1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Պետք է խիստ զգուշավոր, եւ շրջահայաց լինենք մերօրյա մարտահրավերներին դիմագրավելուն ընդառաջ».արաբագետ

Հայ ազգն իր գոյության ընթացքում ստեղծել է իր ազգային-ընտանեկան արժեքների ուրույն համակարգը՝ հոգևոր բարձունքի վրա գտնվող միջանձնային ու գերդաստանային կապերով:Հետո այդ արժեքները համադրվեցին քրիստոնեության հետ ու դարձան մեր գոյատևման ամուր պատվարներից մեկը: 

Այսօր աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ գործընթացներ պարզապես դարձել են սպառնալիք՝ դարավոր ավանդական արժեքներ կրող ժողովուրդների համար, որոնք տարբեր միջազգային կոնվենցիաների տեսքով պարբերաբար դրվում են պետությունների սեղանին: Դեռ անցած տարվանից, Հայաստանին կարծես թե պարտադրված է վավերացնել Եվրոպայի Խորհրդի՝ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան. նույն Ստամբուլյան կոնվենցիան կոչվող փաստաթուղթը դրանցից մեկն է: Եվ դրա շուրջ լայն քննարկումները շարունակվում են:

«Մեծագույն ռիսկերը, որոնք կարող են պարունակել այսօրինակ նախաձեռնությունները, պայմանավորված են մեր հասարակության պառակտման հնարավորության հետ, տարաբնույթ օտար, մեզ համար հիմնականում խորթ երևույթների իրավական ամրագրումը՝ հետագայում դրանց զարգացման հիմքերի ստեղծմամբ, ինչն, անխոս, վտանգավոր է հատկապես մեզ նման խնդիրներ և մարտահրավերներ ունեցող երկրի համար»,-ասում է պատմական գիտությունների թեկնածու, արաբագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

Իսկ ի՞նչ իմաստություն պետք է կարողանա դրսևորել մեր պետությունը՝ շրջանցելու այն հոգևոր մարտահրավերներն ու ռիսկերը, որ պարունակում է Ստամբուլյան կոնվենցիան: NEWSMEDIA.am-ը ներկայացնում է այս և մի շարք այլ հարցերի շուրջ Արմեն Պետրոսյանի հետ ունեցած զրույցը:


-Հարգելի Արմեն, մեր զրույցն ուզում եմ սկսել հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ` զորավար, գրող, պատմագիր Հուլիոս Կեսարի այս խոսքերով. «Մեծագույն թշնամին թաքնված կլինի այնտեղ, որտեղ նրան ամենաքիչն եք փնտրելու»: Ավելի քան երկու հազար տարիների հեռավորությունից մեր ժամանակների քաղաքական ու հոգևոր մարտահրավերների համատեքստում ինչպե՞ս կմեկնաբանեիք այս միտքը՝ որպես պատմաբան:

-Հուլիոս Կեսարի՝ ինչպես մեջբերված, այնպես էլ բազմաթիվ այլ մտքեր արդիական են, այդպիսին եղել են, և համոզված եմ՝ կլինեն պատմության ողջ ընթացքում, քանի որ բոլոր պատմափուլերում մարդկությունը, առանձին պետություններ, ժողովուրդներ, անհատներ տարաբնույթ մարտահրավերների են բախվել՝ հաջողելով կամ ձախողելով դրանց լուծումները։ Նույն այդ մտքի նաև իմաստային շարունակությունը կարելի է դիտարկել սպանությունից առաջ Կեսարին վերագրվող վերջին և ցայժմ արդիական մեկ այլ արտահայտություն ևս՝ «Եվ դու՛, Բրուտոս»՝ հաշվի առնելով նրա դեմ կազմակերպված դավադրության մասնակից Բրուտոսի հանդեպ նրա վերաբերմունքը։ Այնպես որ, հատկապես քաղաքականության մեջ, մեծ քաղաքականության մեջ Կեսարի մտքերը դեռ շատ են մեջբերվելու։

Ինչ վերաբերում է մերօրյա հոգևոր մարտահրավերներին, ապա դրանց մեկնաբանման համար շատ ավելի դիպուկ է հենց Հիսուս Քրիստոսի նախազգուշացումը. Լեռան քարոզի ավարտին՝ «Զգուշացե՛ք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարի կերպարանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են»։ Երկու դեպքում էլ խորհուրդը, պատգամը մեկն է. պետք է խիստ զգուշավոր, աչալուրջ, շրջահայաց լինել մերօրյա մարտահրավերներին դիմագրավելուն ընդառաջ։

-Պատմության ընթացքում բազմաթիվ հնագույն, քաղաքակիրթ ազգեր չկարողացան դիմակայել ժամանակի փորձությանը ու անհետացան: Բայց մենք՝ նրանց հասակակից հայերս, շարունակում ենք մեր ուղին՝ շնորհիվ հայ ընտանիքների ամրության: Ի՞նչ վտանգների առաջ է կանգնած մեր ազգային արժեհամակարգը:

-Այո՛, հայ ժողովուրդը պատմության փորձություններին դիմագրավելու իր ուրույն բանաձևն ունի, որի առանցքում մեր արժեհամակարգն է, մեր ինքնության առանցքային բաղադրիչները՝ լեզուն, մշակույթը, հավատը, սովորույթը, նաև ընտանիքը։ Մինչդեռ մերօրյա գլոբալիզացող աշխարհը մի կողմից, Հայաստանի Հանրապետությունում եղած բազմաթիվ օբյեկտիվ խնդիրները մյուս կողմից, անընդհատ հարվածների տակ են պահում մեր արժեհամակարգը, մշակույթը։ Ցավոք, խնդիրները ևս համընդհանուր են, օբյեկտիվ են, բայց միևնույն ժամանակ դրանց լուծման եղանակները կարող են տարբեր լինել. մեր դեպքում դարձյալ պետք է դիմենք պատմության փորձությունն անձած մեխանիզմներին՝ արժեհամակարգային բաղադրիչներին, որովհետև դրանք ուժեղ են, մեր ինքնության, դրա պահպանման հիմքն են և միշտ ընդունակ են համախմբելու։

-Դեռ անցած տարվանից Հայաստանին կարծես թե պարտադրված է վավերացնել Եվրոպայի Խորհրդի՝ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան՝ Ստամբուլյան կոնվենցիա կոչվող փաստաթուղթը: Բայց եթե այն ժամանակ մեզ հաջողվեց մանևրել, այժմ կառավարությունը պատրաստվում է բավարարել Եվրամիության պահանջը: Ձեր գնահատմամբ որո՞նք են այն վտանգավոր ռիսկերը, որոնք ներառում է վավերացման նախապատրաստվող Ստամբուլյան կոնվենցիան:

-Ընդհանրապես միջազգային պարտավորությունները բարեխղճորեն կատարելու անհրաժեշտությունը՝ որևէ պետության առանցքային պարտականություններից է, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը։ Հայաստանը ստորագրել է կոնվենցիան դեռևս 2018թ. հունվարին, և տրամաբանական է, որ որոշակի տրամաբանական ժամկետներում պետք է նախաձեռնվի փաստաթղթի վավերացման գործընթացը։ Ես ևս կարծում եմ՝ ժամանակին Ստամբուլյան կոնվենցիային միանալու անհրաժեշտությունը պայմանավորված էր որոշակի քաղաքական հաշվարկներով, սակարկություններով։

Եթե կոնվենցիան ստորագրելուց շուրջ 2 ամիս առաջ ՀՀ և ԵՄ միջև ստորագրվել էր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և չի բացառվում, որ դրա ստորագրման, ապա ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման գործընթացի շրջանակում, Երևանի առջև դրված պարտավորություններից մեկն էլ եղել է այդ փաստաթղթին միանալու հարցը։ Հետևաբար, դրա վավերացման գործընթացն օբյեկտիվորեն այսօր Հայաստանի իշխանությունների օրակարգում է, մինչդեռ ստեղծված իրավիճակի խելամիտ հանգուցալուծումը իրավական և քաղաքական հնարավոր գործընթացի շրջանակում է։ Իրավացի եք՝ հասարակական, քաղաքական, նաև տաբեր մասնագիտական շրջանակների կողմից բարձրացվել են մի շարք մտահոգություններ, ռիսկեր, որոնց հետ դժվար է չհամաձայնելը։ Ամեն դեպքում, ազգային սովորույթն ու քրիստոնեական կանոնները բավական մեծ ազդեցություն ունեն հայ հասարակության առավել ստվար հատվածի կյանքում։

Եվ ըստ իս, մեծագույն ռիսկերը, որոնք կարող են պարունակել այսօրինակ նախաձեռնությունները, պայմանավորված են մեր հասարակության պառակտման հնարավորության հետ. տարաբնույթ օտար, մեզ համար հիմնականում խորթ երևույթների իրավական ամրագրումը՝ հետագայում դրանց զարգացման հիմքերի ստեղծմամբ, ինչն, անխոս, վտանգավոր է հատկապես մեզ նման խնդիրներ և մարտահրավերներ ունեցող երկրի համար։ Ո՛չ մեր պետությունը, ո՛չ մեր հասարակությունը հիմնականում դեռևս պատրաստ չեն նման միջազգային իրավական պարտավորությունների ստանձնման: Դա պետք է հաշվի առնի օրվա իշխանությունը, որի համար պետք է օրակարգային գերխնդիր լինի հասարակության տարաբնույթ պառակտման ռիսկեր պարունակող որևէ նախաձեռնության ընթացք չտալու գործելաոճը:

-Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը ենթադրելու է ամբողջ օրենսդրության փոփոխություն, մինչև անգամ՝ ՀՀ Սահմանադրության համապատասխանեցում՝ արդեն վերպետական իրավունք դարձող այդ կոնվենցիային: Ինչպե՞ս է սա անդրադառնալու մեր ազգային կյանքի վրա:

-Միջազգային և ներպետական իրավունքի հարաբերակցության սկզբունքների համաձայն՝ պետության կողմից ստորագրված միջազգային պայմանագիրը չի կարող վավերացվել, եթե առկա են հակասություններ՝ տվյալ պետության մայր օրենքի հետ։ Մի շարք իրավաբանների մեկնաբանությամբ. օրինակ, կոնվենցիայի 3-րդ հոդվածի բ, գ կետերը և ոչ միայն՝ հակասում են ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածներին, ինչը ենթադրում է, որ փաստաթղթի վավերացման կամ դրանից հրաժարվելու գործընթացը տևական ժամանակ է պահանջելու, որի շրջանակում, կարծում եմ, պետության և հասարակության տարբեր շերտերի դերակատարմամբ հնարավոր կլինի հասնելու այնպիսի լուծման, որը նվազագույն ռիսկեր կպարունակի մեզ համար։
Ի դեպ, և՛ միջազգային պայմանագրերի մասին միջազգային կոնվենցիաները, և՛ ՀՀ ներպետական օրենսդրությունը նման հնարավորություններ ընձեռում են։ Մյուս կողմից, անշուշտ, և՛ պետությունը, և՛ հասարակությունը պետք է սկզբունքային պատասխանատվություն կրեն, հոգածություն զգան տարբեր սոցիալական շերտերի, խմբերի, փոքրամասնությունների, դրանց իրավունքների համար: Որևէ դրդապատճառով նրանց վանելը, օտարելը սխալ կլինի և ավելի առարկայական կդարձնի արտաքին տարաբնույթ միջամտությունների հնարավորությունները:

Բայց միևնույն ժամանակ հնարավորինս պետք է բացառել մեր արժեհամակարգը վտանգող բարքերի քարոզումը:

-Հայտնի է, որ Ստամբուլյան կոնվենցիան նախատեսում է մեր բառպաշար ներմուծել այնպիսի «տերմիններ», ինչպիսիք են՝ մի շարք դրույթներում առկա, այսպես կոչված. «փաստացի ընտանիք», «զուգընկեր» և նմանաբնույթ այլ վտանգավոր եզրույթներ: Դուք, միաժամանակ լինելով մանկավարժ, մտավախություն ունե՞ք, որ ապագայում դպրոցներ ու բուհեր կներմուծվեն Ընտանիքի գաղափարը խարխլող համապատասխան քարոզչական «առարկաներ», դասավանդելու իրավունք կստանան ԼԳԲՏԻ խմբի անձինք, ապա նաև՝ նրանց կողմից երեխաների որդեգրման իրավունքը…և այս ամենն ինչպիսի՞ հետևանք կթողնի նոր սերնդի ազգային հոգեկերտվածի վրա:

-Բոլոր նմանատիպ մտավախություններս փարատվում են իմ այն համոզմունքով, որ մեր հանրային կյանքի տարբեր ոլորտներում Ձեր թվարկած երևույթները սվիններով կընդունվեն։ Առանց հավելյալ գնահատականների՝ սա օբյեկտիվ իրականություն է, հասարակությունները և հատկապես մերը, ունեն ինքնապաշտպանական հատկանիշներ, բազմաշերտ մեխանիզմներ, որոնք պատեհ իրավիճակում գործարկվում են, և դրա հետ հաշվի նստել չի կարող որևէ քաղաքական շրջանակ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին։ Իսկ կամա, թե ակամա, գլոբալիզացիայի դարաշրջանում, նաև մեր երկրի ներսում առկա բազմաբնույթ խնդիրների ազդեցությամբ բազմաթիվ բացասական երևույթներ, այդուհանդերձ, իրենց ազդեցությունն ունենում են նոր սերունդների դաստիարակության վրա. դրա լուծումն էլ երիտասարդների հանդեպ առավել ուշադիր լինելն է, նրանց կրթական-դաստիարակչական գործընթացի հնարավորինս վերահսկումը, գրագետ ուղղորդումը։

-Հարգելի՛ Արմեն, Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, ուր պատերազմի , ես նույնիսկ կասեի՝ ցեղասպանության սպառնալիքը մշտական բնույթ ունի՝ կապված մեր երկու հարևանների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Եվ եթե այսպիսի աշխարհաքաղաքական պայմաններում մենք վավերացնում ենք հայ ժողովրդի ազգային արժեհամակարգը քանդող միջազգային օրինագիծը, ապա ինչպե՞ս է դա անդրադառնլու Հայոց բանակի մարտունակության և մեր ներքին դիմադրողականության վրա:

-Դժբախտաբար, թե բարեբախտաբար Ձեր թվարկած գործոնները մշտապես զգոն են պահել մեր հասարակությանն ու ժողովրդին՝ նրա հոգեկերտվածքում առավել ամրապնդելով ինքնության կարևորագույն տարրերը, և ինչպես արդեն նշեցի՝ պատեհ առիթներին մշտապես աշխատում է հասարակության ինքնապաշտպանական բնազդը, և համոզված եմ՝ նման նախաձեռնությունները կունենան նվազագույն հետևանքներ ամեն առումով։

-Բազմաթիվ մասնագետներ արձանագրում են, որ Ստամբուլյան կոնվենցիան դրսում մշակված հատուկ ծրագիր է՝ գլոբալիզացիայի և համաշխարհային տիրապետության վերջնական ամրագրման գործում վերջ դնելու համար Արևմուտքի և Եվրամիության որոշ ինստիտուտների և կառույցների համար իրական խոչընդոտ հանդիսացող հայ ժողովրդի ազգային երկու ինստիտուտների գոյությանը՝ Ընտանիքն ու եկեղեցին: Կուզենայի ներկայացնեք Ձեր մոտեցումը ևս:

-Ես խնդիրն այդքան չէի ծայրահեղացնի։ Իմ կարծիքով՝ նման նախաձեռնություններն աշխարհում տարաբնույթ խմբերի, շարժումների գործունեության ցանցային բնույթի ուղղակի դրսևորում է, երբ օգտագործվում են բոլոր հնարավորությունները՝ ֆորմալ և ոչ ֆորմալ, ինստիտուցիոնալ, մարդկային և այլ գործոններ սեփական շահերն առաջ մղելու նպատակով։ Բայց վերոնշյալից բացի, կցանկանայի մեկ այլ կարևոր հանգամանք ևս ընդգծել՝ առանց նման նախաձեռնությունների էլ այսօր մեզանում ակնհայտորեն թուլանում են ընտանիքի և եկեղեցու ինստիտուտները, որոնք նաև ներքին խնդիրների հետևանք են: Սա ևս կարևոր մարտահրավեր է, և զուգահեռաբար այդ ինստիտուտների առողջացմանն ու վերարժևորմանը միտված նպատակաուղղված քայլերի անհրաժեշտություն ունենք։

-Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր երկրներում կան պատմականորեն ձևավորված հայկական համայնքներ: Եթե մեր երկիրը վավերացնի սույն կոնվենցիան, ի՞նչ արձագանքի ու քաղաքական վերաբերմունքի կարող ենք արժանանալ ավանդական արժեքներով առաջնորդվող իսլամական երկրների կողմից, որոնք հայերին միշտ գնահատել են նախևառաջ բարոյական բարձր նկարագրի համար:

-Չեմ կարծում, որ մեր երկրի ներպետական իրավունքը կամ նմանօրինակ միջազգային իրավական պարտավորությունները կարող են լուրջ ազդեցություն թողնել Հայաստանի և մուսուլմանական երկրների հարաբերությունների վրա։ Ինչպես նախկինում է եղել, իրավական նորմերը հետաքրքրել են, երբ դրանք առնչվել են որևէ երկրի հետ միջպետական հարաբերություններին, կամ առանձին երկրների տնտեսվարողների, քաղաքացիների իրավունքներին, իսկ այս տեսանկյունից հազիվ թե նման կոնվենցիաները խնդրահարույց լինեն։


-Ո՞րն է այն ճանապարհը, որը մեզ պետք է օգնի մեր երկրից հեռացնելու այս սպասվող վտանգները և կասեցնելու սույն կոնվենցիայի վավերացումը:

-Ձեր նախորդ հարցերին պատասխանելիս, ընդհանուր առմամբ, թվարկել եմ որոշ մեխանիզմներ։ Պարզապես, երևի թե կամփոփեմ՝ Հայաստանի որևէ իշխանություն չպետք է ընդառաջի որևէ նախաձեռնության, որը կարող է պառակտել հասարակությունը, կարող է վնասել արժեհամակարգին։ Իսկ օբյեկիվորեն առաջացած նմանատիպ խնդիրներին պետք է արձագանքել՝ որպես միասնական համակարգ՝ պետություն, իշխանություն, ընդդիմություն, հասարակություն, եկեղեցի՝ յուրաքանչյուրն իր տեղում հստակ դերաբաշխմամբ, որից չի տուժի և՛ Հայաստանի քաղաքացին, և՛ մեր երկրի միջազգային հեղինակությունը, մանավանդ, որ առնվազն տվյալ դեպքում ՀՀ օրենսդրական համակարգը հիմնականում պարունակում է անհրաժեշտ գործիքակազմ՝ Ստամբուլի կոնվենցիայում բարձրացված խնդիրներին լուծում առաջարկելու համար: Որպես օրինակ՝ կարելի է նշել դեռևս 2017թ. վերջին ընդունված՝ Ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքը և ոչ միայն։ Իսկ նույն կոնվենցիայի հետ կապված, համոզված եմ՝ օգտակար կլինի ուսումնասիրել դրա վավերացման գործընթացն անցած, բայց հատկապես՝ այն սառեցրած կամ կասեցրած ԵԽ անդամ 11 երկրների փորձը։

 

Զրուցեց՝ Հասմիկ Պողոսյանը

Մանվել Գրիգորյանի հարցով խոսել եմ Փաշինյանի հ... Հարձակում լրագրողների վրա. Դեպքի վայր է ժաման... NEWSMEDIA.am-ը բոլորին մաղթում է հաճելի ամառա... Որոնվում է Ասկերանի շրջանի բնակիչ Արման Մովսի... Ապարանի քաղաքապետը՝գողականների հետ ունեցած կա... Փաշինյանի "ամուլսարային" ֆարսը Հեղափոխություն, թե՞ իշխանափոխություն Օգանովսկու ձերբակալության քաղաքական որոշումը ... Հայտնի Բլոգերը դժգոհել է Երեւան-վանաձոր երթու... Արշակ Հակոբյանը եղել է ՊՊԾ գնդի գրավման ժաման... «Սա է դատավոր Իսկոյանի արդարադատությունը. մեղ... Պայթյունի վայրից մեքենան հեռացրած վարորդը ձեր... «Ոստիկանությունը տարածեց շինծու հայտարարությո... Ի պատասխան Գլխավոր դատախազության արձագանքին՝ ... ԿԼՈՈՒՆԱԴԱՆ ԱՎԱՐՏԵՔ. ՈՉ ԹԵ ՔՆԵՔ, ԱՅԼ ՔՆՆԵՔ, ԵՒ... Երկրորդ անգամ են մեզ ցավեցնում․ ապրիլյանի զոհ... «Սա սրբապղծություն է… սրբապղծություն համայն ա... NEWSMEDIA.am-ը բոլորին մաղթում է հաճելի ամառա... «Իմ երեխանները պետք է մեծանան Հային վայել երկ... Դատախազությունը մանրամասներ է հայտնել դատավոր... Ու՞մ շահերն է պաշտպանում ՀՀ գլխավոր դատախազ Ա... Սամվել Բաբայանը սպասում է Փաշինյանի «դաբրոյին... Ռենտգենային նոր սարքեր՝ ԱԺ անցակետերում. «Ժող... VIDEO.Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմ... Նոր կադրեր երգիչ Գուրգեն Դաբաղյանի հարսանիքից
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... VIDEO.Խորհրդարանը մի' շփոթեք Ձեր գծերի, եւ Էջ... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ...
Սամվել Բաբայանը սպասում է Փաշինյանի «դաբրոյին» «Փաստ» թերթը գրում է. «Արցախում Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն ավարտվել է, սակայն Բաբայանի թիմը դեռ չի շտապում դրանք ներկայացնել ԿԸՀ. առաջիկա օրերին կներկայացվի։ Դիմումները հանձնելու՝ օրենքով նախատեսված ժամկետը դեռ չի ավարտվել, իսկ այդ ընթացքում նախաձեռնության անդամները սրբագրում են ստորագրությունների թերթիկները։ Սպասվում է, որ ԿԸՀ կհանձնվի մոտ 17-18 հազար ստորագրություն, որը իրավական եւ ընթա Ռենտգենային նոր սարքեր՝ ԱԺ անցակետերում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ»-ը գրում է. «Ազգային ժողովի Բաղրամյանի անցակետում արդեն մի քանի օր է, ինչ տեղադրվել են ռենտգենային զննող նոր սարքավորումներ, և մոտ օրերս տեղադրման աշխատանքները կավարտվեն նաև Դեմիրճյանի անցակետում։ Ինչպես հայտնի է, կառավարու­թյունը նոր սարքավորումներ ձեռք բե­րելու որոշում էր կայացրել դեռևս մա­յիսի 28-ի նիստում և այդ նպատակով կառավարության պահուստային ֆոն­դից հատկացրել 85 մլն դրա ԱՄՆ Գերագույն դատարանը Թրամփին թույլատրել է Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար օգտագործել Պենտա... ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է նախագահ Դոնալդ Թրամփին Պենտագոնի ֆոնդից 2,5 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը, հաղորդում է BBC-ն՝ դատարանի որոշմանը հղումով։   Դատավորներից 5-ն աջակցել են Սպիտակ տան ղեկավարի մտադրությանը, մյուս 4-ը դեմ է հանդես եկել։ Այս որոշմամբ Գերագույն դատարանը չեղարկել է վերաքննիչ դատարանի որոշումը, որը դրամական միջոցների հատկացումն անօրինական էր ճանաչել։  Սերժ Սարգսյանը Հայաստան է վերադարձել Սամվել Կարապետյանի անձնական ինքնաթիռով «Հրապարակ»-ը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանը` ընտանյոք հանդերձ (փոքր դուստրը, փեսան, թոռները), վերադարձել է Հունաստանից, որտեղ մեկնել էր Բադեն-Բադենից։ «Նրբությունն» այն է, որ վերադարձել են հայտնի գործարար Սամվել Կարապետյանի անձնական ինքնաթիռով: Ավելին` Հունաստանում Սարգսյանների ընտանիքը հանգստացել է Հալկիդիկի կղզում` Կարապետյանին պատկանող հյուրանոցում»: Մանրամասները՝ թերթի համարում: Քրգործ կհարուցվի. նոտարական ո՞ր գրասենյակներն է սեփականաշնորհել Հրայր Թովմասյանը. «Ժամանակ» «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդարադատության նախկին նախարար, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է 1-ին նոտարական գրասենյակը և Շենգավիթի նոտարական գրասենյակը: Ճիշտ է, այդ տարածքները գրանցված են այլ անձանց անուններով, սակայն իրական սեփականատերը հենց Թովմասյանն է: Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել էր Հրայր Թովմասյանի՝ նոտարական գրասենյակներ սեփականաշնորհելու մասին:
website by Sargssyan