1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Երևանում 19-ամյա ուսանողուհին բեմականացրել է իր և եղբոր 3-ամյա դստեր առևանգումը՝ գումար հափշտակելու համար

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ուսանողուհու կողմից իրեն և եղբոր երեքամյա դստերն առևանգումից ազատելու համար որպես փրկագին 1.000.000 ՀՀ դրամ պահանջելու պատրվակով խաբեությամբ ազգականներից հափշտակություն, ինչպես նաև՝ սուտ մատնություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժինը:

Երևան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1999 թվականին, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ անհայտ անձը 2019 թվականի մայիսի 8-ին դանակի սպառնալիքներով Երևան քաղաքի Արցախի փողոցի շենքերից մեկի մուտքում հանելով իր բլուզը, կիսամերկ վիճակում նկարել է իրեն, ապա ճշտել համացանցում ունեցած իր կայքերի գաղտնաբառերը և իր կիսամերկ լուսանկարները հրապարակելու ու իր հարազատներին վնասելու սպառնալիքով հարկադրել է վերցնել եղբոր երեքամյա դստերն ու դուրս գալ տնից, ում պահանջը կատարելով եղբոր դստեր հետ միասին գնացել է այգի։

 

Պարզվել են 19-ամյա ուսանողուհու կողմից իր և եղբոր 3-ամյա դստեր առևանգումը բեմականացնելու միջոցով հափշտակություն կատարելու հանգամանքները

 

 

 

 

 

 

Ըստ 19-ամյա ուսանողուհու հաղորդման՝ այգում գտնվելու ընթացքում, իբր հեռախոսով հետևել է, թե ինչպես է անհայտ անձը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ իրեն պատկանող «մեսենջեր» հավելվածի միջոցով իր անունից նամակագրություն վարել մոր և եղբոր հետ, վերջիններիս տեղեկացրել իրենց առևանգման մասին և որպես ազատման փրկագին պահանջել 1.000.000 ՀՀ դրամ` սպառնալով, որ գումարը չտալու դեպքում այլևս չեն տեսնի իրենց:

Աղջիկը միաժամանակ նշել է, որ իրեն ահաբեկած անձի պահանջով, իր հարազատների կողմից IDram վճարային համակարգով իր հաշվեհամարին ուղարկված գումարից կանխիկացրել է 600.000 ՀՀ դրամ և այն թողել նշված անձի մատնանշած տաքսի ավտոմեքենայում, ապա եղբոր դստեր հետ միասին վերադարձել տուն:

Քննչական գործողությունների և Ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 19-ամյա աղջկա կողմից ներկայացված հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում:

Միաժամանակ պարզվել է նաև, որ խաբեությամբ, ձևացնելով անհայտ անձի կողմից իր և եղբոր դստեր առևանգումը, ծնողներից և եղբորից աղջիկը պահանջել և խարդախությամբ հափշտակել է գումար:

Դեպքի առթիվ  2019 թվականի մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 333-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և 30.05.2019թ. ընդունվել վարույթ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  3-րդ կուրսի ուսանողուհին, ակնկալելով բարելավել ընտանիքի ֆինանսական վիճակը, գտնվելով հեռուստասերիալի ազդեցության ներքո, որում ինչ-որ մեկին առևանգել են և պահանջել փրկագին, որոշել է նման բան կազմակերպել, որպեսզի ծնողները դիմեն որևէ մեկին՝ պարտքով գումար տալու խնդրով, իսկ այն ստանալուց հետո, գումարը  տրամադրել ծնողներին՝ բացատրելով, որ անցել է աշխատանքի։

Այդ նպատակով 2019 թվականի մայիսի 17-ին, եղբոր երեքամյա դստեր հետ զբոսնելու  պատրվակով դուրս է եկել տնից, ապա իր անձնական կայք-էջից, այլ անձի անունից կապ է հաստատել մոր և եղբոր հետ՝ հայտնելով, որ իրենց առևանգել են և ներկայացրել է պահանջ՝ 1.000.000 ՀՀ դրամ գումար իր հաշվեհամարին փոխանցելու վերաբերյալ՝ սպառնալով, որ ոստիկանություն դիմելու և գումարը չփոխանցելու դեպքում իրենց այլևս չեն տեսնի:

 

 

 

Երեխայի հայրը՝ 19-ամյա ուսանողուհու եղբայրը, սպառնալիքները որպես իրական ընդունելով, կնոջ մորաքրոջից պարտքով գումար է վերցրել և նույն օրը, պահանջը ներկայացնելուց երեք ժամվա ընթացքում, IDram վճարային համակարգի միջոցով, սպառնալիքների հեղինակի մատնանշած, վերջինիս անվամբ բացված հաշվեհամարին է փոխանցել 820.000 ՀՀ դրամ գումար։

Այնուհետև, համոզվելով գումարի փոխանցման մասին, աղջիկը կանխիկացրել է 600.000 ՀՀ դրամը և վերադարձել տուն`պնդելով առևանգման մասին։

Մի քանի օր անց, տեղեկանալով, որ մայրը ոսկեղենն է գրավադրել՝ պարտքով վերցված գումարը վերադարձնելու նպատակով, պատմել է ողջ եղելությունը, մորը տվել 600.000 ՀՀ դրամն ու նրա հետ միասին կանխիկացրել հաշվեհամարին մնացած 220.000 ՀՀ դրամը:

Կատարվածի վերաբերյալ 19-ամյա աղջիկը տվել է խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է։

 

 
 
16-ամյա տղային ծեծի ենթարկած Դիլիջանի քրեական... Նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրե... ԱՀ ՄԻՊ-ը դիմել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ձերբակալված քննիչները մեղադրվում են իրեղեն ապ... Ձերբակալվել են Արաբկիրի բաժնի քննիչներ. ՔԿ ԱՄՆ-ում հայկական եկեղեցիների ղեկավարները Բայդ... Հաստատվել է պաշտոնական այցով ՀՀ եկած անձանց ո... Ծեծկռտուք եւ կրակոցներ Սամվել Բաբայանի թիմակի... Գայանե Մարտիրոսյանի գործով առաջին դատական նիս... Շուշիի ոդիսականը այսօրվա «փրկիչ» գեներալների ... Մայիսի 31-ը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային... Առաջիկայում մի շարք պաշտոնյաների ձերբակալությ... Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Երե... ՄԻԵԴ–ն ավարտել է ՍԴ նախկին անդամների դիմումնե... Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ քաղ... Կնոջս ու որդուս նկատմամբ այս գործողություններ... Կա խաղ, ու մեծ խաղ, եւ թելեր...որով իրար եք շ... Հայ զինծառայողների առեւանգումը կատարվել է Շիկ... ԱԹՍ-ները հարվածել են Մոսկվայի երկու բնակելի շ... ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարած... ՄԻՊ աջակցությամբ քաղաքացին ձեռք է բերել մասնա... «Իրավունք». Ինչո՞ւ մինչեւ հիմա չի հաջողվել դպ... Կույր աչքով զորակոչել են բանակ, իսկ ՊՆ գնդապե... Եվրոպայի կենտրոնում մեծ պայթյուն է հասունանու... Հոլիվուդյան ժպիտ 1 օրում. Ինչպես վերականգնել ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Եթե բնակչությունը իմանա մեր կորուստների մասին... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... VIDEO.Արցախում խոշտանգված զինվորի, «Զոն»-երու... ՌՈ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ ...
Ծեծկռտուք եւ կրակոցներ Սամվել Բաբայանի թիմակիցների միջեւ «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի թիմակիցների միջեւ հերթական «ռազբորկան» է եղել, որն ուղեկցվել է ծեծկռտուքով ու կրակոցով։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 28-ի երեկոյան․ Բաբայանի թիմակիցներից մեկը որոշել է հաշիվ պահանջել ՏԿԵ նախկին նախարար, Բաբայանի աջակից Հայկ Խանումյանից, ով, ըստ մեր աղբյուրի, անհարգալից է արտահայտվել ի Առաջիկայում մի շարք պաշտոնյաների ձերբակալություններ են սպասվում «Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման փակ նիստում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ուշագրավ հայտարարություններ է արել։ Փակ նիստի գլխավոր թեման եղել է Հայաստանում ազգային անվտանգությանը սպառնալիք դարձած նարկոթրաֆիքինգը։ ԱԱԾ տնօրենը խոստովանել է, որ թմրամիջոցների իրացման թե՛ ծավալներն են մի քանի անգամ մեծացել, թե՛ տարիքն է երիտասարդացել, եւ այն մեծ ու վտանգավոր տարա ՄԻԵԴ–ն ավարտել է ՍԴ նախկին անդամների դիմումների քննությունը «Հրապարակ» թերթը գրում է․ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ավարտել է Սահմանադրական դատարանի նախկին անդամների դիմումների քննությունը, արդեն սպասվում է ՄԻԵԴ վճռի հրապարակումը։ Հիշեցնենք, որ 2019 թվականին, առանց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, Ազգային ժողովը Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացրեց, որի հետևանքով ՍԴ երեք դատավոր՝ Հրանտ Նազարյանը, Ալվինա Գյուլումյանն ու Ֆելիքս Թոխյան «Իրավունք». Ինչո՞ւ մինչեւ հիմա չի հաջողվել դպրոցներում խուսափել դրամահավաքներից «Իրավունք» թերթը գրում է. «Ամեն տարի դպրոցի« Վերջին զանգի» օրերին եւ ավարտական երեկոներին ընդառաջ ակտիվանում է դպրոցներում կատարվող դրամահավաքների թեման: Ինչո՞ւ մինչեւ հիմա չի հաջողվել խուսափել այդ երեւույթից, ի՞նչ է պետք անել դրա համար, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից: - Այն, որ դպրոցներում դրամահավաքներ կան, կոռուպցիոն երեւույթներ կան, այն բանի հետեւա Կամո Ցուցուլյանը չի կարողանում կտրվել ոստիկանական համակարգից «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 21-ին, երբ Շենգավիթի դատարանի բակում բողոքի ակցիա էր ընթանում, ՀՀ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այնտեղ էր: Նա եկել էր՝ փրկե՞ր ոստիկանության համակարգի իր նախկին գործընկերներին, թե՞ չի կարողանում կտրվել ոստիկանության համակարգից եւ զբաղվել փրկարար ծառայության գործերով: Հարցն, իհարկե, պարզել չկարողացանք, բայց այն կա ու մնում
website by Sargssyan