտած՝ սպանությունների պատվերի գործով հարցաքննության կանչվի «օրենքով գող»... «Ժողովուրդ» թերթը գրում է «Մարտի 11-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ ստացել է փաստական տվյալներ՝ ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և մի խումբ անձանց կողմից պահելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ՀՀ պետական սահմանը պար­բերաբար հատելու վերաբերյալ: ԱԱԾ-ն հրապարակել էր, որ 2014 թ. հունիսին Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում հրազենից կրակոցներ են արձակ&sh
website by Sargssyan