1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ԱՆՄՈՌՈՒԿԸ .Լիանա Գեւորգյան

Մի օր Ամենակարող Արքան,որը նաև հրաշալի նկարիչ էր,որոշեց մի բնանկար նկարել՝ մի կտավ,որը կարտահայտեր իր բնույթն ու ներաշխարհը. Վերցրեց իր էության ներկապնակը,որտեղ երեք մաքուր գույներ կային՝ կապույտը,որը հույս էր խորհրդանշում,կարմիրը՝ սիրո խորհուրդն ուներ և դեղինը, որը մեծ հավատ էր խորհրդանշում: Հրաշագործ Արարիչը վերցրեց մի ճերմակ կտավ ու սկսեց կերտել իր գլուխգործոցը:Վրձնով իր հրաշագործ,կարմիրից արև կերտեց, դեղինը լուսին դարձրեց,իսկ կապույտով մի հրաշք մոլորակ նկարեց, շատ հավանեց ու Երկիր կոչեց: <<Երկրի>> վրա կապույտ գույնով ամպ ու օվկիանոս, գետ ու լիճ կերտեց:Կարմիր ու դեղին գույներով ահա հողեր նա սարքեց, որոնցով էլ լեռներ կերտեց: Իսկ հենց կենտրոնում իր սիրելի կտավի կարմիր ու դեղին գույներով նա երկյու մեծ և փոքր լեռներ կերտեց, շատ հավանեց՝ Արարատ կոչեց: Իսկ Արարատի երկու կողմերում իր հրաշագործ կապույտով գետեր նկարեց: Այնուհետև վեցերորդ օրը իր արարման նա մի կարմիր հողի հատիկ վերցրեց և սկսեց արարել մի կարմիր ծաղիկ: Ծաղկի արարումը երբ վերջացրեց, շատ հավանեց, քանի որ ծաղիկն այդ կարմիր տարբերվում էր մյուս ստեղծագործություններից: Արարիչ Արքան շունչը փչեց, կարմիր ծաղկին կյանք պարգևեց ու Ադամ կոչեց: Եվ հանկարծ Նկարիչ հրաշագործ Արքան նկատեց, որ այդ պարտեզում Ադամ ծաղիկը, ինչպես կարմիր վարդ, մենակ է ահա… << Դա լավ չէ >>, -ասաց ու որոշեց մի ծաղիկ էլ նկարել: Նոր ծաղկի համար վերցրեց մի փուշ Ադամ ծաղկի աջ կողից, ու դեղին հողի փոշետահիտիկից սկսեց կերտել նա մի նոր ծաղիկ՝ անչափ գեղեցիկ: Ու ահա ծաղիկը դեղին գույն հագավ, Ադամը ծաղիկը երբ տեսավ, շատ զարմացավ, սիրեց ու Եվա կոչեց: Արքան իր պարտեզը շատ հավանեց ու Եդեմ կոչեց: Արարիչ արքան բնանկարն իր կերտած շատ սիրեց, վեց օրում ավարտուն դարձրեց, իսկ յոթերորդ օրը նա հանգիստ տվեց ու հրամայեց իր պալատի բոլոր պալատականներին իր մոտ բերել: Կանչեց նա նաև իր նախկին փառաբանության առաջնորդին՝ Արուսյակին, որ նա նույնպես տեսնի հրաշքն այս իրական: Երբ պալատականները տեսան հրաշք Երկիրը ՝ շատ ուրախացան, գովերգեցին, ցնծությամբ լցրին ողջ պալատը թագավորական:
Բայց արի՛ ու տե՛ս, որ Արուսյակի մեջ կրկին նախանձը գլուխ բարձրացրեց, իրենից գեղեցիկ Եվային համարեց, ու իր իսկ սրտում սև գույնը ծնվեց: Բոլորից անտես սև գույնը Եվային մեկնեց՝ անթերի դեղին ծաղկին սև հետք նա դաջեց…
Իսկ վարդը կարմիր իր չքնաղ ծաղկին՝ իր միակին, սև գույնով տեսավ, մաքրել ցանկացավ, ու սև հետքին նա ևս դիպավ, մաքրել չկարողացավ, փոխարենը սևացավ:
Ահա Արքան դա նկատեց ու շատ վշտացավ, որ ստեղծագործությունն իր կատարյալ սևով ծածկվեց ու հոգին մարեց, իսկ Արուսյակին անիծեց ու ողջ թագավորությունից վռնդեց…
Կտավը կատարյալ անակատար դարձավ, սև փուշ ու տատասկով պատվեց: Նոր ծաղիկները դեռ չծնված, սրտում սև հետքով՝ չարիքի, նախանձի ոգով, լցվեցին ու տարածվեցին: Իսկ Արքան Արարիչ ու գեղանկարիչ՝ իր կտավը կերտած, անգամ և պղծված, շատ սիրեց ու թանկ համարեց, այդ իսկ պատճառով այրել չուզեց, նկարն անավարտ համարեց, ստեղծագործել շարունակեց…
Նա շատ լավ գիտեր, որ սև բծերը նախանձից ծնված, կյանքով լի կտավն անկյանք դարձրած,մաքրել կարող է միայն մի միջոց՝իր սրտից բխած գույների միախառնումից ծնված կատարյալ,անթերի,անմեղ ու մաքուր արյան կաթիլներն իր իսկ Որդու: Արարիչն իր սիրուց ծնված չքնաղ ծաղիկներին փրկելու համար միածին Որդու կյանքն անգամ չխնայեց: Որդին ինքնակամ իր արյունը թափեց,որ կտավը Հոր սիրած,բայց անկյանք դարձած, կյանքով լցնի, որ կյանքով լցվեն ծաղիկները Հոր սիրած, ապրեն ու ծաղկեն ու դեռ շատանան: Օ՜, հրաշք, հրա՜շք իրական՝ հենց որ կաթիլները Որդու արյան թափվեցին կտավին, ծաղիկների սև բծերն անհետացան, ճեպ ճերմակ դարձան: Հայր արարիչն ու իր միակ Որդին սպիտակ ծաղիկներին նաև հոգու գույներ տվեցին,նորից ու նորովի այգի կերտեցին լի ծաղիկներով՝ Սուրբ արյամբ մաքրված: Բայց արի՛ ու տե՛ս, որ կային նաև ծաղիկներ,որոնք ճերմակ դառնալ չուզեցին, սև բծեր գերադասեցին: Քանզի Արարիչը ստեղծագործ ու հրաշագործ, ի սկզբանե իրԱդամ կարմիր վարդի մեջ սեփական կամք ու ընտրության իրավունք էր դրել: Երբ Տերը տեսավ, որ իր սիրելի <<Երկիր >> կտավում բազում երանգներ, նաև սևն է իշխում, իր Սուրբ Հոգու քամիով առանձնացրեց իր արյամբ մաքրագործ բոլոր ծաղիկներին՝ բերելով նախկին Եդեմ պարտեզի տարածք՝ Արարատ լեռան ստորոտ դարձած կտավի կենտրոն՝ իր աչքի առաջ ու նախկին Եդեմը Հայաստան երկիր կոչեց… Բազում դարերում երկիրն այս նորովի կերտած կանգուն մնաց, քանզի Արքան Արարիչ այն շատ էր սիրում: Բայց << Երկիր >> բնանկարի մյուս բնակիչները շատ նախանձեցին Հայաստան կոչված հրաշք պարտեզի բնակիչներին,իրենք այնտեղ ապրել ուզեցին,միաբանվեցին, դավեր նյութեցին, Հայաստան երկիրն ավերել որոշեցին, կյանքով լի ծաղկին մայր հողից պոկել ուզեցին, գեթ մի ծաղիկ թողնել որոշեցին՝ գեթ մի նմուշ, այն էլ առանց կյանք, որպես օրինակ թողնել ուզեցին: Ահա և վրա հասավ գորշ գիշերը Հայոց աշխարհում: Գորշ ծաղիկները սև գիշերով Հայաստան հասան, քաոս սկսվեց չքնաղ պարտեզում՝ կոկոն ու ծիլեր, ծաղիկ ու սերմեր բազում ոտնանակ արվեցին,կոտրեցին գլուխը Հայ կարմիր վարդի,սրի մատնվեց մի ողջ պատմություն կերտված սիրով, հույսով, հավատով… Երբ լուսինը հանկարծ հայացքը ժպտախոս դեպ ներքև հառեց՝ սառեց ժպիտը դեղին լուսնի ու անմիջապես փակեց երեսը, որ էլ չտեսնի դաժան տեսարանն անբացատրելի: Երկիրն ամպով պատվեց: Ամպը երբ տեսավ՝ բղավեց, ճաքեց ու լուռ արտասվեց: Արցունքներն ամպերի, երբ տեսան, սարսափ ապրեցին, օդում սառեցին ու սառույց դարձան… Բացվեց արնոտ առավոտը Հայոց երկրի՝ արևը դուրս ելավ սարի ետևից, երբ ահասարսուռ տեսարանը նա տեսավ, վախից քարացավ, իրեն կորցրած նորից ետ գնաց, լուսին ու արև իրար խառնվեց, խավարում եղավ: Գարունը Հայ պարտեզի արնոտ ձմեռ դարձավ: Ողջ տիեզերքը՝ ողջ թագավորությունը Սիրո Արքայի սարսուռ ապրեց… Սիրո Թագավորը ողբագին լացեց,այն ահասարսուռ, դաժան պատկերից, որ չէր տեսել մինչ օրս ողջ տիեզերքն անգամ… Սիրո, հույսի, հավատի հոգով կերտած Սեր կտավը դարձել էր արցունք, լաց, ողբերգություն մի ողջ մարդկության… Փչեց Սուրբ Հոգու քամին՝ արմատախիլ արված ծաղիկներին հեռուներ տարավ, հեռու ու օտար, ուրիշ երկրներ, Հայ ծաղիկն անգամ կոտրված, նորից վերածնվեց, արմատներ գցեց օտար հողերում ու նորից ապրեց,հայ հոգով լցված: Երբ լացեց Արքան,թափվեցին արցունքներն ուղիղ կտավին՝ արնաշաղաղ ու անկյանք: Արցունքի կաթիլները, երբ հողին ընկան, նոր սերմեր դարձան, նոր մի ծիլ աճեց մի բուռ հողում Հայ երկրի: Սրտում նոր ծաղկի սև էր, սրտում նոր ծաղկի ցավը շա՜տ էր: Իսկ թերթերը ծաղկի իր մեջ էին ներառում սիրուց, հույսից, հավատից ծնված մի նոր գույն՝ մանուշակագույնը: Անվանեց Արքան ծաղկին նոր Հայի Անմոռաւկ , որ ասի ողջ Տիեզերքին՝ Սա չի՜ մոռացվի: Դրախտ պարտեզից՝ Մայր Հայաստանից մի բուռ հող մնաց ու մի փունջ Անմոռուկ ծաղիկ: Ծաղկեց հայ պարտեզը, բայց արդեն առանց Արարատ լեռան, իսկ կենտրոնում վերածնված Հայ հողի 12 սյուն վեր հառնեց: Արքան այն Ծիծեռնակաբերդ կոչեց,իսկ կենտրոնում սիրո կարմիրով հավերժ անմար կրակ նա կերտեց: ՈՒ ամեն տարի՝ ապրիլի 24-ին,հենց նույն այդ օրը ոճրագործության, անմար կրակի շուրջն են խոնարհվում հայ բնից պոկված, օտար հողերում արմատներ գցած, բոլոր ծաղիկները մայր Հայոց հողի, գալիս են լացով, սրտում մեծ ցավով, բայց անմար հոգով: Անցել է մի դար ու էլ ավելի, բայց Անմոռուկ դարձած մի ողջ հայություն դա չի մոռանում՝ հիշում է ու պահանջում: Իսկ կտավն ավարտուն՝ անավարտ դարձած, դեռ ավարտել է պետք, գալու է օրն այն երկար սպասված, երբ հավաքելու է Տերն ամբողջ Երկրից սև ու նենգ,անկյանք փշերին ու նաև Արուսյակին՝ սատանա դարձած ու նետելու է կրակը անմար Ծիծեռնակաբերդի, և փակվելու են սյուները 12, որ չլինի ելք թուրք նենգ թշնամուն: Իսկ ահա <<Երկիր >> կտավի դրախտ պարտեզում վերադառնալու են բոլոր գույներն Աստվածային, ու կտավում ավարտուն փայլելու են հավերժ սեր, ուրախություն, կյանք, երջանկություն՝ կարմիր,կապույտ ու ծիրանագույն:

ԼԻԱՆԱ  ԳԵՒՈՐԳՅԱՆ 

 

Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan