1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ձեռքներդ հեռու՝ Հերոսի մորից. իմացե'ք Ձեր տեղն ու դերը»

Երեկ, ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով նախօրեին Աժ-ում եռացող կրքերին ու մասնավորապես իշխանական պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հուժկու պոռթկումներին, հերոս Արամայիս Ոսկանյանի մայրը՝ Անուշ Հակոբյանը, հանդես էր եկել հակիրճ ռեպլիկով, ասելով հետեւյալը.


Լսի՛ր, այ ջահել. այ հիմա դու ինձ համար Դուք չես։ Ասում ես շատ դուխով տղա ես հա՞... բա մեկն հարցնող լինի՝ ինչու՞ չես ծառայել։ Բա բարձրացիր Արցախի դիրքեր, կանգնի՛ր առաջնագծում, գիշերվա ժամը 2-ից մինչև 6-ը, թշնամուց ընդամենը 50 մ հեռավորության վրա՛ քո ասա՛ծ <<ԴՈՒԽՈՎ>> պաշտպանի՛ր հայրենիքի պետական սահմաննե՛րը, որ քո նման դասալիքնե՛րը չփորձեն կասկածել քո՛ առնական ու հայրենատե՛նչ<< դուխ>>-ի վրա։

ՀԵՐՈՍԻ ՄԱՅՐ....

Եւ ինչ. Հերոսի մոր այս դիտարկմանը անմիջապես հաջորդել է ….. քոմենթչիկների հարձակումը՝ Անուշ Հակոբյանի դեմ, ովքեր իրենց մեկնաբանություններում՝ պարզապես անցնում են բոլոր սահմանները…
Խայտառակություն է եւ մեծ ամոթ, որ արդեն «ձեռք է բարձրացվում » ՀԵՐՈՍԱԾԻՆ ՄՈՐ ՎՐԱ, ով Հերոս է տվել հայրենիքին, ով հանուն մեր սերունդների, հանուն մեր այսօրվա ու վաղվա ՝ նվիրաբերել է ամենաթանկը՝ իր կյանքը…

Արամայիս Ոսկանյանը, այո իր կյանքը տվել է, որ ապրենք մենք…
Որ ապրեք դուք. ձեզ պես անամոթները, ովքեր փողոցային խուլիգանից գրեթե չտարբերվող բառապաշարով ու հերյուրանքներով, այժմ փորձում են վիրավորել ՀԵՐՈՍԻ ՄՈՐՆ ՈՒ փոշիացնել նրա նվիրական զգացումները՝ առ հայրենիք ու պետություն:

Իսկապես ցավալի է ու մտահոգիչ, թե հատակում հայտնված ստատուսագիրներից որոշները՝ հանուն ինչի են մտնում այն կեղտաջրի մեջ, որից դուրս գալը՝ գրեթե անհնար է:
Կին թե տղամարդ՝ կապ չունի. Ձեր ստոր մեղադրանքներով, Ձեր վիրավորնանքներով կարծում եմ առաջինը ապտակել, վիրավորել եք ինքներդ Ձեզ՝ ի ցույց դնելով Ձեր միջի՝ մարտնչող տգետին ու թուլակամին, ով ի զորու չէ արժեվորել ԿԱՐԵՒՈՐԸ…

Իրական ծնողասերը, որդիասերը, հայրենիք ու պետություն սիրողը՝չի կարող «ձեռք բարձրացնել» Հերոս ծնած մոր վրա եւ հանուն մի նորաբողբոջի, հանուն մի մանդատավորի, կամ հանուն մի դուխավիկի՝ նման լուտանքներ շաղ տալ ՀԵՐՈՍԻ մոր հասցեին: Պարզապես չի կարող…

Եւ ո՞րն է ՀԵՐՈՍԻ ՄՈՐ մեղքը, որ օգտվելով խոսքի ազատության իր իրավունքից,  դուխով պատգամավոր Մխիթար Հայարապետյանին հարցադրում է արել, թե  ինչու՞ չի ծառայել հայոց բանակում: Մարդն ընդամենը հարց է հնչեցրել…


Իսկ դրան անմիջապես զուգորդել է ոհմակի հարձակումը,  ինչը շատ վտանգավոր տենդենցի մասին է խոսում...

Ստացվում է, մեր երկրում շարունակում են անբավարար մնալ քաղաքացիների և հանրային խմբերի շահերն ու իրավունքները լիարժեքորեն և ապահով կերպով պաշտպանելու պայմանները։
Հայաստանի բարձրագույն էլիտան, հաճախ է շեշտադրումներ անում, որ Հայաստանի կայացման գործում անշրջելի է քաղաքացիական հասարակության դերակատարությունը։
Սակայն չգիտես ինչու, հարձակումների՝ խոսքի թիրախի տակ հայտնվելու դեպքում, քաղաքացիական հասարակությունը մնում է միայնակ ու անպաշտպան…
Եւ այս դեպքում նույնպես, միայն պատկան կառույցների համապատասխան արձագանքից հետո, թերեւս կկարողանանք կողմնորոշվել սիրո եւ համերաշխության Հայաստանո՞ւմ ենք ապրում, թե՞ այն Հայաստանում,  երբ սեփական կարծիքի համար  Հերոսի մորը կարող են մեղսագրել ամենաստոր «մեղադրանքները…»


Վերջապես. Ճանաչե՛ք Ձեր տեղն ու դերը, եւ չհամարձակվե՛ք սեւազգեստ մոր վերքին դիպչել, անաստվածնե'ր...

Դուք, որ փայլում եք Ձեր տորիչելյան դատարկությամբ, այդ իրավունքը չեք վաստակել քննադատելու Հերոսի մորը: Այն մորը՝ ով չկա չի եղել, ( եւ ճանաչելով տիկին Անուշի հայրենասեր, մարդասեր ու պատվախնդիր տեսակը՝), չի լինելու որեւէ «գործարքներում…» նա երբեք ոչ մի «ԱԿԱՆ» ՉԻ ԵՂԵԼ ԵՒ ՉԻ ԼԻՆԻ ԵՐԲԵՔ՚. նրան չեք տեսնի դրամական օգնություններ ստանալու, իր որդու անունը շահարկելու, եւ իր միակի՝ Արամայիս Ոսկանյանի անունը էժանացնելու գործերում: Տիկին Անուշը բարձրից է հարգում իր որդու վիշտը, եւ նրան ուժ տվողը միայն այն միտքն է, այն զգացումը, որ իր որդին՝ իր միակը. կռվել է, ընկել է , որ ապրեն մեր սերունդները, որ ապրի հայը, հայ մանուկը…


Հ.Գ Կարծում եմ, այս դեպքում չէր խանգարի,  որ որոշ պարանոիկ ֆեյք-օգտատերերիդ ետեւից գային պատկան մարմինները,  որպեսզի պարզվեր՝ թե որն է Ձեր արածի անունը. էժանագին մանիպուլյացիա՞, դիլետանտություն, թե՞ նոր «քարոզի» ստարտ, որից ժամ առաջ մաքրվել է պետք:

 

ԳԱՅԱՆԵ   ԶԱՐԳԱՐՅԱՆ 

 

 

ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողներ... Կալանավորվեց ճանապարհային ոստիկանության պետի ... Թարմացված(18+) Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ... Քիչ ուշ՝Տեսանյութը նորից կլինի Յութուբյան մեր... Video. Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԺԿ հ... Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության և... Մենք ո՞ւմ ենք կոչ արել որ ատեն.Video (18+) Սկանդալային Տեսանյութ. Թե ինչպես են հայ... Ոստիկանպետի ԺՊ Արման Սարգսյանը շարունակում է ... Լոռու դատախազությունը նախաձեռնություն է հանդե... Մայրս հորդորել է՝ մնալ սիրով Վլադիմիր Գասպարյանի եղբորը մեղադրանք է առաջադ... Նեթանյահուն մեկնաբանել է Սիրիայում իրանական օ... Ցնցեցին աշխարհահռչակ համերգասրահը. Վարդան և Ս... ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում հավասարաչափ ... Կառավարությունը լուծարում է ներքին աուդիտի բո... «Պետք է պատասխան տա Արթուր Վանեցյանը». Արման ... Անվճար SMS հաղորդագրության միջոցով հնարավոր կ... Անառողջ մթնոլորտ՝ առողջապահության ոլորտում․ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադ... Օրվա խորհուրդը VIDEO.Երևանում երթուղայինի վարորդը փորձել է կ... «Մոտ ապագայում այս կուսակցությունը կարող է ար... Ահազանգ. Ֆեմիդայի նժարին պետական մակարդակի խա... ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «օրենքով գողե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... VIDEO.Խորհրդարանը մի' շփոթեք Ձեր գծերի, եւ Էջ... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանի՝Քանաքե...
Անառողջ մթնոլորտ՝ առողջապահության ոլորտում․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Իմ քայլը» խմբակցությունում լուրջ տարաձայնություններ կան «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների առնչությամբ: Պատգամավորներից շատերը պնդում են, որ ամենևին էլ անհրաժեշտություն չկա, որ օրենքում բնակչությանը դեղատոմսով տրվող դեղերի գովազդ զետեղվի: Իսկ, ահա, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հակառակ տեսակետն ունի ու զիջումների դարձյա Մտել են մանկատուն եւ երեխաներին ջոկել. Մանրամասներ ԱԱԾ-ի հայտարարած սկանդալային դեպքից «Հրապարակ» թերթը գրում է. «Իտալիայի քաղաքացիները Հայաստանում, մեր երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ, որդեգրել են ավելի քան 30 երեխայի․ Ազգային անվտանգության տարածած այս հաղորդագրությունը կայծակնային արագությամբ տարածվեց եւ բուռն քննարկման առիթ դարձավ։ ԱԱԾ-ն իր հաղորդագրության մեջ նշել էր, որ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, այդ թվում եւ ՀՀ ՀՅԴ-ն պաշտպանելու է Վիտալի Բալասանյանին «Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ Արցախի ԱԳ նախարար, նախագահի հավանական թեկնածու Մասիս Մայիլյանը մտերիմներ են, եւ Իշխանյանը խոստացել էր, որ Մայիլյանի առաջադրման դեպքում ՀՅԴ-ն աջակցելու է նրան, մեր տեղեկություններով՝ Իշխանյանը իր խոստումը չի կարողանալու պահել: Պատճառը այն է, որ Դաշնակցության փաստացի ղեկավար Հրանտ Մարգարյանը որոշել է, որ կուս Մովսես Հակոբյանը կվերանշանակվի «Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով աշխատանքից ազատվել են գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը եւ տեղակալ Վաչագան Ներսիսյանը: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրի մեջ ամեն ինչ գրված է»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով իր ազատման պատճառներին: Մովսես Հակոբյանը «շատ լավ, շատ դրա Ինչո՞ւ հրաժարական ներկայացրեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը. մանրամասներ «Ժողովուրդ»-ը գրում է. «Ինչո՞ւ հրաժարական տվեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը, որը համակարգում լավ համբավ էր ձեռք բերել, ու կարծես նրա աշխատանքից դժգոհություն չկար: Վարդապետյանը հեռացավ առանց պարզաբանումների: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ փոխնախարարի հրաժարականը, ըստ ամենայնի, կապվում է նրա հորն առնչվող մի քրեական գործի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններո
website by Sargssyan