1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինձ թվում է ամբողջ աշխարհն էր զարմացել մեր թավշյա հեղափոխության վրա.Աշոտ Ավետիսյան

Հաց արտադրելն ու ժողովրդին հանապազօրյա հացով ապահովելը Աստվածահաճո գործ է, հատկապես երբ այն արվում է անսահման սիրով, նվիրումով ու բարեխղճորեն: 
Այս սկզբունքով, երկար ու ձիգ տարիներ գործունեություն է ծավալում Սևանի հացի գործարանը, որն իր ավանդական ձեռագրով աչքի է ընկնում ոչ մի հայկական շուկայում, այլ նաեւ արտերկրում:

Картинки по запросу Սեւանի հացի գործարան


Ձեռնակությունը, որը 76 տարվա պատմություն ունի, հանրապետության հացի շուկայի առաջատարն է, որն էլ ունի բազում արտադրամասեր և մասնաճյուղեր: Իսկ ահա ՀՀ հացարտադրության շուկայում «Սևանի հացի գործարան» ՓԲԸ-ի ղեկավար Աշոտ Ավետիսյանի 36 տարվա հետևողական աշխատանքի արդյունքում տարեցտարի ընդլայնվում է արտադրվող տեսականին, ոլորտի լավագույն մասնագետների հետ համատեղ մշակելով հացի նոր տեսակներ ՝ սպառողին մշտապես առաջարկելով թարմ ու որակյալ հացամթերքներ:
Երկարամյա գործունեության ընթացքում գործարանը հանապազօրյա հացը պատրաստում է. պահպանելով հիգիենայի բոլոր կանոնները, մարդկանց ամենօրյա սեղանը զարդարելով անուշաբույր հացով:

Картинки по запросу Սեւանի հացի գործարան

Սեւանի հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանը, ով բոլոր ժամանկներում մեծ նվիրումով եւ պատասխանատվությամբ է վերաբերում հացի արտադրությանը, անկեղծորեն խոստովանում է, որ այս աշխատանքը կարծես արվեստի նման լինի, որին պետք է շատ խնամքով վերաբերես: Իսկ ահա ոլորտում առկա մրցակցությունը, երբեւէ չի խանգարում Սևանի համեղ ու որակյալ հացին հաստատուն մնալ իր դիրքերում:Ավելին, Աշոտ Ավետիսյանի համոզմամբ, (ով գործունեություն է ծավալել տարբեր իշխանությունների օրոք), խաղի այն կանոնները,  որոնք որ սահմանվել են նոր իշխանությունների ու ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանի օրոք` գերազանց հնարավորություններ են տալիս աշխատող ու ստեղծող մարդուն նոր ձեռքբերումներ արձանագրել, եւ առաջ շարժվել:

Ու ինչպես պարոն Ավետիսյանն է ընդգծում իր խոսքում.

-Այսպիսի ժամանակներ,  հավատացած եղեք չենք ունեցել.մարդու հիմնարար ազատությունների, սոցիալական արդար մթնոլորտի եւ տնտեսվարողին թեթեւ շնչելու հնարավորություն ընձեռելու տեսանկյունից հատկապես: Երբ չկան արհեստական բյուրոկրատական քաշքշուկներ, երբ չկան “ավելորդ աչքեր ու ձեռքեր”, երբ ամեն բան հստակ է, ճշգրիտ ու ազնիվ:

 

ԽԱՂԻ ԿԱՆՈՆԸ՝ ՄԵԿԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲՈԼՈՐԻ  ՀԱՄԱՐ 

-Թերեւս Ձեզ ոգեւորող հանգամանքն այն է, որ տնտեսվարողները ստվերից աստիճանաբար տեղափոխվում են բաց հարկային դաշտ:Ճի՞շտ հասկացա:

-Չսխալվեցիք: Գիտեք,  կոնկրետ մենք. մեր ընկերությունը,  միշտ էլ հարգել է օրենքի տառը եւ աշխատել է միմիայն օրենքի դաշտում: Բայց այն որ այսուհետ բոլորը պետք է լինեն նույն դաշտում, բոլորը պետք է այսպես ասած գան բաց հարկային դաշտ, իհարկե դա շատ կարեւոր ու ոգեւորող հանգամանք է , քանի որ վերջապես տնտեսության մեջ կսահմանվեն առողջ մրցակցային պայմաններ: Խաղի կանոնը՝ մեկը պետք է լինի բոլորի համար: Իհարկե դա օրինակելի քայլ է, եւ մեր նոր իշխանություններն էլ շատ ճիշտ քաղաքականություն են տանում՝ ամեն բան բերելով օրենքի ու իրավունքի գերակայության դաշտ: Վերջապես օրենքի երկիր պիտի լինենք, թե՞ ոչ:

-Որքանով որ հասկացա, թավշյա հեղափոխության ակտիվ ջատագովների՞ց եք եղել:

-Իսկ ինչու՝ ոչ: Ես նախ եւ առաջ ժողովրդի մի մասնիկն եմ.որտեղ որ մեր ժողովուրդն է՝այնտեղ էլ մենք պիտի լինենք: Եթե այսօր ժողովրդին մեր անցած նախորդ ճանապարհը ընդունելի չի եղել, եթե մարդիկ 21-րդ դարում չեն կարողացել արժանապատիվ ապրել, իրենց տեղը գտնել, բնականաբար օրերից մի օր այդ համբերության բաժակը լցվելու էր: Եւ լինելու էր այն, ինչ տեղի ունեցավ:
Ե՛ւ գործարարի, ե՛ւ աշխատողի, ե՛ւ չաշխատողի, ընդհանրապես ժողովրդի մոտ վաղուց էր հասունացել այս իրավիճակը:  Եւ այդ փոփոխությունը պիտի տեղի ունենար,ինչն էլ շատ գեղեցիկ եւ ցիվիլ ձեւով կազմակերպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը:
Ինձ թվում է ամբողջ աշխարհ էր զարմացել մեր թավշյա հեղափոխության վրա, եւ մեր ազգի ինքնագնահատականը կարծում եմ բարձրացավ ամբողջ աշխարհում: Հեղափոխությունից հետո, ես մի քանի գործնական այց եմ ունեցել մոտ չորս երկիր, եւ պիտի ասեմ, որ հայ ժողովրդի մասին խոսում եւ արտահայտվում էին բոլորովին նոր հարթության մեջ: Ինչն անշուշտ հպարտանալու առիթ էր տալիս միայն:

-Թերեւս տեղյակ եք, որ այս օրերին խոսվում է հնարավոր հակահեղափոխական սցենարների մասին, շատ դեպքերում հղում անելով նրան, որ այսօրվա իշխանությունները նախ եւ առաջ տնտեսությունը զարգացնելու՝ առաջ տանելու օրակարգ չունեն: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:

-Ես ընդհանրապես միշտ ասել եմ, եւ հիմա էլ ասում եմ. Ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանները: Ինչո՞ւ են այդքան շտապում…Մարդիկ ընդամենը հաշված օրեր է ինչ իշխանության են եկել, ու պիտի ասեմ, որ այս կարճ ժամանակահատվածում եթե նրանց հաջողվում է վերացնելու ստվերային տնտեսությունը՝ հարկային դաշտ բերելով գրեթե բոլորին, ապա կարծում եմ, որ նրանք կհաջողեն մյուս հարցերում ու ոլորտներում նույնպես: Չեմ կարող ասել, թե ստվերային տնտեսությունը ամբողջությամբ վերացված է, բայց որ հստակ քայլեր արվել են, եւ արվում են՝ ակնհայտ է: Ես շատ ուրախ կլինեմ, որ մեր երկրում մշտապես գերիշխի օրենքը, քանի որ այդ դեպքում կշահի մեր պետությունը, մեր ժողովուրդը:

-Ի դեպ, դուք դեռեւս նախորդ իշխանությունների՝ ՀՀԿ-ի օրոք էիք բարձրաձայնում, որ բոլոր տնտեսվարողները պետք է ստվերից տեղափոխվեն՝ բաց հարկային դաշտ…

-Այո, ճիշտ եք: Եթե դա չլինի, մենք չենք կարող երկիր կառուցել: Ես մեծ հույսեր եմ կապում մեր նոր իշխանությունների, եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ իրենց թիմի կողմից տարվում է ճիշտ քաղաքականություն: Նրանք իշխանության են եկել մաքուր ձեռքերով:
Ես համոզված եմ, որ կարճ ժամանակում մեր երկրի սոցիալական վիճակն ու ժողովրդի բարեկեցությունը փոխվելու է: Պարզապես ժամանակ է պետք. պետք է վստահել, հավատալ եւ երբեք չհիասթափվել: Ի վերջո, ամեն մեկն իր ներսում նույնպես պետք է փոփոխություններ անի: Միայն Նիկոլ Փաշինյանով երբեք չենք կարող երկիր փոխել. մեր ժողովուրդն էլ պետք է վերանայի իր մոտեցումներն ու իր քայլերը:

 

ԵՍ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՄ ՊԱՐՈՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 

-Նկատենք, որ  նոր իշխանությունները բուռն քննադատությունների թիրախում են  նաեւ կադրային քաղաքականության տեսանկյունից: Շատ է խոսվում այն մասին, որ վարչապետի թիմի մարդիկ անփորձ են, կառավարելու ձիրք չունեն, եւ որ չենք կարող լուծել իրենց առջեւ դրված խնդիրները, եւ այլն: Ի՞նչ եք կարծում, որքանով են տեղին այդ դիտարկումները:

-Ես ճիշտն ասած ողջունում եմ պարոն Փաշինյանի կադրային քաղաքականությունը, եւ ասեմ ինչու. անցած տարիների խայտառակ կադրային քաղաքականությունը բոլորիս աչքի առաջ է եղել, եւ մենք այդ մարդկանց՝ բոլորին լավ ճանաչում ենք: Եւ շատ լավ հիշում ենք, թե այդ նախորդ ղեկավար կադրերի քաղաքականության շնորհիվ, ինչպես էր երկիրը դեպի փակուղի գնում:
Ինչի՞ մասին է խոսքը: Էդ փորձառուներն էլ ՝փորձառու ձեւով էին գործում, անում էին հնարավոր ամեն բան՝ հասարակությանը հասցնելով հուսահատության դուռը:
Այն ընտանիքում՝ որտեղ հայրը, մայրը եւ երեխաները իրար չեն սիրում, ուրմեն այդ ընտանիքը երբեք ընտանիք չի դառնա: Օր-օրի այդ ընտանիքը կքանդվի եւ վերջ:Նույնն էլ պետությունն է. եթե պետության ներսում փոխըմբռնում չեղավ, եթե երկրի ղեկավարությունը չկարողացավ բարեփոխել մարդկանց վիճակը, ուրմեն ամեն բան դատապարտված կլինի անհաջողության: Օրինակ, մեր  կոլեկտիվում նույնպես (որն ի դեպ, բավականին մեծ է) մեծ ոգեւորության կա՝ թավշյա հեղափոխությունից հետո, քանի որ մարդիկ լիահույս են, որ մեր երկրում իսկապես լուրջ փոփոխություններ են արձանագրվելու: 

Ի դեպ ասեմ, որ թավշյա հեղափոխությունց հետո, հնարավորություններ ենք ստեղծել՝ բարձրացնելու նաեւ մեր աշխատակիցների աշախատավարձերը:
Մենք մեր գործն ենք անում, եւ նույն պատասխանատվությամբ շարժվելու ենք առաջ: Ինձ համար շատ թանկ է իմ կոլեկտիվը, եւ կարող եմ առանց վարանելու ասել, որ այն իմ երկրորդ ընտանիքն է:
Ես իմ կոլեկտիվին շատ եմ հարգում եւ սիրում, եւ անում եմ հնարավորը՝ որպեսզի նրանք ապրեն հնարավորինս բարեկեցիկ կյանքով: 
Հացի արտադրությունը այնպիսի ոլորտ է, ուր պետք էլինի սեր, նվիրում, եւ մեծ պատասխանատվություն, քանի որ ամեն օր մեր ժողովրդի սեղանին դրվում է նախ եւ առաջ մեր հանապազօրյա հացը:

- Գաղտնիք չէ, որ որոշ ապրանքատեսակներ այդուհանդերձ  թանկացել են, արդյո՞ք թակացումների ալիքը կհասնի նաեւ հաց արտադրող ընկերություններին, հատկապես որ մտահոգություններ կան Վրաստանից վերգետնյա ճանապարհով ցորեն ներկրելու արգելքի հետ կապված:
-Ճիշտն ասած, ծանոթ եմ տեղեկատվությանը՝ մեր հարեւան Վրաստանի այդ հնարավոր որոշման հետ կապված, եւ բնականաբար այդ մասին քննարկումներ եղել են ցորեն ներկրող մի քանի գործարարների հետ: 

-Եւ՞:

-Պիտի ասեմ, որ նրանց հաշվարկներով իրականում այո, կլինեն գնային փոփոխություններ, բայց դա կլինի չնչին գումարի տեսքով: 
Բնականաբար այդ ոչ ցանկալի որոշումը եթե իրականություն դառնա, կլինի ոչ թե մեր իշխանության, այլ վրացական իշխանությունների պատճառով, բայց որ դա լուրջ հետեւանքներ չի ունենա  մեր առօրյա կյանքի վրա, գրեթե համոզված եմ:

Հնարավոր է օրինակ, 100 դրամանոց հացը դառնա 110 դրամ՝ պահպանելով համարժեք քաշն ու որակը:

-Պարոն Ավետիսյան, այդուահանդերձ, անկախ ցանկացած իրավիճակից եւ «հնարավոր մարտահրավերներից», Սեւանի հացի գործարանը պարբերաբար աչքի է ընկնում նորարարություններով: Այս պահի դրությամբ, ի՞նչ նոր անելիքներ, կամ ձեռնարկներ կան Ձեր ընկերության օրակարգում:

-Միանշանակ, մենք հիմնականում զբաղված ենք մեր ազգային հացատեսակները զարգացնելու ուղղությամբ: Այս պահի դրությամբ, մեր արտադրության 60-65 տոկոսը կազմում է մեր հայտնի լավաշը, որը որ գիտեք այսօր շատ պահանջված ու սիրված է սպառողի կողմից: 
Նորություն չէ նաեւ, որ լավաշի արտադրման հոսքագիծը կոնկրետ մեր ապրանքանիշն է՝ շնորհիվ մեր երկար աշխատանքային փորձի, եւ մեր հմուտ ու բանիմաց մասնագետների: 
Նշեմ, որ մեր հայտնի լավաշի հոսքագիծը վաճառել ենք նաեւ մի շարք երկրներում. ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում , Գերմաիայում , եւ մի շարք այլ երկրներում:
Իսկ մոտ օրերս, մեր արտադրանքը ներկայացված կլինի նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում, եւ ես ուրախ եմ որ մեր հայկական լավաշը այլեւս միջազգային ճանաչում ունի: Իսկ ամենակարեւորը՝ մեր հայտնի լավաշը միջազգային Շուկայում վաճառվում է պարտադիր Սեւանի հացի գործարանի բրենդի տակ:


-Եւ ամենավերջում. ինչպիսին կուզենայիք տեսնել վաղվա Հայաստանը:

-Ամենակարեւորը կցանկանայի, որ մեր երկրում խաղաղություն լիներ, նպատակային լիներ  մեր այս գեղեցիկ թավշյա հեղափոխությունը, ու ամենակարեւորը՝ հայ ժողովուրդը, իր մաշկի վրա զգա այդ փոփոխությունները, եւ համախմբվի մեր վարչապետի շուրջը: 
Ուրիշը չի գալու մեր երկիրը զարգացնի , շենացնի ու ասի՝ վայելեք: Մենք բոլորս միասին, պետք է նպաստենք մեր երկրի շենացմանն ու առաջխաղացմանը: 
Ես շատ ուրախ եմ, մեր նոր Հայաստանի, այս փոփոխությունների ու հատկապես մեր վարչապետի Նիկոլ Փաշինյանի համար, քան որ նա շատ բարձր մարդկային արժեքենր ունի, սկզբունքային է, հայրենասեր ու պայքարող: Այնպես, որ նա լավ է պատկերացնում ապագայի գործերը, եւ բոլորս պետք է համախմբվենք մեր վարչապետի շուրջը, եւ ամեն օր քայլ անենք՝ հանուն մեր երկրի, մեր Հայաստանի ու հայ ժողովրդի:

Լուրեր  Հայաստանից 

 

Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա... Google քարտեզը արդեն Տավուշի մի հատվածը ադրբե... Տավուշի իրավիճակով պայմանավորված՝ փոխել են դե... Արցախից հետո այսօր Տավուշն է, ՀՀ գործող վարչա... Գյուղացիները թույլ չեն տվել Ոսկեպարի եկեղեցու... Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հ... Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնմ... Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել ի... Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan