1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Կրակողները չէ, որ այս կամ այն ոլորտն են կիսում. կիսում են նրանք, ովքեր այդ կրակողներից ավելի վերեւ են կանգնած».Գուրգեն Եղիազարյան

Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում քրեածին իրավիճակը բավականին սրվել է:
Թե ինչով է պայմանավորված երկրում ստեղծված քրեածին այս իրավիճակը, ինչո՞ւ է կրիմնալը կրկին ակտիվացել, եւ թե ինչու են նորից շատացել սպանություններն ու փոխհրաձգություններըմ , փորձեցիքն այս եւ այլ հարցերի ստանալ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գրող, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանի մեկնաբանությունը, ով խոսեց նախ հետեւյալի մասին.
- Նախ պետք է արձանագրել, որ վերջին շրջանում կալանավայրերից մեծ թվով նախկին հանցագործներ դուրս եկան, ասում եմ նախկին, որովհետեւ որոշակի մասը պատժի մի մասը կրել են: Դրան զուգահեռ ՀՀ-ում արդեն մի քանի ամիս է , ինչ տարբեր ազդեցության ոլորտներ են բաժանվում: Ստեղծված իրավիճակը սպասվելիք ընդհարումների վառ ապացույցն է: Ի դեպ պետք ասեմ, որ կրակողները չէ որ այս կամ այն ոլորտն են կիսում, կիսում են նրանք, ովքեր այդ կրակողներից ավելի վերեւ են կանգնած: Կարծում եմ հարցին լիովին պատասխանեցի:

- Ըստ Ձեզ, ի վերջո երբ կլինի ջրբաժան՝ քրեական ռեզերվի եւ օլիգարխիայի միջեւ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեծ մասամբ այդ քրեական տարերի ետեւում կանգնած են լինում կոնկրետ օլիգարխներ…

-Նախ եկեք հասկանք ինչ բան է օլիգարխը, ինչ բան է հարուստը, ինչ բան է` տնտեսվարողը: Օլիգարխիան դա ուղիղ կապ ունի իշխանության հետ, երբ հարուստ մարդը գաղտնի եւ անթաքույց թելերով կապված է իշխանության որոշակի օղակների հետ: Հենց այդ ժամանակ հարուստ մարդը՝ վեր է ածվում օլիգարխի: Այսինքն, երբ Նիկոլը ասում է, որ այսօր օլիգարխ չկա, նա ինքն իրեն է պաշտպանել է այդ հայտարարությամբ, ցույց տալով, որ նրա հետ կապված մարդ չկա:

Հիմա ինչ է կատարվում ավելի ներքում. ասացի, որ ազդեցության ոլորտներ են պարզվում, թե ով պետք է այդ ամենին իշխի եւ ինչպես: Իսկ դրանից ներքեւ` հնչում են կրակոցները: Հետո այդ կրակոցները փորձելու են աստիճանաբար ավելի վերեւ բարձրանալ: Այնպես որ, ազդեցության ոլորտների փոփոխության պատճառով է, որ ներքեւում կրակոցներ են հնչում:

- Ի՞նչ հանգրվանի է հասնելու այս ամենը: 

-Այս անորոշությունը կարող է շատ բարդ հետեւանքների բերել: Որովհետեւ մենք չունենք հստակեցված արտաքին քաղաքականություն, եւ մեր ներքին կյանք էլ խոտորված է տարբեր բնույթի սուբյեկտների կողմից: Այնպես որ, առաջիկայում այս իրավիճակը ավելի կսրվի: Մինչեւ որ միտումնավոր արյունը փողոց դուրս գալը, դեռ կհնչեն նման կրակոցներ: Հետո ականատես կլինենք բացարձակ բեսպրիդելի, եթե իհարկե այսպես շարունակվի:

-Ի՞նչ խորհուրդ կտաք ոլորտը վերահսկող կառույցներին, իշխանություններին:


-Ես խորհուրդ չեմ տա, որովհետեւ նրանք որպես կանոն իմ խորհուրդներին չեն հետեւում: Դրա համար միտք չունեմ խորհուրդ տալու: Իսկ եթե ինձ հարցնեք. ես ինչ կանեի, դա կարող եմ ասել:

- Եւ….

-Նախ կարգի կբերեի օպերատիվ ողջ ռեսուրսը, ինչ կա հանրապետությունում: Օպերատիվ ապարատը կլծեի հանցագործությունների բացահայտմանը: Որովհետեւ տարատեսակ խոսացությունների արդյունքում ակնհայտ է դառնում, որ ունենք բավականին բարձ տոկոս կազմող լատենտ չգրանցված հանցագործություններ: Էլ չեմ խոսում փողոցում ամեն օր կատարվող մանր եւ լուրջ հանցագործությունների մասին, որոնք այսպես թե այնպես արդեն թաքցվում են, համենայնդեպս իմ կարծիքով: Այս ամենը հղի է շատ ավելի վատ հետեւանքներով: Պետք է տեղերում լրջագույնս զբաղվեն օպերատիվ հետախուզական ախատանքներով, պետք է պարտադրվեն մշակման մեխանիզմներ: Պետք է լրջագույնս զբաղվեն այն հարցերով, ինչը ուղիղ հանցագործություն է ծնում: Մեկ բառով ասած. պետք է ի մի բերել այսպես կոչված կանխարգելիչ միջոցառումները: Դրանք հատուկ պլանով են են կատարվում, տարբեր օպերատիվ անվանումներ ունեն: Ինչը այսօր միանշանակ չի կատարվում:

- Որտեղի՞ց նման համոզմունք:

-Վերցնենք հենց այն խղճուկ բացահայտումները թեկուզ գումարների վերադարձնաման գործով՝ դա ապացույներից մեկն է, որ մշակման գործեր, որպես այդպիսին չկան: Իսկ այն մարդը, ով պետք է հարցնի ինչու չկան, այդ մարդը դրանից գաղափար չունի: Պահանջողը չկա, դրա համար էլ այս վիճակն է տիրում:
Այս կցկտուր կոպեկները չեն, որ թալանվել են ՀՀ-ից տարիներ շարունակ: Պետք է ստեղծել նոր վարչությունը, որի աշխատանքի արդյունքում աստիճանաբար կվերադարձվեն թալանված միլիարդավոր դոլարները: Հակառակ դեպքում՝ այսօրվա կատարավածը համանացանում ներկայացնելու կոռուպցիայի դեմ հուժկու հարված ընդամենը ծիծաղ է ա առաջացնում: Եվ մնում ֆեյսբուքյան անիմաստ կոչերի մակարդակում: ՀՀ քաղաքացին սպասում է լուրջ բացահայտումների, տեր եղեք Ձեր ասածներին:

 

Նոնա  Ադամյան 

Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan