Անհամբերությամբ սպասում ենք քո վերադարձին. «Արսենալը» շնորհավորել է Մխիթարյանին ծննդյան օրվա առթիվ
Լոնդոնի «Արսենալի» մամուլի քարտուղարությունը շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, որն այսօր` հունվարի 21-ին, նշում է ծննդյան 30-րդ տարեդարձը:
«Ծնունդդ շնորհավոր, Միկի:
Մխիթարյանն այսօր դառնում է 30 տարեկան. հուսով ենք լավ ծնունդ կանցկացնես:
Անհամբերությամբ ենք սպասում շուտով քեզ տեսնել խաղադաշտում»,- ասվում է «զինագործների» տարածած հաղորդագրության մեջ: