«Քրիստոսը վերադարձել է. հիմա նա եկավ ու էս ազգին փրկեց». Վաղարշ Աբրահամյան VIDEO
«Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող «Ոսկու աշխարհ»-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը համոզմունք է հայտնում, որ թավշյա հեղափոխությունից հետո, Հայաստանում կոռուպցիոն դրսեւորումները կարելի է ասել. «իսպառ վերացված են»:
Ըստ գործարարի՝ ՀՀ-ում չկա մենաշնորհ, չկան օլիգարխներ, եւ չկան կոռուպցիոներներ, ի տարբերություն նախորդ ժամանակների, երբ ամեն բան թաթախված էր արատավոր սխեմաների մեջ.
-Ես չեմ ցանականում իմ կարծիքը որեւէ մեկի վզին փաթաթել, բայց ուզում եմ ասել, որ դարեր շարունակ մեր հավատավոր ժողովուրդը սպասել է չէ՞, Քրիստոսի վերադարձին: Հիմա նա վերադարձել է.հիմա նա եկավ՝եկավ ու էս ազգին փրկեց: Ամեն ինչ ընկել է իր տեղը: Գործարար մարդու համար ստեղծվել են հրաշալի պայմաններ: Գործարարը միայն պետք է աշխատի ու իր գործն անի:
Կարծում եմ, վարչապետ Փաշինյանին պետք է Նոբելյան մրցանակի արժանացնել՝ իր կատարած այս քայլի ու այսօրվա իրողությունների համար, քանի որ նա արեց այն, ինչի մասին մեր ժողովուրդը տարիներով ուղղակի երազում էր:
Ուշագրավ այլ մանրամասներ՝ առաջարկվող Տեսանյութում: