1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Մեր գերակա խնդիրն այն է, որ բոլորը գան օրինական դաշտ, եւ աշխատեն միայն եւ միայն օրենքի տառին ու ոգուն համապատասխան».Աշոտ Մնացականյան

ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության մեջ ներառված «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Մնացականյանը,  Newsmedia.am-ի հետ զրույցում անրադառնալով ուղեւորափոխադրողների միջեւ առակա  թնջուկին, որը տարիների պատմություն ունի, ու մասնավորապես խոստացված ներդրումային ծրագրերին՝ ուղղված ոլորտի զարգացմանն ու բարելավմանը, համոզմունք հայտնեց.

-Միանաշանակ ոլորտում առկա բոլոր խնդիրները՝ քայլ առ քայլ լուծելով պետք է առաջ շարժվենք:Անկեղծ ասած, խնդիրներն իրականում շատ են, իսկ դաշտն անշուշտ կարգավորման կարիք ունի. եւ հենց այդ ուղղությամբ էլ ինտենսիվ կերպով աշխատանքներ ենք տանում: Ինչ խոսք, այս պահին բազում դժվարություններ կան, քանի որ ավերակների վրա դժվար է լինելու՝ նորից կառուցելն ու վերականգնելը:

Անշուշտ հարցեր կան, որոնք որ առավել արագ իրավիճակային լուծում են պահանջում, ինչն էլ  փորձում ենք անել, դե իսկ ծրագրեր էլ կան, որ հետագայի լուծվելիք խնդիրներ են:

Առաջնահերթ կարգով. մենք հիմա համագործակցում ենք տեսչական մարմնի ու նախարարության հետ, քանի որ տեսչական մարմնի լիազորությունների շրջանակը՝  գիտեք  որ հիմա մեծ է, ինչը թույլ է տալիս առավել խիստ եւ համակարգված մոտենալ առկա խնդիրներին: Օրինակ, մենք հիմա շատ ուղեւորափոխադրողներ ունենք, որ մեզ հետ պայմանագրեր չունեն կնքած, ու կատարում  են կանոնավոր ուղեւորափոխադրումներ, ինչը անշուշտ հակասում է օրենքին:

Բայց նրանք պարտավոր են մեր հետ պայմանագրեր կնքելու,  եւ մեր մեր ծառայություններից օգտվելու: Ճիշտ է, իրենք էլ ինչ-որ տեղ արդարացի պատճառաբանություն ունեն, որ մենք լավ սպասարկում չենք իրականացնում, քանի որ անմխիթար վիճակում են գտնվում շենքային պայմաններն ու հատկապես զուգարանները, (կամ որ շատ ավտոկայարաններում սպասասրահներ չկան), բայց եւ պետք է այս հարցում չշրջանցենք այն հանագամանքը, որ մենք եկել ենք կրկնում եմ՝ ավերակների վրա, ու բնական է, որ ահռելի աշխատանք ու անելիք կա՝վերջնական արդյունքի հասնելու համար: 

-Պարոն Մնացականյան, խոսենք նաեւ խոստացված ներդրումների մասին.կա՞ հստակ քաղաքականություն՝ ներդրումային փաթեթի հետ կապված, եւ արդյո՞ք այդ խոստումները չեն մնա զուտ հայտարարությունների մակարդակում:

-Ոչ նման բան չի լինի.մենք արդեն սկսել ենք գործել, եւ պիտի ասեմ, որ իրականում ներդրումների հետ կապված հետաքրքրվողներ կան, եւ նրանք գնալով շատանում են:
Միանշանակ ներդրումների հետ կապված հայտարարությունները իրատեսական են, պարզապես գուցե ժամկետների հետ կապված որոշ փոփոխություններ լինեն: Օրինակ կարող է դրանք երկարեն մի քանի մասով (կենտրոնական ավտոկայանի հետ կապված): 

Ասեմ նաեւ, որ շատ հնարավոր է՝ նոր ավտոկայաններ կառուցվեն Գյումրիում , Վանաձորում, Էջմիածնում, Հրազդանում, քանի որ այնտեղ ավտոկայաններ չունենք:

Պետք է հանդիպենք քաղաքապետերի հետ, եւ հարցը տեղում քննարկենք:
Նաեւ ուզում եմ նշել, որ այս պահին բանակցություններ են գնում, եւ շատ հնարավոր է, որ մենք պետությունից ֆինանսավորում ստանանք:

-Բոլոր դեպքերում, Ձեր պաշտոնավարման ընթացքում, հասցրել ե՞ք ուսումնասիրել ոլորտի գերակա խնդիրները, եւ եթե այո, ապա ի՞նչ եք արել այդ ուղղությամբ եւս:

-Ոլորտի ամենամեծ խնդիրներից մեկը՝ տաքսի ծառայություն մատուցող սերվիսներն ու անհատական տաքսիներն են, որոնք խաթարում են կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնողների աշխատանքը:
Եւ իրականում , շատ ուղեւորափոխադրողներ կան, որ այդ խնդրի առաջ են կանգնած: Ու շատ հնարավոր է, որ նաեւ նրանք գնան սննանկացման, որվհետեւ իրականում տաքսիները ՝ շատ լուրջ խոչընդոտ են ստեղծում այդ ընկերությունների համար:

Ի միջի այլոց, բազմաթիվ ուղեւորափոխադրողներ, այսօր իրենց չվացուցակներով չեն շարժվում, ավել չվացուցակներով են շարժվում, ինչը նույնպես տեսչական մարմինների ուշադրությունից չի կարող վրիպել, եւ բնականաբար նրանք եւս պետք է ամբողջությամբ գործեն օրենքով սահմանված կարգով:

Ամեն ավել կազմակերպած չվերթի համար՝ նրանք նախատեսված պայմանագրով , պետք է ավել գումար վճարեն: Իսկ տվյալ դեպքում կկարողանանք ֆինանասական լուրջ հոսքեր ունենալ, որի արդյունքում հնարավոր կլինի բարձր աշխատավարձ ապահովել, եւ բարելավել շենքային պայմանները: Այսինքն եթե բոլորը գան օրենքի դաշտ, մեզ գուցե ներդրում էլ պետք չլինեն. մի քանի տարվա մեջ մենք էլ մեր ռեսուրսներով կկարողանք ոտքի կանգնել:

Image result for Հայավտոկայարան

 

-Ուղեւորափոխադրող ընկերությունների՝ մասնավորապես «Գալակտիկա Տրան Սերվիս » ընկերության շուրջ անընդհատ ինչ-որ նոր զարգացումներ են ընթանում. տեղյակ եք, որ ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը բազմիցս է բարձրաձայնել  այն մասին, որ բազում (այսպես ասած)  գծատերեր իրեն խանգարում են՝ուղեւորափոխադրումներ իրականացնելով հատկապես Երեւան-Արմավիր, Շենիկ-Բաղրամյան, Շենիկ Արտենի ուղղությամբ, եւ ոչ միայն…

Ի՞նչ կասեք սրա հետ կապված: Եւ ի դեպ, ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ օրինակ երկարացվել է պայմանագիրը՝ Շենիկ-Բաղրամյան, Շենիկ-Արտենի ուղեւորափոխադրում իրականացնող ընկերության հետ, քանի որ այդ մասին եւս Շուշանիկ Խաչատրյանը ահազանգել  էր մեզ հետ զրույցում:

Եւ մի հարց էլ. արդյո՞ք նոր Հայասատանում եւս, մտավախություն չկա, որ այս ոլորտում շատերը չեն ձգտի  հայտնվել մոնոպոլ դիրքերում, կամ ինչպես ասում են. չեն ձգտի դառնալ՝ ժամանակի մոնոպոլիստը:

-Իմ կարծիքով բոլոր տնտեսվարողներն էլ իրենց մեջ թաքուն ամբիցիաներ կունենան՝ մոնոպոիլստ դառնալու, բայց մեր խնդիրն էլ այն է, որ ոլորտում սահմանավեն արդար եւ ազնիվ խաղի կանոններ. ոչ թե մեկի՝ այլ բոլորի համար: Ինչ վերաբերում է «Գալակտիկա Տրան Սերվիս » ընկերությանը, որը սպասարկում է Երեւան-Արմավիր երթուղային գիծը, ապա այդ ընկերությունը մրցույթում օրինական հաղթել է, եւ նա է սպասարկում Երեւան-Արմավիր երթուղին:
Խնդիրը, որի մասին ահազանգում է Շուշանիկ Խաչատրյանը այն է, որ այլ ուղեւորափոխադրողներ եւս՝ իր գծի մեջ սպասարկում են Երեւան-Արմավիր երթուղին՝ ինչն էլ իր հերթին  խոչընդոտներ է ստեղծում:

-Այսինքն մյուս ուղեւորափոխադրողները, անօրիանկան ե՞ն աշխատում. Պայմանագրեր չունեն՞ն, թե՞…

-Շատերն ունեն պայմանագրեր, բայց Շ. Խաչատրայնի բարձրացրած խնդիրն այն է, որ իր երթուղային գծի  մեջ  աշխատում են նաեւ այլ «գծեր» :

Արդեն ասացի, որ  տեսչական մարմինն ունի  բավականին լայն լիազորություններ, եւ այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ է իրականացնում:
Իսկ բոլոր այն ուղեւորափոխադրող ընկերությունները, որոնց պայմանագրի ժամակետը վերջացել է, ու մրցույթ չի հայտարարվել , (բայց երկարացվել է պայամանգիրը) պայմանավորված է նրանով, որ առաջիկայում նախատեսվում է հենց Արմավիրի մարզում պիլոտային ծրագիր իրականացնել. լինելու է երկու օպերատոր եւ հենց դա է պատճառը, որ նապարարությունը մրցույթ չի հայտարարել:
Այսինքն բոլոր այն ուղեւորփոխադրող ընկերությունները, որոնց հետ մենք պայմանագիր ունենք, ու նրանց ժամակետները ավարտվել են, մենք ուղղակի նրանց  հետ պայմանագրերը երկարացնում ենք, մինչեւ որ վերջնական որոշում կկայացվի եւ մրցույթ հայտարարվի:

Իսկ մեր գերակա խնդիրն այն է, որ բոլորը գան օրինական դաշտ, եւ աշխատեն միայն եւ միայն օրենքի տառին ու ոգուն համապատասխան:

 

NewsMedia.am 

Լուրեր Հայաստանից, եւ աշխարհից 

Մանվել Գրիգորյանի հարցով խոսել եմ Փաշինյանի հ... Հարձակում լրագրողների վրա. Դեպքի վայր է ժաման... NEWSMEDIA.am-ը բոլորին մաղթում է հաճելի ամառա... Որոնվում է Ասկերանի շրջանի բնակիչ Արման Մովսի... Ապարանի քաղաքապետը՝գողականների հետ ունեցած կա... Փաշինյանի "ամուլսարային" ֆարսը Հեղափոխություն, թե՞ իշխանափոխություն Օգանովսկու ձերբակալության քաղաքական որոշումը ... Հայտնի Բլոգերը դժգոհել է Երեւան-վանաձոր երթու... Արշակ Հակոբյանը եղել է ՊՊԾ գնդի գրավման ժաման... «Սա է դատավոր Իսկոյանի արդարադատությունը. մեղ... Պայթյունի վայրից մեքենան հեռացրած վարորդը ձեր... «Ոստիկանությունը տարածեց շինծու հայտարարությո... Ի պատասխան Գլխավոր դատախազության արձագանքին՝ ... ԿԼՈՈՒՆԱԴԱՆ ԱՎԱՐՏԵՔ. ՈՉ ԹԵ ՔՆԵՔ, ԱՅԼ ՔՆՆԵՔ, ԵՒ... Երկրորդ անգամ են մեզ ցավեցնում․ ապրիլյանի զոհ... «Սա սրբապղծություն է… սրբապղծություն համայն ա... NEWSMEDIA.am-ը բոլորին մաղթում է հաճելի ամառա... «Իմ երեխանները պետք է մեծանան Հային վայել երկ... Դատախազությունը մանրամասներ է հայտնել դատավոր... Ու՞մ շահերն է պաշտպանում ՀՀ գլխավոր դատախազ Ա... Սամվել Բաբայանը սպասում է Փաշինյանի «դաբրոյին... Ռենտգենային նոր սարքեր՝ ԱԺ անցակետերում. «Ժող... VIDEO.Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմ... Նոր կադրեր երգիչ Գուրգեն Դաբաղյանի հարսանիքից
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... VIDEO.Խորհրդարանը մի' շփոթեք Ձեր գծերի, եւ Էջ... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ...
Սամվել Բաբայանը սպասում է Փաշինյանի «դաբրոյին» «Փաստ» թերթը գրում է. «Արցախում Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն ավարտվել է, սակայն Բաբայանի թիմը դեռ չի շտապում դրանք ներկայացնել ԿԸՀ. առաջիկա օրերին կներկայացվի։ Դիմումները հանձնելու՝ օրենքով նախատեսված ժամկետը դեռ չի ավարտվել, իսկ այդ ընթացքում նախաձեռնության անդամները սրբագրում են ստորագրությունների թերթիկները։ Սպասվում է, որ ԿԸՀ կհանձնվի մոտ 17-18 հազար ստորագրություն, որը իրավական եւ ընթա Ռենտգենային նոր սարքեր՝ ԱԺ անցակետերում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ»-ը գրում է. «Ազգային ժողովի Բաղրամյանի անցակետում արդեն մի քանի օր է, ինչ տեղադրվել են ռենտգենային զննող նոր սարքավորումներ, և մոտ օրերս տեղադրման աշխատանքները կավարտվեն նաև Դեմիրճյանի անցակետում։ Ինչպես հայտնի է, կառավարու­թյունը նոր սարքավորումներ ձեռք բե­րելու որոշում էր կայացրել դեռևս մա­յիսի 28-ի նիստում և այդ նպատակով կառավարության պահուստային ֆոն­դից հատկացրել 85 մլն դրա ԱՄՆ Գերագույն դատարանը Թրամփին թույլատրել է Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար օգտագործել Պենտա... ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է նախագահ Դոնալդ Թրամփին Պենտագոնի ֆոնդից 2,5 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը, հաղորդում է BBC-ն՝ դատարանի որոշմանը հղումով։   Դատավորներից 5-ն աջակցել են Սպիտակ տան ղեկավարի մտադրությանը, մյուս 4-ը դեմ է հանդես եկել։ Այս որոշմամբ Գերագույն դատարանը չեղարկել է վերաքննիչ դատարանի որոշումը, որը դրամական միջոցների հատկացումն անօրինական էր ճանաչել։  Սերժ Սարգսյանը Հայաստան է վերադարձել Սամվել Կարապետյանի անձնական ինքնաթիռով «Հրապարակ»-ը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանը` ընտանյոք հանդերձ (փոքր դուստրը, փեսան, թոռները), վերադարձել է Հունաստանից, որտեղ մեկնել էր Բադեն-Բադենից։ «Նրբությունն» այն է, որ վերադարձել են հայտնի գործարար Սամվել Կարապետյանի անձնական ինքնաթիռով: Ավելին` Հունաստանում Սարգսյանների ընտանիքը հանգստացել է Հալկիդիկի կղզում` Կարապետյանին պատկանող հյուրանոցում»: Մանրամասները՝ թերթի համարում: Քրգործ կհարուցվի. նոտարական ո՞ր գրասենյակներն է սեփականաշնորհել Հրայր Թովմասյանը. «Ժամանակ» «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդարադատության նախկին նախարար, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է 1-ին նոտարական գրասենյակը և Շենգավիթի նոտարական գրասենյակը: Ճիշտ է, այդ տարածքները գրանցված են այլ անձանց անուններով, սակայն իրական սեփականատերը հենց Թովմասյանն է: Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել էր Հրայր Թովմասյանի՝ նոտարական գրասենյակներ սեփականաշնորհելու մասին:
website by Sargssyan