1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Խուդոյանը երդվում է, իսկ Հրանտ Ավանեսյանը հղում է անում փաստերին, ու միջազգային պրակտիկային. VIDEO

Հայկական պետական մանկավարժական համալսարանում գործող հոգեբանության մասնագիտական խորհրդում Մարատ Դուրյանի պաշտպանած ատենախոսության շուրջ բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել, որի հետ կապված էլ, Բարձրագույն որակավորման կոմիտեն այսօր Մանկավարժական համալսարանում հրավիրել էր քննարկում:

Բավականին բուռն մթնոլորտում ընթացող այդ քննարկմանը մասնակցում էին ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը, Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը, ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը և այլ գիտնականներ:
Քննարկման նպատակը մեկն էր. մտքերի փոխանակման, եւ փաստերի համադրման արդյունքում պարզաբանում մտցնել՝ թե իրականում ինչ թնջուկ կա Մարատ Դուրյանի պաշտպանած ատենախոսության հետ կապված:
Իսկ ավելի ստույգ , Մանկավարժական համալսարանի Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանի կողմից՝ «մի բաժակ ջրում փոթորի բարձրացնելու» պատճառը,  բանից պարզվում է վերաբերում էր ատենախոսության տեքստի մեջ չակերտներ դնել-չդնելուն և հղումների ճիշտ ձևակերպմանը, ինչի շուրջ էլ ներկաներից շատերը փորձեցին առողջ քննարկման արդյունքում, Խուդոյանին բացատրել, որ այն ինչի մասին բարձրաձայնում է պարոն ամբիոնի վարիչը՝ մի տեսակ  խնդիրը ուռճացնելու տպավորություն է թողնում: 

Իսկ ահա ասպիրանտի գիտական ղեկավար, ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, արտերկրի մի շարք գիտական խորհուրդների ներկայացուցիչ, Հրանտ Ավանեսյանը, Խուդոյանի մեղադրանքներին՝ (ասել է, թե ասպիրանտին գրագողության մեջ մեղադրելուն) ի պատասխան հակադարձեց, որ մեջբերումների հանդեպ մոտեցումներ սովորաբար նույն կերպ են արվում, առավել ևս, որ ատենախոսության թեման հայոց լեզվին չի վերաբերում:

Հ. Ավանեսյանն իր խոսքում հատկապես ընդգծեց, որ ինքը պարտադրված նաև մի փոքր գիտափորձ է կատարել, և մեջբերումներից երկու հատված տվել է բանասեր-գիտնականների, ովքեր նույն նյութը ռուսերենից հայերեն են թարգմանել: Իսկ արդյունքում, ահա ստացվել է երեք տարբեր նյութ: Ինչը, տվյալ դեպքում չես կարող պնդել, որ թարգմանությունը այլ լեզվով գրված հոդվածի հեղինակի ուղիղ խոսքն է:

Ի դեպ, ատենախոսության հեղինակը, նույնպես նկատեց, որ աշխատության մեջ ներառված իր թարգամանություններում  ուրիշի ուղղակի խոսքն է մեջբերված, քանի որ դրանք հեղինակային թարգմանություններ են եղել:
Այնպես, որ ներկաներից շատերի, եւ հատկապես Հրանտ Ավանեսյանի դիտարկմամբ, տվյալ դեպքում գրագողության մասին խոսք անգամ լինել չէր կարող:

Հատկապես, որ կոնկրետ սահմանում չկա, թե ինչպես պետք է լինեն ձևակերպումները, որպեսզի այն ընդունելի լինի գիտական հանրության կողմից: Իսկ ահա թարգմանության դեպքում չակերտի բացակայությունը մեկնաբանել գրագողություն, եւ քաշվել մի կողմ, մի տեսակ իրավիճակը ապսուրդի թատրոն է հիշեցնում, եւ ուրիշ ոչինչ:


Նշենք, որ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն էլ , իր խոսքում նշեց, որ հոգեբանության ոլորտի գիտնականները հավաքվել են քննարկելու, թե ինչպես պետք է ձևակերպվեն մեջբերումներն ու հղումները, որը և՛ միասնական, և՛ ընդունելի կլինի բոլորի համար:
«Քանի դեռ այն չկա, մենք պետք է ուղղորդվենք մասնագիտական ոլորտի աշխատողների մեկնաբանություններով և պետք է փորձենք հասկանալ թե արդյո՞ք նրանք թյուրիմացության մեջ ընկնում են դրանց պատճառով, թե՞ ոչ: Որքան հասկանում եմ, հոգեբանների մեջ այս վեճը բազում տարիների պատմություն ունի, ուստի հարկավոր է հասկանալ, թե ինչումն է խնդիրը, որպեսզի փորձենք դրանց լուծում տալ»:

Քննարկման ավարտին, խնդրին վերջնական լուծում տալու համար, որոշվեց երկուշաբթի օրը  հարցը քննարկել նաև ԲՈԿ-ում, որպեսզի վերջապես պարզ դառնա, թե ինչ լուծում պետք է տրվի նման խնդիրներ առաջ քաշվելու դեպքում, հետագայում այլ բարդություններից ու անհեթեթ իրավիաճակներից զերծ մնալու համար:

 

Ի դեպ, քննարկման վերջում , Սամվել խուդոյանը NewsMedia-ի հետ զրույցում մի քանի անգամ երդվեց, որ ինքը ստեղծված իրավիճակի հետ կապված որեւէ միտում չունի, մինչդեռ, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, Հրանտ Ավանեսյանը մեզ հետ զրույցում, խոսեց հակառակի մասին, ասելով, որ այս պատմության մեջ ինքն այնուամենյանիվ միտումներ է տեսնում, եւ որ սա առաջին դեպքը չէ, որ Խուդոյանը նման աղմուկ է բարձրացնում.

Այլ մանրամասներ՝ NewMedia-ի Տեսանյութում:


Հ.Գ Այս քննարկման ընթացքում ամենացավալին այն էր, որ որոշ հատուկենտեր, այդպես էլ չկարողացան խոսել բուն թեմայից՝ խնդրից, նյութից, ի վերջո երիտասարդի ճակատագրից…
Այդ հատուկենտները պաթոսով արտասանում էին իրենց գիտական աստիճանների մասին՝ ամենեւին չխորանալով  բուն խնդրի  ու դրա պատճառների մեջ...
Մինչդեռ այդտեսակը՝ համարձակվում է միայն պահանջողի ու քննադատողի դերում լինել, երբ ամեն ինչ մեկից մեկ պարզ է…


Ինչ է. մեր օրերում տառակերությո՞ւնը պետք է լինի դոմինանտը, թե՞ իրական պոտենցիալն ու ներուժը...

Մանվել Գրիգորյանի հարցով խոսել եմ Փաշինյանի հ... Հարձակում լրագրողների վրա. Դեպքի վայր է ժաման... NEWSMEDIA.am-ը բոլորին մաղթում է հաճելի ամառա... Որոնվում է Ասկերանի շրջանի բնակիչ Արման Մովսի... Ապարանի քաղաքապետը՝գողականների հետ ունեցած կա... Փաշինյանի "ամուլսարային" ֆարսը Հեղափոխություն, թե՞ իշխանափոխություն Օգանովսկու ձերբակալության քաղաքական որոշումը ... Հայտնի Բլոգերը դժգոհել է Երեւան-վանաձոր երթու... Արշակ Հակոբյանը եղել է ՊՊԾ գնդի գրավման ժաման... «Սա է դատավոր Իսկոյանի արդարադատությունը. մեղ... Պայթյունի վայրից մեքենան հեռացրած վարորդը ձեր... «Ոստիկանությունը տարածեց շինծու հայտարարությո... Ի պատասխան Գլխավոր դատախազության արձագանքին՝ ... ԿԼՈՈՒՆԱԴԱՆ ԱՎԱՐՏԵՔ. ՈՉ ԹԵ ՔՆԵՔ, ԱՅԼ ՔՆՆԵՔ, ԵՒ... Երկրորդ անգամ են մեզ ցավեցնում․ ապրիլյանի զոհ... «Սա սրբապղծություն է… սրբապղծություն համայն ա... NEWSMEDIA.am-ը բոլորին մաղթում է հաճելի ամառա... «Իմ երեխանները պետք է մեծանան Հային վայել երկ... Դատախազությունը մանրամասներ է հայտնել դատավոր... Ու՞մ շահերն է պաշտպանում ՀՀ գլխավոր դատախազ Ա... Սամվել Բաբայանը սպասում է Փաշինյանի «դաբրոյին... Ռենտգենային նոր սարքեր՝ ԱԺ անցակետերում. «Ժող... VIDEO.Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմ... Նոր կադրեր երգիչ Գուրգեն Դաբաղյանի հարսանիքից
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... VIDEO.Խորհրդարանը մի' շփոթեք Ձեր գծերի, եւ Էջ... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ...
Սամվել Բաբայանը սպասում է Փաշինյանի «դաբրոյին» «Փաստ» թերթը գրում է. «Արցախում Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն ավարտվել է, սակայն Բաբայանի թիմը դեռ չի շտապում դրանք ներկայացնել ԿԸՀ. առաջիկա օրերին կներկայացվի։ Դիմումները հանձնելու՝ օրենքով նախատեսված ժամկետը դեռ չի ավարտվել, իսկ այդ ընթացքում նախաձեռնության անդամները սրբագրում են ստորագրությունների թերթիկները։ Սպասվում է, որ ԿԸՀ կհանձնվի մոտ 17-18 հազար ստորագրություն, որը իրավական եւ ընթա Ռենտգենային նոր սարքեր՝ ԱԺ անցակետերում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ»-ը գրում է. «Ազգային ժողովի Բաղրամյանի անցակետում արդեն մի քանի օր է, ինչ տեղադրվել են ռենտգենային զննող նոր սարքավորումներ, և մոտ օրերս տեղադրման աշխատանքները կավարտվեն նաև Դեմիրճյանի անցակետում։ Ինչպես հայտնի է, կառավարու­թյունը նոր սարքավորումներ ձեռք բե­րելու որոշում էր կայացրել դեռևս մա­յիսի 28-ի նիստում և այդ նպատակով կառավարության պահուստային ֆոն­դից հատկացրել 85 մլն դրա ԱՄՆ Գերագույն դատարանը Թրամփին թույլատրել է Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար օգտագործել Պենտա... ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է նախագահ Դոնալդ Թրամփին Պենտագոնի ֆոնդից 2,5 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը, հաղորդում է BBC-ն՝ դատարանի որոշմանը հղումով։   Դատավորներից 5-ն աջակցել են Սպիտակ տան ղեկավարի մտադրությանը, մյուս 4-ը դեմ է հանդես եկել։ Այս որոշմամբ Գերագույն դատարանը չեղարկել է վերաքննիչ դատարանի որոշումը, որը դրամական միջոցների հատկացումն անօրինական էր ճանաչել։  Սերժ Սարգսյանը Հայաստան է վերադարձել Սամվել Կարապետյանի անձնական ինքնաթիռով «Հրապարակ»-ը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանը` ընտանյոք հանդերձ (փոքր դուստրը, փեսան, թոռները), վերադարձել է Հունաստանից, որտեղ մեկնել էր Բադեն-Բադենից։ «Նրբությունն» այն է, որ վերադարձել են հայտնի գործարար Սամվել Կարապետյանի անձնական ինքնաթիռով: Ավելին` Հունաստանում Սարգսյանների ընտանիքը հանգստացել է Հալկիդիկի կղզում` Կարապետյանին պատկանող հյուրանոցում»: Մանրամասները՝ թերթի համարում: Քրգործ կհարուցվի. նոտարական ո՞ր գրասենյակներն է սեփականաշնորհել Հրայր Թովմասյանը. «Ժամանակ» «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդարադատության նախկին նախարար, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է 1-ին նոտարական գրասենյակը և Շենգավիթի նոտարական գրասենյակը: Ճիշտ է, այդ տարածքները գրանցված են այլ անձանց անուններով, սակայն իրական սեփականատերը հենց Թովմասյանն է: Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել էր Հրայր Թովմասյանի՝ նոտարական գրասենյակներ սեփականաշնորհելու մասին:
website by Sargssyan