1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀՈԳԵՎՈՐ ԱԳՐԵՍԻԱՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ»

Դեռևս անցյալ տարվա հունվարին Հայաստանի Փաստաբանների պալատում տեղի ունեցավ լայնածավալ քննարկում՝ կապված Եվրոպայի Խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի հետ, որն առավելապես հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիա: Այսօր այն դրված է կառավարության սեղանին: Ի՞նչ քաղաքական և հոգևոր մարտահրավերների առաջ է մեզ կանգնեցնելու Ստամբուլյան կոնվենցիան, երբ դրա տակ դրվի Հայաստանի ստորագրությունը: Այս և բազմաթիվ հարցերի մասին, NEWSMEDIA-ն զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանություն» նախաձեռնության համահիմնադիր ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆԻ հետ:

-Հարգելի՛ տիկին Եսայան, դեռ նախորդ տարվանից , գնահատելով կոնվենցիայի դրույթները, Դուք ասացիք .«Հակառակորդն անցել է հարձակման: Վտանգված է մեր արժեհամակարգը»: Իսկ այսօր մեզ հաշված օրեր են բաժանում կոնվենցիայի վավերացումից…

-Նախ, կոնվենցիան վավերացնողը` ՀՀ Ազգային Ժողովն է, իսկ Հայաստանը այդ կոնվեցիան ստորագրել է դեռևս 2018 թվականի հունվարին:
Կոնվենցիայում բազմաթիվ անգամներ օգտագործվում է «գենդերային» եզրույթը: 2013 թ․ մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված և նույն թվականի հունիսի 11-ին ՀՀ նախագահի կողմից ստորագրված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ գործող օրենքի 3-րդ հոդվածի առաջին կետում «գենդեր» և «գենդերային» եզրույթները սահմանվում են` որպես տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք։ Այսինքն, ՀՀ վերոհիշյալ օրենքում «գենդերային» եզրույթը վերաբերվում է կանանց և տղամարդկանց ձեռքբերովի վարքին, ինչը կարող է վերաբերվել նաև միասեռականներին՝ տղամարդը կնոջ վարքով և կինը տղամարդու։ ՀՀ օրենքը ամրագրում է, որ այդ ձեռքբերովի վարքը արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ «Գենդերը» դա սոցիալական սեռ է՝ ի տարբերություն տղամարդու և կնոջ կենսաբանական սեռի: Սոցիալական սեռը դա այն է, ինչ զգում է մարդը, ինչին նրան սովորեցրել են: Երբ սոցիալական սեռը չի համընկնում կենսաբանականի հետ, մարդու բնությունը այլասերվում է, և այդպիսի մարդը կոչվում է այլասերված (միասեռականներ, տրանսվիստիտներ և այլն):

Կոնվենցիայում օգտագործվում է «զուգընկեր» հասկացությունը, որը նույնացվում է ընտանիքի անդամի հետ: Ընդ որում կոնվենցիայի առանձին հոդվածներում (Հոդված 36-ի 3-րդ կետ, հոդված 46-ի «ա» կետ, հոդված 59-ի 1 և 2 կետեր) ամուսիններ և զուգընկերներ հասկացությունները շեշտվում են ներպետական իրավունքում` դրանց տրված իմաստով։ ՀՀ օրենսդրական դաշտում «զուգընկեր» հասկացությունը բացակայում է։ Այսինքն, դա նշանակում է, որ ՀՀ կողմից կոնվենցիայի վավերացումից և ուժի մեջ մտնելուց հետո «զուգընկեր» հասկացությունը ՀՀ-ում օրենքով պետք է ամրագրվի։ Եվրախորհրդի անդամ պետությունների ընդունած համապատասխան օրենքներում` «զուգընկեր» հասկացությունը վերաբերվում է միասեռական զույգերին:
Կոնվենցիայի 4-րդ հոդվածի (Հիմնարար իրավունքներ, հավասարություն և ոչ խտրական վերաբերմունք) 3-րդ կետի համաձայն ՀՀ-ն պարտավորվում է օրենքով բացառել խտրական վերաբերմունքը անկախ սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից։
Հոդված 12.1-ում նշված է, որ մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասվածության կամ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։
Հոդված 12.5-ում մասնակից պետությունները պետք է ապահովեն, որպեսզի մշակույթը, սովորույթը, կրոնը, ավանդույթը կամ այսպես կոչված «պատիվը» չվկայակոչվեն սույն Կոնվենցիայի առարկա հանդիսացող բռնության որևէ գործողություն արդարացնելու համար։
-Ներկայացնենք մի կարևոր վիճակագրություն. Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող 47 պետությունից կոնվենցիան ստորագրել և վավերացրել են 34 պետություն, 11 պետություն ստորագրել է, սակայն չի վավերացրել կոնվենցիան, այդ թվում՝ Հայաստանը, Բուլղարիան, Չեխիան, Հունգարիան, Լատվիան, Լիխտենշեյնը, Լիտվիան, Մոլդովան, Սլովակիան, Ուկրանիան, Մեծ Բրիտանիան․Եվ վերջապես, 2 պետություն չեն ստորագրել և չեն վավերացրել կոնվենցիան (Ռուսաստանը և Ադրբեջանը): Ի՞նչ հետևություն պետք է անել մի կոնվենցիայի վերաբերյալ, որը Եվրամիությունից հրամցվում է մեզ, սակայն որից հրաժարվում են եվրոպական բազմաթիվ երկրներ:
-Չստորագրած երկրներից ուշագրավ է Բուլղարիայի մերժման հիմնավորումը: Եվրամիության անդամ հանդիսացող Բուլղարիայի սահմանադրական դատարանը 27.07.2018թ. որոշել է, որ Ստամբուլյան կոնվենցիան հակասում է Բուլղարիայի Սահմանադրությանը (27.07.2018թ. N 13 (3/2018)): Բուլղարիայի Սահմանադրական դատարանն, ըստ էության, արձանագրել է, որ Ստամբուլյան կոնվենցիան տղամարդ և կին կենսաբանական սեռերից տարբերվող նոր սոցիալական սեռ է սահմանում: Սահմանադրությունը և Բուլղարիայի օրենսդրական այլ ակտեր հիմնված են մարդկային երկու տեսակների գոյության ընկալման վրա: Իրականում, Սահմանադրությունը միանշանակ ընկալում է սեռի սոցիալական ուղղվածությունը կենսաբանորեն որոշված կերպով փոխազդեցության մեջ (47-րդ հոդվածի 2-րդ մաս): Այս սահմանադրական դրույթում կենսաբանական սեռը՝ «կինը» կապված է սոցիալական դերով` «մայր», «ծնունդ» և «մանկաբարձության օգնություն»: Կարճ ասված, «սեռ» տերմինը սահմանադրի կողմից օգտագործվում է որպես կենսաբանականորեն որոշված և սոցիալապես կառուցված միասնություն: Սահմանադրության մեջ սոցիալական չափումը չի ստեղծում կենսաբանականից անկախ սոցիալական սեռ, ինչպես նախատեսված է Կոնվենցիայում:
Բոլոր երկրների իրավունքի մասնագիտական շրջանակները և ինստիտուտները հստակ գիտակցում և գնահատում են, որ սույն կոնվենցիան իրականում իրավական ամրագրումներ է տալիս միասեռական զույգերի իրավունքներին, ամրագրում է արհեստածին երրորդ սեռը, բացառում է խտրական վերաբերմունքը՝ այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ, և չի ծառայում այն բուն նպատակին, որն ամրագրված է կոնվենցիայի վերնագրում. այն է՝ ընտանիքում բռնության կանխարգելումը և վերացումը: Ուստի կոնվենցիան ստորագրած երկրների մի մասը կարողանում են դիմադրել միջազգային կառույցների կողմից այդ կոնվենցիայի վավերացման պարտադրանքին, որոշները նաև մերժում են վավերացումը , իսկ երկուսը, առ այսօր, կոնվենցիան չեն ստորագրել:
Հայաստանի և հայ ժողովրդի համար հետևությունը մեկն է. որևէ կերպ այդ կոնվենցիան չպետք է վավերացվի ԱԺ-ի կողմից, իսկ ավելի ճիշտ, ՀՀ Սահմանադրական դատարանը այդ կոնվենցիան պետք է ճանաչի հակասահմանադրական:


-Ուշագրավ է, որ Ստամբուլյան կոնվենցիայի դրույթներից մեկի՝ 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա: Արդյո՞ք սա մեկընդմիշտ չի կասեցնելու մեր ազգային մշակույթի, արժեհամակարգի, ավանդույթների վերարտադրությունը, և չի տարածվելու նաև մեր ազգային փոքրամասնությունների վրա, որոնց ավանդույթների պահպանության իրավունքը մենք երաշխավորել ենք ՀՀ Սահմանդրության 56-րդ հոդվածով:

-Միանշանակ այո, սույն հոդվածի առկայությունը հետապնդում է մեկ նպատակ. ոչնչացնել մշակույթը, հոգևոր-ազգային արժեհամակարգը, վերացնել կամ ձևախեղել ավանդույթների մեր ընկալումները, խոչընդոտելով նրանց վերարտադրությունը: Կոնվենցիան միաժամանակ խախտում է նաև ազգային փոքրամասնությունների` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները:
Կոնվենցիայում օգտագործվող որոշ հասկացություններ. թե՛ իրավաբաններին, թե՛ ազգագրագետներին հիմք են տալիս պնդելու (օրինակ՝ 4-րդ հոդված 3-րդ մաս), որ արական և իգական սեռերից բացի կարող է լինել նաև այլ (սոցիալական) սեռ: Սա չի՞ նշանակում , որ Ստամբուլյան կոնվենցիան խարխլելու է հայ ընտանիքի ավանդական մոդելը՝ ստիպելով մեզ պաշտոնապես ամրագրել միասեռ զույգերի ամուսնությունները, նրանց կողմից երեխաների որդեգրումը, նման մարդկանց` մանկապարտեզներում ու դպրոցներում մանկավարժական, կրթադաստիարակչական գործ վստահելը և այլն:

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը և ուժի մեջ մտնելը առաջին հերթին հարվածելու է հայ ընտանիքի ավանդական մոդելին, քանի որ իրավական այլ ակտերում այլևս ամրագրվելու է արհեստածին սոցիալական սեռը, որով ամրագրվելու է ընտանիքի նոր մոդելը՝ զուգընկերները, որոնք Կոնվենցիան ստորագրած երկրների իրավական ակտերում հանդիսանում են նաև միասեռական զույգերը:
Կոնվենցիայի վավերացումը դուռ է բացելու միասեռական զույգերի այլ իրավունքների իրավական ամրագրման համար ևս՝ ամուսնությունների, երեխաների որդեգրման, առանց խտրականության բոլոր ոլորտերում միասեռականների աշխատանքի իրավունքի իրացման:

-Տիկի՛ն Եսայան, կուզենայի մեր հայրենակիցների ուշադրություն հրավիրեինք մեկ այլ հանգամանքի վրա. գիտենք, որ եվրոպական մի շարք երկրներ ապաստան են տրամադրում LGBTI համայնքի ներկայացուցիչներին: Հնարավո՞ր է, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը այլ երկրներից նման խմբերի անձերի համար ճանապարհ բացի դեպի Հայաստան:

-ԼԳԲՏԻ անձինք ոչ միայն ապաստան կստանան Հայաստանում, այլև միջազգային այդ նույն կառույցների կողմից Հայաստանին կպարտադրվի իրացնել այդ անձանց այլ իրավունքները ևս, մասնավորապես, մեր պետության հաշվին նրանց բուժման, աշխատանքի տեղավորման և այլ իրավունքներ:
-Համացանցում վերջերս մեծ տարածում ունեն անհասցե նյութերը՝ կապված մանկապղծությունների , կանանց հանդեպ բռնությունների հետ՝ ստեղծելով տպավորություն, թե հայ ազգը համատարած բռնարար ու սրբապիղծ է: Եվ երբ փորձում ենք ճշտել նյութի իսկությունը, պարզվում է, տվյալ բնակավայրում ոչ միայն նման դեպք չի եղել, այլև այդպիսի անուն-ազգանուններով մարդիկ չեն ապրում: Կարո՞ղ ենք սա համարել հստակ ուղղորդված կեղծ քարոզչություն՝ Ստամբուլյան՝ կոնվենցիայի վավերացմանն ընդառաջ:
-Համացանցում վերջերս տարածված ձեր նշած անհասցե նյութերը իրոք նպատակ են հետապնդում ստեղծել տպավորություն, թե հայ ազգը համատարած բռնարար ու սրբապիղծ է: Կոնվենցիայի վավերացման բոլոր շահառուները, լինեն դրանք Հայաստանում, թե դրսում, չեն խորշում որևէ զազրելի միջոցից, ստի և կեղծիքի տարածումից՝ « կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը հիմնավորելու» նպատակով: Իրականում սա միայն կեղծ քարոզչություն չէ. վերպետական միջազգային կառույցների, հիմնադրամների կողմից հասանելի բոլոր միջոցներով ու մեթոդներով (ֆինանսներ, սուտ, կեղծիք, հասարակական կարծիքի մանիպուլյացիա, մարդկանց ահաբեկում, վարկաբեկում և այլն) մեր ժողովրդի դեմ փաստացիորեն իրականացվում է հոգեւոր ագրեսիա, բռնաճնշում, տեղեկատվական պատերազմ՝ Հայաստանում իրենց կողմից ներդրված կառույցների և նրանց բազում ներկայացուցիչների գործուն մասնակցությամբ:


-Ինչպե՞ս է ստացվել, որ ցեղասպանություններ և ամենածանր բռնություններն իրականացրած երկրի՝ Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում տարիներ առաջ ընդունվել է մի «համամարդկային» կոնվենցիա, որն իբրև թե կանխարգելում է բռնությունները: Կուզենայի լսել Ձեր մեկնաբնությունն այս առումով նույնպես:

-Ստամբուլը, հնարավոր է, պատահականորեն չէր ընտրված: Հաշվի առնելով Թուրքիայում բռնությունների շատ մեծ թիվը ընտանիքներում, կանանց և երեխաների նկատմամբ, ԵԽԽՎ ղեկավարությունը մասնակից երկրներին գուցե փորձում էր համոզել, թե այդ կոնվենցիան, իբր, այն կախարդական փայտիկն է, որը շեշտակիորեն կնվազեցներ բռնությունների թիվը: Իրականում, որևէ երկրում արձանագրվել բռնությունների թվի ոչ թե նվազեցում, այև էական աճ, քանի որ կոնվենցիայի բուն նպատակը ոչ թե բռնությունների կանխարգելումն է և դրա դեմ պայքարը, այլ այլասերվածների և պղծվածների իրավունքների պաշտպանությունը:


-Բազմաթիվ իրավաբաններ, սահմանադրագետներ են արձանագրում, որ Ստամբուլյան կոնվենցիան հակասահմանադրական է, և ենթակա չէ վավերացման: Սակայն, դատելով, Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներից, հավանական համարում ե՞ք, որ իշխանությունները նախ կփորձեն առաջ քաշել նոր Սահմանդրության նախագիծը՝ համապատասխան նոր դրույթներով, որը հանրաքվեի դնելուց հետո, թույլ կտա վավրերացնելու Ստամբուլյան կոնվենցիան:


-ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի ներկայիս նախարարը և Արդարադատության նախկին նախարարը վերջին երկու ամիսներին Հայաստան այցելած ԵՄ և ԵԽԽՎ պատվիրակներին հրապարակայնորեն խոստացել են, որ այդ կոնվենցիան շուտափույթ կվավերացվի: Իսկ մի քանի օր առաջ Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ կոնվենցիան Կառավարություն կներկայացվի հուլիսի երկրորդ տասնօրյակին:
Այս շտապողականությունը, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ ներկայիս իշխանությունները, եվրոպական կառույցներին խոստացել են սույն կոնվենցիան վավերացնել առաջիկա ամիսների ընթացքում:


-Ո՞րն է լինելու պայքարի մեր ճանպարհը՝ կասեցնելու այն հոգևոր ու քաղաքական բոլոր վտանգները, որ պարունակում է Կոնվենցիան:


-Կոնվենցիան չպետք է վավերացվի, և ցանկալի է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը այն ճանաչի հակասահմանադրական՝ այնպես, ինչպես դա կատարել է Բուլղարիայի ՍԴ-ն:
Այդ արդյունքին հասնելու համար հասարակական մեծ ճնշում պետք է լինի ինչպես իշխանությունների, այնպես էլ Սահմանադրական դատարանի վրա: Այդ գործում կարևոր է իրավունքի անաչառ մասնագետների դերակատարումը, որպեսզի բարձրաձայնվի այդ Կոնվենցիայում առկա բացահայտ և թաքուն վտանգների մասին: Շատ կարևոր է նաև լրատվամիջոցների կողմից կոնվենցիայի դրույթների անաչառ և ճշմարիտ լուսաբանումը: Բավարար ակտիվություն պետք է հանդես բերեն բոլոր այն նախաձեռնությունները, հասարակական կազմակերպությունները և կուսակցությունները, որոնք առաջնորդվում են բացառապես ազգային և պետական շահերով:
Այս պայքարում բացառիկ դերակատարում ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հստակ գիտակցի, որ սա լոկ ինչ-որ կոնվենցիայի ընդունման-չընդունման հարց չէ. սա հակառակորդի կողմից մեր ազգի հոգևոր ոչնչացման վճռորոշ քայլն է, որի իրագործումից հետո ֆիզիկական ոչնչացումը կլինի այլևս ժամանակի հարց: ՍԱ ՄԵՐՕՐՅԱ ԱՎԱՐԱՅՐՆ Է: Այս պայքարում լինենք անսասան հավատով միաբան ու վճռական՝ հանուն քրիստոնեական արժեհամակարգի պաշտպանության, հայ ժողովրդի ինքնության պահպանման ու գոյատևման:

 

Զրուցեց ՝Հասմիկ   Պողոսյանը

Գրանցվել են զենք-զինամթերքի կամավոր հանձնման ... ՀՀ-ի ռազմական գնումները պարբերաբար ներկայացվո... Հարգելի նիկոլական «արևմտամետներ», չեմ տեսնում... Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն ... Ընդամենը փոքրիկ ֆաշիստի՝ Նիկոլի հերթական էժան... Գեղարքունիքի դպրոցում 14-ամյա երեխան բռունցքո... Անհնար է չտեսնել հարևան պետությունների և աշխա... Լիբանանի հարավից փախստականների հոսք կա դեպի Ս... Ծիծեռնակաբերդի Հավերժության տաճարի և հուշասյա... Հիշենք, թե ինչպես են ՀՀ-ում հերթով «չեզոքացվե... Արմավիրի քաղաքապետարանի մոտ 66-ամյա տղամարդը ... Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարա... Էրիկ Էսրայիլյանը որպես համահիմնադիր միանում է... Հայաստանի զինվելը և Սահմանադրությունը սպառնալ... Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտան... Շուրջ երեք ամիս անձը պահվել է հոգեբուժական կա... Իսրայելը հայտարարել է Սիրիայի հարավում ՀԱՄԱՍ-... Իսրայելը պաշտոնապես հայտարարել է` «Հեզբոլլահի... Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համ... Պատերազմի մասնակիցը զենք-զինամթերքը թողել է Ա... Կրեմլում Ռուսաստանի միջուկային դոկտրինի փոփոխ... Զարուհի Նախշքարյանը հարցում է կատարել ԲԴԽ՝ բա... Երևանի չորս շրջանում օդում փոշու պարունակությ... Օկուպացված Դադիվանքը Ադրբեջանն օգտագործում է ... Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի՝ «Ֆրանսի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝խնամիական կապե... «Կերամա Մարացի»-ի համասեփականատերը՝ օրենքով գ... Կառավարությունը ուզում է ավտոշուկայի ոլորտում...
Օգանովսկու որդուն ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերից, ֆիզիկական ուժ կիրառել. փաստաբան Երեկ Սարյան փողոցում, առանց դատարանի որոշման, ոստիկանության ծառայողները կանգնեցրել և դիմակավորված անձանց օժանդակությամբ խուզարկել են Արցախի հերոս Սամվել Կարապետյանի որդու՝ Վալերի Կարապետյանի անձնական ավտոմեքենան, վերջինիս և ընկերոջը անհարկի պառկեցրել գետնին, կիրառել ֆիզիկական ուժ, քաշել մազերից, առանց որևէ հիմքի ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանման վայր, իսկ այսօր էլ հրաժարվել են այն վերադարձնել։ Այդ մասին իր ֆեսբուքյան Վիճակն իրականում ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել «Փաստ» օրաթերթը գրում է. «Նախորդ համարում տեղեկացրել էինք, թե ինչպիսի քաոս է տիրում հատկապես մայրաքաղաքի անձնագրային բաժիններում՝ կապված նույնականացման քարտերի համար առցանց հերթագրման համակարգի վերացման ու դրա արդյունքում «կենդանի հերթերի» գոյացման հետ: Նյութի հրապարակումից հետո ստացել ենք բազմաթիվ արձագանքներ, որոնց հիման վրա «Փաստի» լրագրողները լրացուցիչ շրջայց են կատարել՝ պարզ Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա
website by Sargssyan