Արտաշատի ոստիկանները քաղաքացու մոտ թմրամիջոց են հայտնաբերել (տեսանյութ)
Հուլիսի 4-ին, ժամը 4.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառմամաբ, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Արտաշատ քաղաքի ռեստորաններից մեկի մոտից բերման է ենթարկվել Բաղրամյան գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է կանեփի բույսի նմանվող զանգված:
Նախնական տվյալներով՝ հայտնաբերվածը թմրանյութ էր, որը երիտասարդը քաղել էր ճանապարհից, անձնական օգտագործման համար:
Այն փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: