Ջասթին Թիմբերլեյքին բժիշկներն արգելել են երգել
Փոփ–երգիչ Ջասթին Թիմբերլեյքը առողջական վիճակի պատճառով չեղարկել է իր ելույթը Նյու Յորքի «Մեդիսոն Սքվեր Գարդեն» բեմահարթակում։
Իր Instagram-ում 37-ամյա երգիչը պատմել է, որ բժիշկներն իրեն արգելել են երգել։ «Ընկերներ, ներող եղեք, այսօրվա համերգը չեղարկվում է բժիշկների պահանջով։ Ձայնալարերս լուրջ վնասված են»,– խոստովանել է նա։