1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նոր մանրամասներ Սպիտակում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության դեպքից

Փետրվարի լույս 12-ի գիշերը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Վանաձորի Շիրակի խճուղու տներից մեկում հայտնաբերել ու ձերբակալել են Աղասի Հովհաննիսյանին։ 29-ամյա Հովհաննիսյանը հունվարի 22-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
     Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 15-ին, Սպիտակում։ Ժամը 13-ն անց 20-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության տարածքային ստորաբաժանում էին հաղորդել, որ 41-ամյա մի տղամարդ է բուժհաստատություն տեղափոխվել։ Ախտորոշվել էր «որովայնի հրազենային վիրավորում, ագոնալ վիճակ, ձախ ականջի ամպուտացիա և աջ ականջի կտրած վերք»։ Հոսպիտալացված 41-ամյա Գարուշ Մարությանը գիտակցության չգալով մահացել էր: Նույն օրը հրազենային վնասվածքով մեկ այլ տղամարդու հիվանդանոց տեղափոխվելու վերաբերյալ ահազանգ էր ստացվել նաև ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին։ Խոսքը «Վանաձոր» բժշկական կենտրոնում հոսպիտալացված 31-ամյա Կամո Քալաշյանի մասին էր։
     Ոստիկանության աշխատակիցները նախ պարզեցին, որ դեպքը տեղի էր ունեցել Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ԱՊՊԱ գրասենյակներից մեկում: Շուտով հայտնի դարձավ, որ տղամարդիկ հիվանդանոցներ էին տեղափոխվել նույն վայրից։ Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները գրասենյակն ու հարակից տարածքը մանրակրկիտ զննել էին, հայտնաբերել՝ արնանման հետքեր, հրազենի գնդակ և այլն։ 
     Հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ իրավապահները պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ, որոնց հիմնավորման արդյունքում՝ հրազենային վիրավորումով «Վանաձոր» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստացող Կամո Քալաշյանը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց։ Հետագայում նրան մեղադրանք էր առաջադրվել և խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ 
     Սպիտակի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանականերում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողներն իրականացրին տարաբնույթ հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ բացահայտելով դեպքին առնչվող նոր փաստական հանգամանքներ։ Իրավապահները պարզեցին, որ հիվանդանոցում մահացած տղամարդու ուղղությամբ, բացի կալանավորվածից, կրակել էր նաև Աղասի Հովհաննիսյանը։ Դեպքից վեց օր անց՝ հունվարի 21-ին նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում էր կայացվել։ Հունվարի 22-ին էլ հայտարարվել էր հետախուզում։ 
     Ազգային անվտանգության ծառայողների կողմից հայտնաբերված Աղասի Հովհաննիսյանը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ 
     Առանձնապես ծանր հանցագործության օպերատիվ բացահայտումը, ինչպես և դեպքի մասնակիցների ինքնությունը պարզելն ու նրանց հայտնաբերումը օպերատիվ հետախուզական գործունեություն և նախաքննություն իրականացնող մարմինների՝ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության ու քննչական կոմիտեի արդյունավետ համագործակցության լավագույն դրվագներից է։

 

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
Զինվորը արյուն ա միզել, ասել ա. «տարեք հոսպիտ... Իսկ ինչու՞ է մինչև այժմ լուռ Օնիկ Գասպարյանը ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությու... ՔՊ-ականը ապրանքը վաճառել է թուրքին, ու 400 հա... ՆԱՏՕ-ն շտապ զինում է ՌԴ-ի հետ իր սահմանները, ... Պենտագոնի ուսումնասիրությունը բացահայտել է ռա... ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԾԱՎԱԼՈՒՆ ԵԼՈՒՅԹՈՎ ԱՆԴՐԱԴ... Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհ... Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Երևան-Բաք... «Վագները» սկսել է մեծ հարձակում Բախմուտի հարա... Ռուսաստանը հացահատիկային գործարքը երկարացնում... Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռուսակ... Ադրբեջանը սպառնում է Հայաստանին․ ՀՀ ԱԳՆ-ն հայ... Սեմյոն Բաղդասարովը կոչ է արել վերադարձնել Կոս... Հովիկ Աբրահամյանից բռնագանձել 59 գույք, 20 ըն... Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը ծանր վիճակում... Նոր նշանակումներ՝ոստիկանությունում Զինծառայողի անձնական պատիվն ու արժանապատվությ... Միրզոյանը և Լավրովը Մոսկվայում կքննարկեն ԵՄ դ... ՊԱՀԱՆՋ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ ԵՒ ՆՐ... ՕՐԱԿԱՆ 11 ՐՈՊԵ ԱՐԱԳ ՔԱՅԼՔԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՆԽԵԼ ԱՄԵ... Հերթական ծեծկռտուքը՝ պարեկների և քաղաքացիների... Մոսկվայում Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Սի... Դադարեցրե՛ք Հայ Եկեղեցու սպասավորների վերաբեր... Բրյուսովի ռեկտորի ժ/պ-ի նշանակումը միտված է ք...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված Եթե բնակչությունը իմանա մեր կորուստների մասին... VIDEO.Արցախում խոշտանգված զինվորի, «Զոն»-երու... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... ՌՈ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ ...
Դավիթ Տոնոյանն իր հարազատներին արգելել է տեսակցել իրեն Իրանը վերջնականապես համաձայնեցրել է Ռուսաստանից Սու-35 ինքնաթիռների ձեռքբերման գործարքը, տեղեկացրել են «ՌԻԱ Նովոստի»-ին ՄԱԿ-ում ԻԻՀ-ի մշտական ներկայացուցչությունում։ «1988թ. իրանա-իրաքյան պատերազմի ավարտից հետո Իրանը դիմել է մի շարք երկրների՝ կործանիչներ գնելու հնարավորության խնդրանքով, եւ Ռուսաստանը հայտարարել է, որ բաց է դրանք վաճառելու հարցում»,- նշել են մշտական ներկայացուցչությունում։ Սու-35 Տզրուկները պետք է առերեսվեն ինձ հետ.նոր մանրամասներ Պեմզաշենի դաժան սպանության գործով Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 3 քաղաքացու՝ մոր և երկու երեխաների սպանության դեպքով սպասվում են առերսումներ, գործը ակտիվ փուլում է: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց դաժանաբար սպանված ընտանիքի հայրը` Սեւակ Մելիքսեթյանը. -Տզրուկները պետք է առերեսվեն ինձ հետ եւս, ես դրանց սատկելը պետք է տեսնեմ, որ խիղճս հանգստան, շակալները խլեցին իմ սաղ կյանքը, ես ապրում եմ, շնչում եմ, հաց եմ ուտում, ջուր եմ խմում, բայց ՊՆ-ն «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին խոշոր գումար է տվել Պաշտպանության նախարարությունը «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին խոշոր չափի՝ 215 մլն դրամի, այսինքն՝ մոտ 551 հազար դոլարի դրամաշնորհ է տվել։ Սրանով ՊՈԱԿ-ը պիտի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի տարածքում հետազոտություններ անի՝ տարածքը վտանգավո՞ր է, թե՞ ոչ, մի մասով էլ չափահաս բնակիչների շրջանում իրազեկում անցկացնի։ Նշենք, որ այս ՊՈԱԿ-ի տնօրենը 2018-ի իշխանափոխության ժամանակ հանրությանը հ «Բլթոցներ», որ սոսկ անձնական կարծիք չեն, այլ գլխավոր գծի արտածում «Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական «փաղանգում» կա մի մտքի գիգանտ, քանքար ու պարզապես մաքրամաքուր անցյալով գործիչ: Եթե միանգամից չկռահեցիք, խոսքը Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանի մասին է, որը «նախկինում» ընդամենը մի 8-9 տարի բանակի թիկունքի պետն է եղել, ինչը չի խանգարում, որ իր քպական խմբակցակիցները աջուձախ «բանակը թալանելուց» խոսեն: Բայց այդ ծեքծեք «Իրավունք». Թուրքիայում քաղաքացիներին դուդուկ են բաժանում «Իրավունք» թերթը գրում է. «Թուրքիայում փետրվարի 20-ին կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, այս անգամ` Անթաքիա քաղաքում: Ընդհանուր առմամբ` իրավիճակը շարունակում է լարված մնալ ամբողջ Թուրքիայում: Տեղի հայերից «Իրավունքին» փոխանցեցին, որ ամեն րոպե սպասում են նոր երկրաշարժի, ընդ որում` զգուշացրել են, որ կարող է այն ավելի ուժգին լինել: Մարդիկ կտրոնով օգնություն են ստանում, որոնք բերվել են այլ երկրներ
website by Sargssyan